ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 11 002 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ՝ ՎԱՌԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳՐԱՖԻՏԱՑՎԱԾ ԷԼԵԿՏՐՈԴՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀՀ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 426-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.30-2026.04.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.04.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 2026 թվականի N 426-Ն

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 11 002 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ՝ ՎԱՌԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳՐԱՖԻՏԱՑՎԱԾ ԷԼԵԿՏՐՈԴՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի նոյեմբերի 17-ի N 101 որոշման 12-րդ և 13-րդ կետերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ՝

1) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի նոյեմբերի 17-ի N 101 որոշման (այսուհետ՝ որոշում) 13-րդ կետով նախատեսված՝ հակագնագցման տուրքի վճարումից ազատվում են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 11 002 0 ծածկագրին դասվող 520 մմ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 650 մմ տրամագծով շրջանաձև լայնական հատույթով կամ այլ լայնական հատույթով 2700 սմ2-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 3300 սմ2 մակերեսով վառարաններում օգտագործվող գրաֆիտացված էլեկտրոդները՝ տարեկան 700 տոննա ծավալով.

2) որոշման 12-րդ կետով նախատեսված՝ հակագնագցման տուրքը չի գանձվում «Լիաոնինգ Դանտան Նյու Մաթերիալս Կո.» ՍՊ ընկերության («Liaoning Dantan New Materials Co.», Ltd.) կողմից արտադրված գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ, եթե հայտատուն ապրանքների մասին հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ ունի համապատասխան արտադրողի լիազորված, աշխատակցի կողմից ստորագրված և այդ արտադրողի կնիքով հաստատված՝ արտադրողի հավաստագրի ձևը՝ համաձայն որոշման 11-ին հավելվածի, և ապրանքների մասին հայտարարագրում այդպիսի հավաստագրի մասին տեղեկություններ ներկայացնելու դեպքում։

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը լիազոր մարմին՝ որոշման կիրարկման իմաստով:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքների՝ առանց հակագնագցման տուրքի վճարման «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշման համաձայն տրամադրված եզրակացության հիման վրա՝ եզրակացության մեջ նշված քանակներով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, գործում է 5 տարի ժամկետով և դրա գործողությունը տարածվում է 2026 թվականի հունվարի 18-ից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով գրանցված մաքսային հայտարարագրերի նկատմամբ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

02.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 ապրիլի 2026 թվական: