ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 26-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.30-2026.04.12 Պաշտոնական հրապարակման օրը 03.04.2026
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
01.04.2026
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«01» ապրիլ 2026 թվականի

N 26-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 22-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և այլ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դոնորական արյան հավաքման և դրան առնչվող ծառայությունների ձեռքբերման, հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» N 74-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) վերնագրի և 1-ին կետի, հավելվածի վերնագրի և 1-ին և 4-րդ կետերի «պետության կողմից երաշխավորված անվճար և այլ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում» բառերը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում, ինչպես նաև այլ պայմաններով» բառերով.

2) հավելվածի 3-րդ, 9-րդ և 19-րդ կետերում «պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում» բառերը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում» բառերով.

3) հավելվածի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) հավելվածի 17-րդ և 20-րդ կետերում «պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում» բառերը և 18-րդ կետում «պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում» բառերը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 22-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մարդու իմունային անբավարարության վիրուսով հարուցված վարակի/ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի բժշկական օգնության և սպասարկման (կանխարգելման, ախտորոշման, բուժման) կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» N 75-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) վերնագրում, 1-ին կետում, հավելվածի վերնագրում և ամբողջ տեքստում «պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման» բառերը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության» բառերով.

2) հավելվածի 16-րդ կետի «պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ուղեգրով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված ուղեգրով» բառերով.

3) հավելվածի 11-րդ գլուխը ուժը կորցրած ճանաչել:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 17-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում վարակիչ և մակաբուծային հիվանդություններով պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» N 81-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) վերնագրում, 1-ին կետում, հավելվածի վերնագրում և 1-ին կետում «պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում» բառերը, հավելվածի 4-րդ կետում «պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով» բառերը, հավելվածի 5-րդ և 11-րդ կետերում «պետության կողմից երաշխավորված անվճար» բառերը, հավելվածի 7-րդ կետում «պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում» բառերը, և հավելվածի 17-րդ կետում «անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում» բառերը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում» բառերով.

2) հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3) հիմնավորված ցուցումների դեպքում, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձանց և բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձանց անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 53-Ն հրամանով հաստատված չափորոշչի.».

3) հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«10. Վարակիչ հիվանդություններով 18 տարեկան և բարձր տարիքի պացիենտների հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունն և սպասարկումը իրականացվում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 10-ի N 38-Ն հրամանի և առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1979-Ն որոշման, իսկ մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունն և սպասարկումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունիս 2-ի N 34-Ն հրամանի:».

4) հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«12. Սեռական ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդություններով պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը անվճար սկզբունքով կազմակերպվում և իրականացվում է առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձանց համար և բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձանց համար, բացառությամբ սիֆիլիսի բոլոր ձևերի բժշկական օգնությունը և սպասարկումը` որը անվճար սկզբունքով կազմակերպվում և իրականացվում է նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձանց համար:»:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 18-ի «Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ընդունարանում պացիենտի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ընթացակարգը և ընդունարանում վարվող բժշկական փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 44-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) հավելված 1-ի 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3) Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք (Էմերջենսի)՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության (այսուհետ` բժշկական կազմակերպություն) կազմում շուրջօրյա ռեժիմով գործող բաժանմունք, որը նախատեսված է ոչ պլանային կարգով դիմած պացիենտներին անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու համար։ Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման ժամանակահատվածը սահմանվում է ոչ ավել քան 24 ժամ,».

2) հավելված 1-ի ամբողջ տեքստում «անհետաձգելի բուժօգնության բաժին» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «անհետաձգելի բուժօգնության բաժանմունք» բառերով և դրա հոլովաձևերով.

3) հավելված 1-ի 4-րդ կետի 4-րդ ենթակետում «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության (այսուհետ` բժշկական կազմակերպություն)» բառերը փոխարինել «բժշկական կազմակերպության» բառերով.

4) հավելված 1-ի 8-րդ կետում «պետական պատվեր իրականացնող» բառերը փոխարինել «Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հետ տվյալ ծառայության մասով պայմանագիր կնքած» բառերով.

5) հավելված 1-ի 17-րդ կետի 6-րդ ենթակետում «պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով» բառերը, հավելված 1-ի 18-րդ և 33-րդ կետերում «պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով» բառերը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում» բառերով.

6) հավելված 1-ի 24-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«24. Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում (Էմերջենսի) պացիենտի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման գործառույթների շրջանակներում իրականացվում են`

1) պացիենտի ընդունում, սահմանված բժշկական փաստաթղթերի, այդ թվում էլեկտրոնային, ձևակերպում և հաշվառում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն.

2) պացիենտի տեսակավորում ըստ առողջական վիճակի առաջնահերթության /տրիաժ/.

3) անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման հետևյալ ծառայությունների տրամադրում`

ա. անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի ավագ բուժաշխատողի խորհրդատվության տրամադրում,

բ. խորհրդատվությունների կազմակերպում,

գ. առաջին բժշկական օգնության տրամադրում (ներառյալ սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների իրականացում),

դ. անհրաժեշտ լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպում,

ե. բուժական միջամտությունների իրականացում (թերապևտիկ, վիրաբուժական).

4) հոսպիտալացման վերաբերյալ որոշման կայացում` համապատասխան բաժանմունքի հստակեցումով:».

7) հավելված 1-ի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«25. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող պացիենտների համար Ընդունարանի հերթապահ բժշկի կողմից լրացվում է սույն հրամանի հավելված 2-ով հաստատված «Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման քարտ»-ի Ձև 3-ը և այդ պացիենտները հաշվառվում են սույն հրամանի հավելված 2-ով հաստատված «Ամբուլատոր պացիենտների հաշվառման մատյան»-ի Ձև 2-ում: Ընդ որում, սույն հրամանի հավելված 2-ով հաստատված «Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման քարտ»-ի Ձև 3-ը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջինս արտատպելու դեպքում` այն կարող է տարբերվել սույն հրամանի հավելված 2-ով հաստատված թղթային եղանակով լրացվող «Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման քարտ»-ի Ձև 3-ից` ապահովելով դրանում սահմանված տեղեկատվության լրացումը:».

8) հավելված 1-ի 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 26.1-ին կետ.

«26.1. Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում (Էմերջենսի) իրականացվող բժշկական օգնության և սպասարկման հնարավոր ելքերն են՝

1) դեպքի լիարժեք սպասարկում անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի (Էմերջենսի) գործառույթների շրջանակներում.

2) պացիենտի ուղղորդում դեպի առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություն.

3) պացիենտի հոսպիտալացում՝ համապատասխան բաժանմունք.

4) պացիենտի տեղափոխում այլ բժշկական կազմակերպություն:».

9) հավելված 1-ի 29-րդ կետի «Անհետաձգելի բուժօգնության բաժնում (Էմերջենսի) պացիենտների» բառերը փոխարինել «Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում (Էմերջենսի) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում չապահովագրված պացիենտների» բառերով.

10) հավելված 1-ի 29-րդ կետի 9-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.

11) հավելված 1-ի 29-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ ենթակետով.

«10) չճշտված ինֆեկցիոն հիվանդություններ` սուր ախտանիշների փուլում (մինչ ախտորոշումը):».

12) հավելված 1-ի 29-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 29.1-ին կետ.

«29.1. Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում (Էմերջենսի) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման տրամադրման մոտեցումները հիմնված են ախտանիշային մոտեցման (համաձայն Աղյուսակ 1-ի) կամ հաճախ հանդիպող անհետաձգելի վիճակների և ախտորոշումների (համաձայն Աղյուսակ 2-ի) կառավարման վրա: Ընդ որում` լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունները չեն սահմանափակվում սույն կետով նախատեսված Աղյուսակ 1-ում և Աղյուսակ 2-ում նշված լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտություններով, և կլինիկական իրավիճակով պայմանավորված կարող են իրականացվել այլ ախտորոշիչ հետազոտություններ, որոնց իրականացումը պահանջում է պարտադիր գրավոր հիմնավորում.

 

Աղյուսակ 1

 

ԱԽՏԱՆԻՇԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ

(Սուր կամ հանկարծակի առաջացած)

Հ/Հ

ԱԽՏԱՆԻՇ

ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Բժշկի խորհրդատվություն (Ընդգրկում է նվազագույն կենսական ցուցանիշների չափումներ՝ զարկերակային ճնշում, սրտի կծկման հաճախականություն, արյան մեջ հեմոգլոբինի հագեցվածությունը թթվածնով (SpO2), մարմնի ջերմաստիճան (oC)։

Լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ

Գործիքային ախտորոշիչ

հետազոտություններ

Հիմնական (Ախտանիշով պայմանավորված նվազագույն հետազոտություններ, որոնց իրականացումը անհրաժեշտ է համապատասխան ախտանիշի դեպքում։ Կարող են իրականացվել նաև ընտրողաբար:)

Ընդլայնված (Ախտանիշով պայմանավորված հավանական հավելյալ հետազոտություններ, որոնց իրականացումը անհրաժեշտ է համապատասխան ախտանիշի դեպքում: Յուրաքանչյուր հետազոտությունն իրականացվում է համապատասխան ցուցումների և գրավոր հիմնավորման դեպքում։)

Հիմնական (Ախտանիշով պայմանավորված նվազագույն հետազոտություններ, որոնց իրականացումը անհրաժեշտ է համապատասխան ախտանիշի դեպքում։ Կարող են իրականացվել նաև ընտրողաբար:)

Ընդլայնված (Ախտանիշով պայմանավորված հավանական հավելյալ հետազոտություններ, որոնց իրականացումը անհրաժեշտ է համապատասխան ախտանիշի դեպքում: Յուրաքանչյուր հետազոտությունն իրականացվում է համապատասխան ցուցումների և գրավոր հիմնավորման դեպքում։)

1.

