ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 54-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.06.23-2025.07.06 Պաշտոնական հրապարակման օրը 27.06.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.06.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«20» հունիս 2025 թ.

N 54-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 01.04.26 N 26-Ն)

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունների կազմակերպման և իրականացման չափորոշիչը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 01.04.26 N 26-Ն)

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

20.06.2025
 
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2025 թվականի հունիս «20»-ի

թիվ 54-Ն հրամանի

ՉԱՓՈՐՈՇԻՉ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

(վերնագիրը փոփ. 01.04.26 N 26-Ն)

1. Սույն չափորոշչով կարգավորվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունների (այսուհետ` փորձաքննություններ) կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 01.04.26 N 26-Ն)

2. Փորձաքննությունները կազմակերպվում և իրականացվում են «դատահոգեբուժական փորձաքննություն» բժշկական օգնության և սպասարկման տեսակով լիցենզավորված և պետական պատվեր տեղադրված բժշկական կազմակերպությունում` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքերով սահմանված դեպքերում և կարգով` համապատասխան իրավասություն ունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման (այսուհետ` Որոշում) հիման վրա:

3. Փորձաքննությունների իրականացման առանձնահատկությունները սահմանվում են «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 25-րդ հոդվածով:

4. Փորձաքննություններն իրականացվում են հանձնաժողովային կարգով: Հանձնաժողովի բոլոր անդամներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ:

5. Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետում փորձաքննության հանձնաժողովը` Որոշման հիման վրա.

1) ծանոթանում է քրեական վարույթի նյութերին կամ վարույթից անջատված՝ փորձաքննությանը վերաբերելի նյութերին, ինչպես նաև անձի գործունակությունը պարզելու վերաբերյալ վարույթի շրջանակում փորձաքննությանը վերաբերելի նյութերին.

2) ծանոթանում է փորձաքննության ենթարկվող անձի բժշկական փաստաթղթերին, իսկ կարիքն առաջանալու դեպքում պահանջում լրացուցիչ բժշկական փաստաթղթեր (կամ դրանց հիմքերը).

3) անհրաժեշտության դեպքում կազմակերպում է լրացուցիչ նոր հետազոտությունների իրականացումը.

4) միջնորդում է Որոշումը կայացնողին ներկայացնել լրացուցիչ տվյալներ դեպքի կապակցությամբ: Այս դեպքում փորձաքննության կատարումը կասեցվում է մինչ Որոշումը կայացնողի կողմից անհրաժեշտ բոլոր նյութերի և բժշկական փաստաթղթերի տրամադրումը՝ փորձաքննության հանձնաժողովի միջնորդության լիարժեք բավարարումը, ինչի մասին նշվում է փորձաքննության հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդության մեջ.

5) հետազոտում և վերլուծում է սույն կետի 1-4-րդ ենթակետերում նշված նյութերը և բժշկական փաստաթղթերը, ուսումնասիրում և գնահատում է դրանցում նկարագրված անձի հոգեկան վիճակը և հայտնաբերում կամ բացառում է անձի մոտ հոգեկան խանգարումների առկայություն.

6) չկողմնորոշվելու պարագայում կազմակերպում է փորձաքննության ենթարկվող անձի կրկնակի զննում կամ երկարատև դիտարկման կարիքի դեպքում՝ Որոշումը կայացնողին խորհուրդ է տալիս հիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննության նշանակում:

6. Փորձաքննության ենթարկվող անձը ենթարկվում է զննման փորձաքննության հանձնաժողովի կողմից, որի ընթացքում իրականացվում է ընդհանուր անամնեզի և կատամնեզի հավաքագրում, հոգեկան վիճակի գնահատում, հոգեկան խանգարման ախտորոշման ճշտում (կլինիկահոգեախտաբանական հետազոտություն): Անհրաժեշտության դեպքում իրականացվում է նաև մարմնական (սոմատիկ) վիճակի, առկա լաբորատոր-գործիքային ախտորոշիչ, ինչպես նաև հոգեբանի կողմից տրված փորձարարահոգեբանական հետազոտությունների տվյալների գնահատում:

7. Սույն հավելվածի 6-րդ կետում նշված զննմամբ ի հայտ եկած տվյալները համադրվում են սույն հավելվածի 5-րդ կետում նշված նյութերում և բժշկական փաստաթղթերում առկա տվյալների հետ, կատարվում է համեմատում, վերլուծում, եզրահանգումների կազմում։ Արդյունքում կատարվում է տարբերակիչ ախտորոշում, անմեղսունակության չափանիշների` բժշկական (հոգեբուժական) և իրավաբանական (հոգեբանական) չափանիշների որոշում, հետևությունների կազմում, որոշմամբ առաջադրված հարցերի պարզաբանում, փորձաքննության եզրակացության (սույն հավելվածի Ձև-ով հաստատված) կազմում և տրամադրում` Օրենքով սահմանված կարգով:

8. Փորձաքննությամբ անձի մոտ հոգեկան խանգարում ախտորոշվելու դեպքում անձի տվյալները՝ անցկացված փորձաքննության փաստի վերաբերյալ տեղեկությամբ, ինչպես նաև հաստատված ախտորոշումն եռօրյա ժամկետում ուղարկվում են անձի բնակության վայրի տարածքը սպասարկող արտահիվանդանոցային ձևով հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրող հոգեբուժական կազմակերպությանը՝ անձի հաշվառման նպատակով։

9. Փորձաքննությունների ժամանակ իրականացվում է.

1) մեղադրյալի հոգեկան վիճակի գնահատում և մեղսունակության հարցի վերաբերյալ եզրակացության տրամադրում.

2) անմեղսունակ ճանաչված կամ հանցանքի կատարման պահին սահմանափակ մեղսունակության վիճակում գտնված կամ հանցանքի կատարման պահին մեղսունակության վիճակում գտնված, սակայն դրանից հետո հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած անձանց` հոգեկան վիճակով սոցիալական վտանգավորություն ներկայացնելու և դրա չափի որոշում, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման և դրանց տեսակի մասին եզրակացության տրամադրում.

3) ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրող անձանց նկատմամբ պատժի կրման ընթացքում հոգեկան առողջության խնդիրներ առաջանալու վերաբերյալ կասկածի դեպքում պատժի հետագա կրման նպատակահարմարության վերաբերյալ եզրակացության տրամադրում.

4) վկաների, տուժողների հոգեկան վիճակի գնահատման և վարույթի ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքները իրենց կողմից ճիշտ ընկալելու, հիշելու և վերարտադրելու ունակության մասին եզրակացության տրամադրում.

5) հոգեկան խանգարման վերաբերյալ հիմնավոր կասկածների առկայության դեպքում անձին անգործունակ ճանաչելու հիմքերի առկայության կամ անգործունակ ճանաչված անձի գործունակության հարցի պարզաբանում:

10. Սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված դեպքերում անձի ֆիզիկական ներկայության ապահովման անհնարինության և փորձաքննությամբ առաջադրված հարցերի պարզաբանման համար տրամադրված նյութերի և բժշկական փաստաթղթերի բավարար լինելու դեպքում փորձաքննությունները կարող են իրականացվել փաստաթղթային:

11. Ինքնասպանություն գործելու պահին անձի հոգեկան վիճակի գնահատման նպատակով փորձաքննություններն իրականացվում են հետմահու:

12. Փորձաքննություններ կարող են կատարվել նաև համալիր փորձաքննությունների կազմում:

Ձև

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N

 Փորձաքննության սկիզբ՝ օր, ամիս, տարի______________

 Փորձաքննության ավարտ՝ օր, ամիս, տարի_____________

 Փորձաքննության տեսակ՝ _____________________________________________

 Փորձաքննության կատարման վայրը՝_________

 Փորձաքննվող ____________________________________________________

(անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս-ամսաթիվ)

Վարույթով կարգավիճակ---------------

Հիմք`_______________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՁԵՌՆՀԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ՍՏԱԺԸ, ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԻՐԱԶԵԿՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Փորձագետներ՝ ________________________________________________________________________

(անուն, ազգանուն, մասնագիտական ձեռնհասությունը հավաստող տվյալներ,ստաժ, ստորագրություն)

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

Տեղեկություններ եզրակացության ծավալի 

մասին______________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ

   _________________________________________________________________________________________

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԵՏԱԶՈՏՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ

   _________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________

ԿԻՐԱՌՎԱԾ ՄԵԹՈԴՆԵՐ

  __________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

  _________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՄԱՍ

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

___________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________

Փորձագետներ՝ ________________________________________________________________________

                (անուն, ազգանուն, ստորագրություն)

   _________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________

(ձևը փոփ. 01.04.26 N 26-Ն)

(հավելվածը փոփ. 01.04.26 N 26-Ն)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2025 թվական: