ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՆՈՐ ՄՈԴԵԼԻ ՆԵՐԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 461-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.07.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 461-Ա

 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՆՈՐ ՄՈԴԵԼԻ ՆԵՐԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող՝ 65,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արենի համայնքում կրթամշակութային և երիտասարդության հետ տարվող աշխատանքների ոլորտում նոր մոդելի ներդրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

14.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 461-Ա որոշման

 

«ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՆՈՐ ՄՈԴԵԼԻ ՆԵՐԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Շարժական բեմ-բեռնատարի ձեռքբերում Արենի համայնքում կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների ոլորտում մատուցվող ծառայությունների բարելավման նպատակով։ Ներդրվող մոդելը հնարավորություն կընձեռի բարելավել մշակութային կյանքի հասանելիությունը համայնքի բոլոր բնակավայրերում, խթանել համայնքային մասնակցությունն ու ակտիվությունը և ամրապնդել սոցիալական միասնականությունը՝ բնակիչների փոխադարձ կապերի զարգացման միջոցով: Շարժական բեմ-բեռնատարը

անհատույց կփոխանցվի Արենի համայնքին։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Սերբիայի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի դեսպանության։

4.

Ծրագիրը կատարողը

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Պ. Ադամյանփողոց 14, ՀՎՀՀ՝ 02522088):

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, բնագավառ՝ համայնքային զարգացում։

6.

Ծրագրի բյուջեն

65,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն, Վայոց ձորի մարզ, Արենի համայնք (Հայաստանի Հանրապետություն, Վայոց ձորի մարզ, գյուղ Արենի 15 փողոց, 2 փակուղի, շենք 6, ՀՎՀՀ՝ 08914384):

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի հուլիսի 26-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Շարժական բեմ-բեռնատարի ձեռքբերում և ներմուծում՝ 65,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հուլիսի 26-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը: Շարժական բեմ-բեռնատարը կփոխանցվի Արենի համայնքին, հաշվեկշռում ներառվելուց հետո համայնքը պատասխանատու կլինի շարժական բեմ-բեռնատարի շահագործման և սպասարկման համար:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Շարժական բեմ-բեռնատարի` հագեցած անհրաժեշտ տեխնիկա-սարքավորումներով (ծալվող շարժական բեմ, լուսային և ձայնային համակարգեր, այդ թվում՝ բարձրախոսներ, լուսադիոդային համակարգ, Լեդ (LED) էկրան, պահեստային պարագաներ և այլն) ձեռքբերում և ներմուծում 65,000,000 դրամ արժողությամբ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Նախատեսված չեն։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման

մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Վայոց ձորի մարզի Արենի համայնք

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվությունների մշակում և ներկայացում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի ծրագրային թիմին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից ծրագրային հաշվետվության ներկայացում Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի դեսպանությանը։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

(հավելվածը փոփ. 14.11.25 N 733-Ա, 31.03.26 N 173-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

14.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