Ուշագնացություն

Բժշկի խորհրդատվություն

1) արյան ընդհանուր քննություն (այսուհետ` ԱԸՔ)

2) գլյուկոզ

3) էլեկտրոլիտներ

1) միզանյութ

2) կրեատինին

3) տրոպոնին

4)սրտային ֆերմենտներ

5) β խորիոնային գոնադոտրոպին

6) ֆոսֆոր

7)երակային արյան գազային կազմ

8) զարկերակային արյան գազային կազմ

1) էլեկտրասրտագրություն (այսուհետ` ԷՍԳ)

1) Էխոսրտագրություն (այսուհետ` ԷԽոՍԳ).

2)համակարգչային շերտագրություն (այսուհետ` ՀՇ)

3)մագնիսային-ռեզոնանսային շերտագրություն (այսուհետ` ՄՌՇ)

2.

Գիտակցության խանգարում

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) էլեկտրոլիտներ

3) գլյուկոզ

4) երակային արյան գազային կազմ

5) զարկերակային արյան գազային կազմ

1) Արյան կենսաքիմիական քննություն (այսուհետ` ԱԿՔ)

2) միջազգային նորմալացված հարաբերակցություն (այսուհետ` INR)

3) ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ (այսուհետ` aPTT)

4) մեզի ընդհանուր քննություն (այսուհետ` ՄԸՔ)

1) ԷՍԳ

1) ՀՇ

2) ՄՌՇ

3) կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

3.

Գլխացավ

Բժշկի խորհրդատվություն

-

-

-

1) ՀՇ,

2)ՄՌՇ

3)ողնուղեղային պունկցիա

4.

Ցնցումներ

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) Գլյուկոզ

էլեկտրոլիտներ

1) միզանյութ

2) կրեատինին

3) β խորիոնային գոնադոտրոպին

4) լյարդային ֆունկցիոնալ թեստեր

5) լակտատ

6) զարկերակային արյան գազային կազմ

7) երակային արյան գազային կազմ

8) թունաբանական սքրինինգ

հակաէպիլեպտիկ դեղերի մակարդակների որոշում

1) ԷՍԳ

2) ՀՇ

3) ՄՌՇ

5.

Շնչահեղձություն/
Հևոց

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) երակային արյան գազային կազմ

3) զարկերակային արյան գազային կազմ

1) տրոպոնին

2)սրտային ֆերմենտներ

3) միզանյութ

4) կրեատինին

5) Էլեկտրոլիտնե

6) D-դիմեր

1) ԷՍԳ

2) կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

1) Ուլտրաձայնային հետազոտություն (այսուհետ` ՈւՁՀ)

2) ԷԽՈՍԳ

6.

Ցավ կրծքավանդակում

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) էլեկտրոլիտներ

3) տրոպոնին

4) սրտային ֆերմենտներ

5) D-դիմեր

1) ԱԿՔ

1) ԷՍԳ

2) կրծքավանդալի ռենտգենաբանական հետազոտություն

1) ԷԽՈՍԳ

2) կրծքավանդակի ՀՇ-անգիոգրաֆիա

7.

Ցավ որովայնում

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) Էլեկտրոլիտներ

3) ԱԿՔ

1) լակտատ

2) β-խորիոնային գոնադոտրոպին

3) տրոպոնին

4) սրտային ֆերմենտներ

1) ՈւՁՀ

1) ԷՍԳ

2) ԷԽՈՍԳ

3) կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

4) էզոֆագոգաստրոսկոպիա, կոլոնոսկոսպիա

5) որովայնի և կոնքի ՀՇ (առանց կոնտրաստավորման

6) որովայնի և կոնքի ՀՇ կոնտրաստ նյութով

8.

Ցավ կոնքում

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) β խորիոնային գոնադոտրոպին

1) էլեկտրոլիտներ

2) միզանյութ

3) կրեատինին

1) Որովայնի և կոնքի ՈւՁՀ

1) որովայնի և կոնքի ՀՇ (առանց կոնտրաստավորման

2) որովայնի և կոնքի ՀՇ կոնտրաստ նյութով

9.

Գոտկային ցավ

Բժշկի խորհրդատվություն

-

1) ԱԸՔ

2) էլեկտրոլիտներ

3) ԱԿՔ

4) β-խորիոնային գոնադոտրոպին

5) տրոպոնին

6) սրտային ֆերմենտներ

-

1) ՈւՁՀ

2)ռենտգենաբանական հետազոտություն.

3) ՀՇ

4) ՄՌՇ

 

Աղյուսակ 2

 

ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՎԻՃԱԿՆԵՐ ԵՎ ԱԽՏՈՐՈՇՈՒՄՆԵՐ

Հ/Հ

ՎԻՃԱԿ (ԱԽՏՈՐՈՇՈՒՄ)

ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Բժշկի խորհրդատվություն (ընդգրկում է նվազագույն կենսական ցուցանիշների չափումներ՝ զարկերակային ճնշում, սրտի կծկման հաճախականություն, արյան մեջ հեմոգլոբինի հագեցվածությունը թթվածնով (SpO2), մարմնի ջերմաստիճան (oC)։

Լաբորատոր ախտորոշիչ

հետազոտություններ

Գործիքային ախտորոշիչ

հետազոտություններ

Հիմնական (Վիճակով/
ախտորոշումով պայմանավորված նվազագույն հետազոտություններ, որոնց իրականացումը անհրաժեշտ է համապատասխան վիճակի/ ախտորոշման դեպքում։ Կարող են իրականացվել նաև ընտրողաբար:)

Ընդլայնված (Վիճակով/
ախտորոշումով պայմանավորված հավանական հավելյալ հետազոտություններ, որոնց իրականացումը անհրաժեշտ է համապատասխան ախտանիշի դեպքում: Յուրաքանչյուր հետազոտությունն իրականացվում է համապատասխան ցուցումների և գրավոր հիմնավորման դեպքում։)

Հիմնական (Վիճակով/
ախտորոշումով պայմանավորված նվազագույն հետազոտություններ, որոնց իրականացումը անհրաժեշտ է համապատասխան վիճակի/
ախտորոշման դեպքում։ Կարող են իրականացվել նաև ընտրողաբար:)

Ընդլայնված (Վիճակով/
ախտորոշումով պայմանավորված հավանական հավելյալ հետազոտություններ, որոնց իրականացումը անհրաժեշտ է համապատասխան ախտանիշի դեպքում: Յուրաքանչյուր հետազոտությունն իրականացվում է համապատասխան ցուցումների և գրավոր հիմնավորման դեպքում։)

1.

Ասթմա

Բժշկի խորհրդատվություն

1) երակային արյան գազային կազմ

2) զարկերակային արյան գազային կազմ

1) ԱԸՔ

2) էլեկտրոլիտներ

1) կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

-

2.

Անաֆիլաքսիա

Բժշկի խորհրդատվություն

-

1) շիճուկային տրիպտազա

-

-

3.

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության սրացում

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) երակային արյան գազային կազմ

3) զարկերակային արյան գազային կազմ

1) էլեկտրոլիտներ,

2) լակտատ

1) կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

1) ԷՍԳ

2) կրծքավանդակի ՀՇ

4.

Սրտամկանի սուր ինֆարկտ

Բժշկի խորհրդատվություն

1) տրոպոնին

2) սրտային ֆերմենտներ

1) ԱԸՔ

2) Էլեկտրոլիտներ

3) ԱԿՔ

1) ԷՍԳ

2) ԷԽՈՍԳ

1) կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

5.

Սուր սրտային անբավարարություն

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) ԱԿՔ

1) տրոպոնին

2) սրտային ֆերմենտներ

3) B տիպի նատրիումուրետիկ պեպտիդ (կամ NT-proBNP)

1) ԷՍԳ

2) ԷԽՈՍԳ

1) կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

2) ՈւՁՀ

6.

Սրտի ռիթմի խանգարումներ

Բժշկի խորհրդատվություն

1) էլեկտրոլիտներ

1) ԱԸՔ

2) Տրոպոնին

3) սրտային ֆերմենտներ

1) ԷՍԳ

2) ԷԽՈՍԳ

-

7.

Սուր աորտալ համախտանիշ

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) արյան խումբ և ռեզուս գործոն

1) ԱԿՔ

2) Էլեկտրոլիտներ

3) կոագուլոգրամմա

1) ՈւՁՀ

1) ԷՍԳ

2) ԷԽՈՍԳ

3) ՀՇ-աորտոգրաֆիա

8.

Սուր զարկերակային խցանում

Բժշկի խորհրդատվություն

-

-

1) դուպլեքս հետազոտություն

1) ՀՇ- աորտոգրաֆիա
/անգիոգրաֆիա

9.

Խորանիստ երակային թրոմբոզ

Բժշկի խորհրդատվություն

-

1) ԱԸՔ

2) միզանյութ

3) կրեատինին

4) Էլեկտրոլիտներ

5) D-դիմեր

6) INR/aPTT

1) երակային համակարգի դուպլեքս հետազոտություն

-

10.

Թոքային էմբոլիա

Բժշկի խորհրդատվություն

-

1) ԱԸՔ

2) միզանյութ

3) կրեատինին

4) Էլեկտրոլիտներ

5) D-դիմեր

6) INR/aPTT.

7) երակային արյան գազային կազմ

8) զարկերակային արյան գազային կազմ

1) կրծքավանդակի ՀՇ կոնտրաստ նյութով

1) ԷՍԳ

2) ԷԽՈՍԳ

3) երակային համակարգի դուպլեքս հետազոտություն

11․

Ստամոքս-աղիքային արյունահոսություն

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) արյան խումբ և ռեզուս գործոն

1) Էլեկտրոլիտներ

2) կոագուլոգրամմա

3) ԱԿՔ

4) երակային արյան գազային կազմ

5) զարկերակային արյան գազային կազմ

1) Էզոֆագոգա-ստրոդուոդենոսկոպիա

2) կոլոնոսկոպիա

1) ԷՍԳ

2) որովայնի ՀՇ

12.

Գլխուղեղի կաթված

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) Էլեկտրոլիտներ

3) կոագուլոգրամմա

4) գլյուկոզ

5) միզանյութ

6) կրեատինին

1) տրոպոնին

2) սրտային ֆերմենտներ

1) ԷՍԳ

2) ՀՇ

3) ՄՌՇ

1) ՀՇ- անգիոգրաֆիա

2) ՄՌՇ- անգիոգրաֆիա

13.

Անցողիկ իշեմիկ գրոհ

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) Էլեկտրոլիտներ.

3) կոագուլոգրամմա

4) գլյուկոզ

1) միզանյութ

2) կրեատինին

1) ԷՍԳ

2) ՀՇ

3) ՄՌՇ

1) ՀՇ անգիոգրաֆիա

2) ՄՌՇ-անգիոգրաֆիա

14.

Շաքարային դիաբետի բարդություններ

Բժշկի խորհրդատվություն

1) գլյուկոզ

2) մեզում կետոնային մարմիների որոշում

3) պլազմայում կետոնային մարմիների որոշում

4) Էլեկտրոլիտներ

5) երակային արյան գազային կազմ

6) զարկերակային արյան գազային կազմ

1) ԱԸՔ

2) միզանյութ

3) կրեատինին,

4) լակտատ

5) β- խորիոնային գոնադոտրոպին.

6) տրոպոնին

7) սրտային ֆերմենտներ

-

1) ՀՇ

2) ՄՌՇ

15.

Սեպսիս

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) լակտատ

1) էլեկտրոլիտներ

2) ԱԿՔ

3) երակային արյան գազային կազմ

4) զարկերակային արյան գազային կազմ

5) կոագուլոգրամմա

6) արյան ցանքս և զգայունության որոշում

7) մեզի ցանքս և զգայունության որոշում

1) ՈւՁՀ

2) կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն
/կախված կլինիկական դրսևորումից/

1) ԷՍԳ

2) ընտրված հատվածի ռադիոպատկերավորում

16.

Էլեկտրոլիտային խանգարումներ

Բժշկի խորհրդատվություն

1) էլեկտրոլիտներ

-

-

-

17.

Քթային արյունահոսություն

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) կոագուլոգրամմա

1) արյան խումբ և ռեզուս գործոն

-

-

18.

Հոգեբուժական անհետաձգելի վիճակներ

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) կոագուլոգրամմա

1) ԱԸՔ

2) էլեկտրոլիտներ

3) Վիտամին B12

4) Վիտամին D

5) TSH

6) միզանյութ

7) կրեատինին.

8) լյարդի ֆունկցիոնալ թեստեր

9) պլազմայում էթանոլի (ալկոհոլի) մակարդակ և պարացետամոլի մակարդակ

10) մեզի թունաբանական սքրինինգ

-

-

19.

Երիկամային խիթ

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) ՄԸՔ

1) β-խորիոնային գոնադոտրոպին

1) ՈւՁՀ

1) ՀՇ

2) երիկամ–միզածորան–միզապարկի պարզ ռենտգենաբանկան հետազոտություն

20.

Միզուղիների ինֆեկցիա և պիելոնեֆրիտ

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) ՄԸՔ

1) մեզի մանրէաբանական հետազոտություն և զգայունության որոշում

2) միզանյութ

3) կրեատինին

1) ՈւՁՀ

1) ՀՇ

2) ՄՌՇ

21.

Հիպոթերմիա (T <35 oC

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) երակային արյան գազային կազմ

3) զարկերակային արյան գազային կազմ

2) գլյուկոզ

1) էլեկտրոլիտներ

2) միզանյութ

3) կրեատինին

4) լակտատ

5) կոագուլոգրամմա

1) ԷՍԳ

2) կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

1) ՈւՁՀ

2) ՀՇ

22.

Ջերմային հարված (T >40.5oC)

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) երակային արյան գազային կազմ

3) զարկերակային արյան գազային կազմ

2) գլյուկոզ

1) էլեկտրոլիտներ

2) միզանյութ

3) կրեատինին

4) լակտատ

5) կոագուլոգրամմա

1) ԷՍԳ

2) կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

1) ՈւՁՀ

2) ՀՇ

23.

Վերքերի մշակում, բժշկական օգնություն (ներառյալ պատվաստանյութ, հակաթույն)

Բժշկի խորհրդատվություն

-

-

-

-

24.

Վնասվածքներ (ներառյալ կոտրվածք)՝ վերին վերջույթ

Բժշկի խորհրդատվություն

-

-

1) ռենտգենաբանական հետազոտություն

-

25.

Վնասվածքներ (ներառյալ կոտրվածք)՝ ստորին վերջույթ

Բժշկի խորհրդատվություն

-

-

1) ռենտգենաբանական հետազոտություն

-

26.

Բազմակի վնասվածքներ

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) արյան խումբ և ռեզուս գործոն

-

1) ռենտգենաբանական հետազոտություն

2) ՀՇ

1) բազմաօրգանային ՀՇ ն/ե կոնտրաստավորմամբ

27.

Գանգուղեղային վնասվածք

Բժշկի խորհրդատվություն

-

-

-

1) ՀՇ

2) ՄՌՇ

28.

Թունաբանական անհետաձգելի վիճակներ

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) երակային արյան գազային կազմ

3) զարկերակային արյան գազային կազմ

4) թունաբանական սքրինինգ

1) ԱԿՔ

2) լակտատ

3) կոագուլոգրամմա

-

-

».

 

13) հավելված 1-ի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«30. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում (Էմերջենսի) բժշկական օգնությունը և սպասարկումը (սույն ընթացակարգի 28-րդ կետում նշված ժամանակահատվածում) ներառում է`

1) բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձանց համար` անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը, ինչպես նաև բժշկական պարագաները, դեղերը, անհրաժեշտ պատվաստանյութերը և հակաթույները և բժշկական անձնակազմի կողմից հսկողությունը` սույն ընթացակարգի 29-րդ կետում նշված վիճակների ժամանակ.

2) բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձանց համար` սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրումը, ինչպես նաև ըստ ցուցումների ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 53-Ն հրամանով հաստատված չափորոշչի` սույն ընթացակարգի 29-րդ կետում նշված վիճակների ժամանակ.

3) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում` սույն ընթացակարգի 29.1-ին կետով նախատեսված Աղյուսակ 1-ում և Աղյուսակ 2-ում նշված վիճակների ժամանակ ապահովագրական փաթեթով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրումը:».

14) հավելված 1-ի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«31. Բժշկական կազմակերպության կողմից Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում (Էմերջենսի) բժշկական օգնություն և սպասարկում ստացած կամ հոսպիտալացված աշխատող պացիենտի համար լրացվում է էլեկտրոնային անաշխատունակության թերթիկ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման համաձայն: Այն դեպքերում, երբ անաշխատունակության թերթիկը փակվում է «Շարունակելի» նշումով, բուժող բժիշկը պացիենտին տեղեկացնում է` դուրսգրման կամ հաջորդ օրը առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկին դիմելու անհրաժեշտության վերաբերյալ (տնային կանչի կամ ամբուլատոր այցի միջոցով):».

15) հավելված 1-ի 32-րդ կետի «29-րդ կետում նշված դեպքերում» բառերը փոխարինել «29-րդ կետով նախատեսված դեպքերում և 29.1-ին կետով նախատեսված Աղյուսակ 1-ում և Աղյուսակ 2-ում նշված վիճակներում» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի հուլիսի 16-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ընդհանուր վիրաբուժական բժշկական օգնության և սպասարկման չափորոշիչը հաստատելու մասին» N 55-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) վերնագրում, 1-ին կետում, հավելվածի վերնագրում և ամբողջ տեքստում «պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով» բառերը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում» բառերով.

2) հավելվածի 9-րդ կետի 9-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.

3) հավելվածի 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ ենթակետով.

«10) փափուկ հյուսվածքներից մակերեսային տեղակայված օտար մարմինների հեռացում:»:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի նոյեմբերի 19-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ախտաբանաանատոմիական դիահերձումների կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու և Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 16-ի N 36-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 83-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները`

1) վերնագրում, 1-ին կետի 1-ին ենթակետում, հավելված 1-ի վերնագրում և 1-ին կետում «պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման» բառերը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության» բառերով,

2) հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետում, հավելված 1-ի 3-րդ և 4-րդ կետերում, հավելված 2-ի վերնագրում «պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման» բառերը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության» բառերով.

3) հավելված 1-ի 2-րդ և 6-րդ կետերում «պետության կողմից երաշխավորված անվճար» բառերը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում» բառերով.

4) հավելված 1-ի 3-րդ կետի 1-ին ենթակետի և 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունների «պետության կողմից երաշխավորված անվճար» բառերը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում» բառերով.

5) հավելված 1-ի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5. Հիվանդանոցային պայմաններում բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտների մահերի դեպքում, սույն չափորոշչի 5.1-ին կետով նախատեսված դեպքերում, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձանց և բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձանց տնային (բժշկական կազմակերպությունից դուրս, բացառությամբ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով նախատեսված դատաբժշկական փորձաքննության ենթակա դեպքերը) մահերի դեպքում դիակների ախտաբանաանատոմիական դիահերձումների հետ կապված ծախսերի փոխհատուցումն իրականացվում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի և առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում:».

6) հավելված 1-ի 5.1-ին կետում «պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման» բառերը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության» բառերով, իսկ «անկախ սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված լինելու հանգամանքից» բառերը փոխարինել «անկախ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալից կամ լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձ կամ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձ հանդիսանալու հանգամանքից» բառերով:

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 08-ի «Արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման իրականացման կարգը սահմանելու մասին» N 90-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.

1) հավելված 2-ի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Անձին ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք հոսպիտալացնելիս պահանջվում է անձը հաստատող փաստաթուղթը, բացառությամբ` անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերի, երբ Անձի մոտ բացակայում է անձը հաստատող փաստաթուղթը:»:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 09-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» N 91-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) վերնագրում, 1-ին կետում, հավելվածի վերնագրում և 1-ին կետում «պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով» բառերը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում» բառերով.

2) հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Զարկերակ-երակային ֆիստուլաների ձևավորումը և փակումը, կենտրոնական երակի երկարատև օգտագործման երկլուսանցքանի կատետրի տեղադրումը բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձանց, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձանց իրականացվում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի և առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում:».

3) հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«18. Սույն չափորոշիչի 11-րդ կետով նախատեսված բժշկական քարտը (Ձև 1) և 14-րդ կետով նախատեսված հեմոդիալիզի սեանսի վարման արձանագրության օրինակելի ձևը (Ձև 2) էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջիններս արտատպելու դեպքում` ձևերը կարող են տարբերվել սույն հրամանով հաստատված թղթային եղանակով լրացվող փաստաթղթերի ձևերից` ապահովելով դրանցով սահմանված տեղեկատվության լրացումը:»։

9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 09-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դատաբժշկական փորձաքննությունների կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 87-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 92-Ն հրամանի վերնագրում, 1-ին կետում, հավելվածի վերնագրում և 1-ին կետում «պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում» բառերը և հավելվածի 2-րդ կետում «պետության կողմից երաշխավորված անվճար» բառերը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում» բառերով:

10. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի փետրվարի 01-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով տուբերկուլոզային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 59-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 06-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով» բառերը, հավելվածի 6-րդ գլխի վերնագրի «պետության կողմից երաշխավորված անվճար» բառերը, հավելվածի 7-րդ գլխի վերնագրում «պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում» բառերը, հավելվածի 49-րդ կետում «պետության կողմից երաշխավորված» բառերը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում» բառերով.

2) հավելվածի 1-ին կետում «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով» բառերը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում» բառերով.

3) հավելվածի 3-րդ կետում ««Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ (այսուհետ՝ ԹԱԿ ՓԲԸ)» բառերը փոխարինել ««Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ (այսուհետ՝ ԻՀԱԿ ՓԲԸ)» բառերով, իսկ հավելվածի ամբողջ տեքստում, Աղյուսակներ 3-ում և 7-ում «ԹԱԿ» հապավումը փոխարինել «ԻՀԱԿ» հապավումով.

4) հավելվածի 3-րդ կետում «անվճար» բառը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում» բառերով.

5) հավելվածի 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«29. Տուբերկուլոզով պացիենտների հիվանդանոցային պայմաններում հակատուբերկուլոզային բուժումն իրականացվում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում` բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալից և լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձանց, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձանց համար:».

6) հավելվածի 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«39. ԱԱՊ բժշկական կազմակերպության կամ ԻՀԱԿ ՓԲԸ տնօրենի կողմից հաստատված ուղեգրով ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են տվյալ հետազոտություններն իրականացնող լիցենզավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում` բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 53-Ն հրամանով հաստատված չափորոշչի:».

7) հավելվածի 47-րդ կետի «2019 թվականի մայիսի 30-ի թիվ 642-Ն» բառերը փոխարինել «2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1973-Ն» բառերով.

8) հավելվածի 60-րդ կետի «ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց համար» բառերը փոխարինել «բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձանց, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձանց համար» բառերով.

9) հավելվածի 65-րդ կետով նախատեսված աղյուսակ 3-ում «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ» բառերը փոխարինել ««Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ» բառերով:

11. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 18-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայությունների կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» N 30-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) վերնագրում, 1-ին կետում, հավելվածի վերնագրում և ամբողջ տեքստում «պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով» բառերը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում» բառերով.

2) հավելվածի 8-րդ կետից «, կատարելով համապատասխան չափով փոխհատուցում պացիենտի բուժման համար պետության կողմից հատկացվող գումարներից» բառերը հանել:

12. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի օգոստոսի 02-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հոգեբուժական օգնության և սպասարկման կազմակերպման ու իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» N 49-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում և 1-ին և 2-րդ կետերում «պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով» բառերը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում» բառերով.

2) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը`».

3) հավելվածի 2-րդ կետում «Առողջապահության նախարարության» բառերը փոխարինել «Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի» բառերով.

4) հավելվածի 3-րդ և 10-րդ կետերում «պետական պատվերի շրջանակներում» բառերը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում» բառերով.

5) հավելվածի 19-րդ կետում «երեք ամիսը մեկ անգամ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր ամիս» բառերով.

6) հավելվածի 23-րդ կետում «Կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառակարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1973-Ն որոշման» բառերով:

13. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի ապրիլի 10-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով մի շարք հիվանդությունների կամ վիճակների սուր փուլում վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» N 37-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) վերնագրում, 1-ին կետում, հավելվածի վերնագրում և 1-ին կետում «պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով» բառերը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում» բառերով.

2) նախաբանում «և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի «ժգ» պարբերությունը» բառերը հանել.

3) հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«11. Սուր փուլին հաջորդող ենթասուր փուլում և արտահիվանդանոցային պայմաններում տրամադրվող վերականգնողական բժշկական օգնությունը և սպասարկումը բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի և առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում կազմակերպվում և իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձանց, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձանց համար:».

4) հավելվածի 12-րդ կետով նախատեսված աղյուսակի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«

11.

11.1 Կոմատոզ վիճակներ (վերակենդանացման կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվելու ժամանակահատվածում)

 

11.2 Սուր շնչառական անբավարարություն (վերակենդանացման կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվելու ժամանակահատվածում)`

 

 1) սուր հիպօքսեմիկ շնչական անբավարարություն (զարկերակային արյան թթվածնի պարցիալ ճնշման (PаO2) իջեցում 60 միլիմետր սնդիկի սյունից պակաս), կամ

 

 2) սուր հիպերկապնիկ շնչական անբավարարություն (զարկերակային արյան ածխաթթու գազի պարցիալ ճնշման (PаCO2) բարձրացում 50 միլիմետր սնդիկի սյուն և ավելի), բացառությամբ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) առկայության պարագայում, կամ

 

 3) կյանքին սպառնացող սուր շնչական անբավարարություն ԹՔՕՀ-ի առկայության պարագայում, ընդ որում «կյանքին սպառնացող սուր շնչական անբավարարություն» համարել սույն ենթակետի «ա», «բ», «գ», «դ» և «ե» պարբերություններով նախատեսված ցուցանիշներից երկու և ավելի պարբերություններում նշված ցուցանիշների միաժամանակյա առկայությունը`

 

ա. շնչառության հաճախականություն >24/1րոպեում և/կամ օժանդակ շնչառական մկանների ընդգրկում,

 

բ. գիտակցության մակարդակի խանգարումների առկայություն,

 

գ. զարկերակային արյան թթվածնով հագեցվածությունը (SpO2) 88-ից 92% FiO2 ≥40% պայմաններում,

 

դ. զարկերակային արյան ածխաթթու գազի պարցիալ ճնշումը (PаCO2) >60 միլիմետր սնդիկի սյուն (ինչպես նաև բարձր ելակետային մակարդակից),

 

ե. ացիդոզի առկայություն (pH ≤7.25).)

-

»:

 

14. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 20-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունների կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» N 54-Ն հրամանի վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում, 1-ին կետում, Ձևի վերնագրում «պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման» բառերը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի» բառերով.

15. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի մայիսի 11-ի «Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկը հաստատելու մասին» N 20-Ն հրամանի հավելվածի 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«59. Էլեկտրոնային արագացուցիչով ճառագայթային թերապևտիկ բուժումը ինտենսիվության մոդուլավորմամբ ճառագայթային թերապիայի (IMRT) և ինտենսիվության մոդուլավորմամբ ռոտացիոն ճառագայթման (VMAT) մեթոդներով:»:

16. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

01.04.2026

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան