ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 175-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 175-Ա

 

«ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Դիմակայուն Ստեփանավան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 13,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մարզադպրոցին մարզական գույքի տրամադրում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Դիմակայուն Ստեփանավան» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

31.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 175-Ա որոշման

 

«ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ստեփանավան համայնքում մարզական կրթության որակի բարձրացման, պատանի մարզիկների համար արդիական պայմանների ստեղծման և համայնքային ենթակառուցվածքների զարգացման նպատակով՝ մարզագույքի անհատույց տրամադրում «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի մանկապատանեկան մարզադպրոց և ժամանցային

կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Դը Հ․ Հովնանյան Ֆեմիլի Ֆաուդեյշն մասնաճյուղ» oտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Հանրապետության փ.37,

ՀՎՀՀ՝ 01555988)

4.

Ծրագիրը կատարողը

«Դիմակայուն Ստեփանավան» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, Ստեփանավան քաղաք, Սոս Սարգսյան 1, ՀՎՀՀ՝ 06960852)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, Ստեփանավան համայնք, բնագավառը՝ սպորտ

6.

Ծրագրի բյուջեն

13,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի մանկապատանեկան մարզադպրոց և ժամանցային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, Ստեփանավան քաղաք, Բոնդարևի 1, ՀՎՀՀ՝ 06404915)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի ապրիլի 11-ից մինչև 2026 թ-ի սեպտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ

ֆինանսական միջոցների ծավալը

Մարզական գույքի, մարզահագուստի և մարզակոշիկների ձեռքբերում և անհատույց տրամադրում «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի

մանկապատանեկան մարզադպրոց և ժամանցային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը նախատեսվում է իրականացնել 2026 թվականի ապրիլի 11-ից մինչև 2026 թ-ի

սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 13,000,000 դրամի չափով։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) բռնցքամարտի ռինգի ներմուծում՝ 4,500,000 դրամի չափով.

2) բռնցքամարտի պարկերի ձեռքբերում՝ 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) մասնագիտացված մարզասարքերի և պարագաների ձեռքբերում (հեծանիվ, ուժային մարզասարք, ծանրաձողեր, գանտելներ, մեդբոլներ և կշռաքարեր, թենիսի սեղաններ, գնդակներ, արագության պարկեր և այլ պարագաներ)՝ 4,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) ըմբշամարտի գորգի ձեռքբերում՝ 900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) մարզահագուստի և մարզակոշիկի մարզական պարագաների ձեռքբերում՝ 2,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Չեն նախատեսվում։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

31.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան