ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 264-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 614-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 614-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Ա. Ավանեսյան-ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ)» բառերը փոխարինել «Ա. Թորոսյան-ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (խորհրդի նախագահ)» բառերով.
2) «Լ. Քոչարյան-ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Լ. Նանուշյան-ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ» բառերով.
3) «Ժ. Մայիլյան-«Իրական աշխարհ, իրական մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Լ. Եղիազարյան-«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության (ՀԿ) անդամ (համաձայնությամբ)» բառերով:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
02.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |