ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՅՈԼՅԱՆ» ԱՐՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 182-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 182-Ա

 

«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՅՈԼՅԱՆ» ԱՐՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 120,000,000 դրամ արժողությամբ «Հայաստանի Հանրապետության առողջապահության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը բժշկական սարքավորումների և պարագաների նվիրաբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

31.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 182-Ա որոշման

 

«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՅՈԼՅԱՆ» ԱՐՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը նվիրաբերել նոր և ժամանակակից բժշկական սարքավորումներ և պարագաներ՝ նպաստելու բուժառուներին ավելի որակյալ բժշկական աջակցության տրամադրման հնարավորությունների մեծացմանը, կենտրոնի շարունակական զարգացմանը և միջազգային չափորոշիչներին համապատասխանությունը:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952)

4.

Ծրագիրը կատարողը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Հրաչյա Ներսիսյանի փողոց, շենք 7: Բնագավառը՝ առողջապահական:

6.

Ծրագրի բյուջեն

120,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Հրաչյա Ներսիսյանի փողոց, շենք 7)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի ապրիլի 10-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել և ներմուծել բժշկական սարքավորումներ ու պարագաներ ու նվիրաբերել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ 120,000,000 դրամ արժողությամբ: Միջոցառումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականի ապրիլի 10-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատ-վածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու

ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Բժշկական սարքավորումների և պարագաների ձեռքբերում և ներմուծում՝ 120,000,000 դրամ արժողությամբ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

1) ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

31.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան