ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՈՒՄ ՊԱՑԻԵՆՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՈՒՄ ՎԱՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 44-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.11.01/26(662) Հոդ.252
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.10.2019
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 հոկտեմբերի 2019 թ.

N 44-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՈՒՄ ՊԱՑԻԵՆՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՈՒՄ ՎԱՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 03.05.22 N 24-Ն)

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետը և 12-րդ հոդվածի 1-ին մասը.

(նախաբանը խմբ. 03.05.22 N 24-Ն)

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ընդունարանում պացիենտի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ընթացակարգը` համաձայն Հավելված 1-ի,

2) հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ընդունարանում վարվող բժշկական փաստաթղթերի ձևերը` համաձայն Հավելված 2-ի:

(1-ին կետը խմբ. 21.02.20 N 08-Ն, 03.05.22 N 24-Ն)

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Թորոսյան

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2019 թ. հոկտեմբերի 18-ի N 44-Ն

հրամանի

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՈՒՄ ՊԱՑԻԵՆՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

(վերնագիրը խմբ. 21.02.20 N 08-Ն, 03.05.22 N 24-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ընդունարանում պացիենտի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ընդունարանը, որպես բժշկական հաստատության բուժական և ախտորոշիչ բաժանմունք ունի կարևորագույն դեր պացիենտների ընդունման, հոսպիտալացման և հետագա բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման հարցերում:

3. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ընդունարանի անձնակազմի մասնագիտական մակարդակով, աշխատանքների կազմակերպման օպերատիվությամբ և գործողությունների հաջորդականության հստակությամբ է պայմանավորված պացիենտների հետագա բժշկական օգնության և սպասարկման հաջողությունները, որը առավել նկատելի է անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջվող իրավիճակներում:

4. Սույն ընթացակարգում կիրառվող հասկացություններն են.

1) Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ընդունարան՝ (այսուհետ` Ընդունարան) հիվանդանոցի կառուցվածքային ստորաբաժանում, որտեղ ավագ բուժաշխատողը (այսուհետ` բժիշկ) կամ նրա բացակայության դեպքում միջին բուժաշխատողն (այսուհետ` բուժքույր) ընդունում, հաշվառում և կազմակերպում է պացիենտի բժշկական օգնության և սպասարկման հետագա ընթացքը: Ընդունարանը կազմված է երկու բաժիններից` ընդհանուր բաժին և անհետաձգելի բուժօգնության բաժանմունք (Էմերջենսի),

2) Ընդունարանի ընդհանուր բաժին՝ Ընդունարանի բաժին է, որտեղ իրականացվում է կազմակերպություն դիմած, շտապ բժշկական օգնության ծառայության կամ այլ տրանսպորտային միջոցով բերված պացիենտի նախնական զննումը, ընդունումը, հաշվառումը և ուղղորդումը բժշկական կազմակերպության համապատասխան ծառայություն,

3) Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք (Էմերջենսի)՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության (այսուհետ` բժշկական կազմակերպություն) կազմում շուրջօրյա ռեժիմով գործող բաժանմունք, որը նախատեսված է ոչ պլանային կարգով դիմած պացիենտներին անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու համար։ Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման ժամանակահատվածը սահմանվում է ոչ ավել քան 24 ժամ,

4) Էլեկտրոնային ընդունարան՝ Էլեկտրոնային առողջապահության համակարգի ենթաբաժին, որի միջոցով իրականացվում է բժշկական կազմակերպության կողմից էլեկտրոնային ուղեգրի ընդունումը և պացիենտների էլեկտրոնային հերթագրումը:

(4-րդ կետը խմբ., փոփ. 01.04.26 N 26-Ն) 

5. Ընդունարանում պացիենտի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման աշխատանքների ընդհանուր վերահսկողությունն իրականացվում է բժշկական կազմակերպության տնօրենի բուժական գծով տեղակալի կամ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատու անձի կողմից:

6. Ընդունարանում, ներառյալ ընդունարանի կազմում գործող անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում (Էմերջենսի) պացիենտի բժշկական օգնության և սպասարկումը կազմակերպում է Ընդունարանի վարիչը, օրվա հերթապահ բուժանձնակազմի` բժշկի, բուժքրոջ, կրտսեր բուժաշխատողի, սանիտարի միջոցով։ Ընդունարանի աշխատանքներին կարող են ներգրավվել նաև բժշկական կազմակերպության բուժական և/կամ ախտորոշիչ բաժանմունքների բժշկական անձնակազմը:

(6-րդ կետը փոփ. 01.04.26 N 26-Ն) 

7. Աշխատանքային ժամերից դուրս, ինչպես նաև տոնական և ոչ աշխատանքային օրերին Ընդունարանի աշխատանքների ղեկավարումն իրականացվում է Ընդունարանի կամ բժշկական կազմակերպության պատասխանատու (ավագ) հերթապահ բժշկի կողմից:

8. Ընդունարանի կազմում գործող անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում (Էմերջենսի) պացիենտի արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը կարող է իրականացնել Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման Հավելված 13-ի 96.2. բաժնի պահանջներին բավարարող և համապատասխան բժշկական օգնության և սպասարկման տեսակի գործունեության լիցենզիա ունեցող Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հետ տվյալ ծառայության մասով պայմանագիր կնքած բժշկական կազմակերպությունը՝ 18 տարեկանից բարձր ամբողջ բնակչության համար:

(8-րդ կետը փոփ. 30.05.23 N 27-Ն, 01.04.26 N 26-Ն) 

9. Պացիենտները Ընդունարան են ընդունվում հետևյալ ճանապարհով.

1) պլանային (այդ թվում՝ ուղեգրմամբ),

2) այլ բժշկական կազմակերպություններից` սահմանված կարգի համաձայն,

3) շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով,

4) ինքնուրույն, սեփական նախաձեռնությամբ:

10. Շտապ բժշկական օգնության ծառայության կողմից բերված պացիենտներին Ընդունարանում, հաշվի առնելով պացիենտի առողջական վիճակը, կյանքին վտանգ սպառնացող դեպքերում ցուցաբերվում է առաջին և անհետաձգելի բժշկական օգնություն: Այնուհետև, եթե բժշկական կազմակերպությունը չունի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա, գրառում է կատարվում «Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկ»-ի համապատասխան հատվածում պացիենտին ցուցաբերված բժշկական օգնության վերաբերյալ և նշում տվյալ բժշկական կազմակերպություն պացիենտին չընդունելու հիմքերը: Գրանցում է կատարվում նաև սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված «Ամբուլատոր պացիենտների հաշվառման մատյան»-ի Ձև 2-ում:

11. Շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով բժշկական կազմակերպություն տեղափոխված պացիենտի հոսպիտալացման որոշում կայացնելու դեպքում Ընդունարանի բժիշկը կամ հերթապահ պատասխանատու բժիշկը (ընդունող բժիշկը) ստորագրում է «Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկ»-ում` նշելով պացիենտի բժշկական կազմակերպություն ընդունման ժամը: Ստորագրման պահից շտապ բժշկական օգնության կանչը համարվում է ավարտված, և պացիենտն անցնում է բժշկական կազմակերպության հսկողության ներքո:

12. Բժշկական հաստատություն տեղափոխված (դիմած) պացիենտի վերաբերյալ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 21-ի թիվ 65-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը ներկայացվում է հաղորդում:

13. Արտակարգ իրավիճակների, ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև հանրային ներգրավում ունեցող իրադարձությունների, տեղային նշանակության դեպքերի (պատահարների) արդյունքում բժշկական կազմակերպություն ընդունված (տուժած` ներառյալ մահացած) անձանց վերաբերյալ տեղեկությունը դիմելուց կամ տեղափոխելուց հետո մեկ ժամվա ընթացքում Ընդունարանի հերթապահ անձնակազմի կողմից ներկայացվում է առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայություն 8003 կարճ հեռախոսահամարով կամ hotline@moh.am էլեկտրոնային հասցեին:

14. Սույն ընթացակարգի 13-րդ կետում նշված տեղեկությունների ժամանակին և ճիշտ հաղորդման համար պատասխանատու են Ընդունարանի վարիչը, նրա բացակայության դեպքում` ավագ բուժքույրը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` հերթապահ բուժքույրը:

15. Ընդունարանի և ընդունարանի կազմում գործող անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի (Էմերջենսի) հագեցվածությունը պետք է համապատասխանի Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներին ու պայմաններին:

(15-րդ կետը փոփ. 30.05.23 N 27-Ն, 01.04.26 N 26-Ն) 

16. Ընդունարանի ընդհանուր բաժնի առաջնային հատվածում Ընդունարանի բուժանձնակազմը ջերմաչափում է բժշկական կազմակերպություն դիմած (բերված) բոլոր պացիենտներին, հավաքում է համաճարակաբանական վերհուշ` ճշտելով վարակիչ հիվանդություններով անձանց հետ շփման փաստը և դրա ժամկետները, զննությամբ պարզում է պացիենտների մոտ վարակիչ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշանների առկայությունը (հազ, կատարալ երևույթներ, կոնյուկտիվիտ, քթահոսություն, ցան, մկանացավ, փորլուծություն, գլխացավ և այլ ախտանշաններ), որից հետո, վարակիչ հիվանդության կասկածի դեպքում, բուժանձնակազմի կողմից անհրաժեշտ է`

1) մեկուսացնել պացիենտին Ընդունարանի մեկուսարանում (ոչ ավել, քան 24 ժամ), մինչև ախտորոշման ճշտումը,

2) կազմակերպել բոլոր անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտությունները և համապատասխան բժիշկ մասնագետների խորհրդատվությունը,

3) վարակիչ հիվանդության հաստատման դեպքում կազմակերպել պացիենտի տեղափոխումը համապատասխան բուժհաստատություն,

4) սահմանված կարգով իրականացնել շտապ հաղորդում դեպքի վերաբերյալ:

(16-րդ կետը խմբ. 23.09.24 N 289-Ն) 

 

2. ԸՆԴՈՒՆԱՐԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

17. Ընդունարանի ընդհանուր բաժնում պացիենտի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման գործառույթների շրջանակներում իրականացվում են`

1) պացիենտների հոսքի կառավարում` պացիենտների ընդունում, հաշվառում,

2) պացիենտի զննում համապատասխան բժիշկ մասնագետների կողմից, անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտությունների կազմակերպում և համապատասխան բժիշկ մասնագետների կողմից հետևյալ որոշումներից մեկի կայացնում.

ա. պացիենտն անհրաժեշտություն ունի բուժօգնություն ստանալ ընդունարանի կազմում գործող անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում (Էմերջենսի),

բ. պացիենտն անհրաժեշտություն ունի հիվանդանոցային (ստացիոնար) պայմաններում բժշկական օգնության և սպասարկման,

գ. խորհրդատվություն ստանալուց հետո պացիենտի ուղղորդում սպասարկող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություն (այսուհետ` ԱԱՊ հաստատություն): Ընդ որում, ԱԱՊ հաստատության աշխատանքային ժամերին Ընդունարան դիմած (բերված) պլանային (ոչ անհետաձգելի) դեպքերը, որոնք չեն պահանջում առնվազն 2 ժամյա հսկողություն՝ ուղղորդվում են պացիենտին սպասարկող ԱԱՊ հաստատություն՝ բացառությամբ վնասվածքաբանական և վիրաբուժական միջամտություններ պահանջող դեպքերի,

դ. պացիենտին անհրաժեշտ է տեղափոխել այլ բժշկական կազմակերպություն, ընդ որում համապատասխան բժիշկ մասնագետը պացիենտի տեղափոխման անհրաժեշտության վերաբերյալ տալիս է հիմնավորող եզրակացություն` նշելով նախնական ախտորոշումը, իրականացված լաբորատոր-գործիքային հետազոտությունների արդյունքները և իրականացված բժշկական միջամտությունները,

ե. խորհրդատվություն ստանալուց հետո պացիենտի ուղղորդում տուն,

3) սահմանված բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթերի ձևակերպումը, ընդ որում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 21-ի թիվ 65-Ն որոշմամբ սահմանված «Բժշկական հաստատություն տեղափոխված (դիմած) պացիենտի կամ դիակի գրանցամատյան»-ի Ձևը, ինչպես նաև սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված «Հիվանդանոցային բուժման ընդունված պացիենտների հաշվառման մատյան»-ի և «Ամբուլատոր պացիենտների հաշվառման մատյան»-ի Ձևերով պահանջվող տվյալները ձևակերպվում են միայն էլեկտրոնային եղանակով,

4) հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար էլեկտրոնային ուղեգրման ու հերթագրման գործընթացի համակարգում,

5) պացիենտների սանիտարահիգիենիկ մշակում (ըստ անհրաժեշտության),

6) պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ նրա կոնտակտային անձին իրազեկում` հոսպիտալացման պայմանների և պահանջների, ներհիվանդանոցային կանոնակարգի, պացիենտի իրավունքների և պարտականությունների մասին, այդ թվում բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ,

7) պացիենտների տեղափոխման կազմակերպում` Ընդունարանից նույն բժշկական կազմակերպության այլ բաժանմունքներ կամ այլ բուժհաստատություններ:

(17-րդ կետը փոփ. 01.04.26 N 26-Ն) 

18. Պացիենտի հիվանդանոցային (ստացիոնար) պայմաններում բժշկական օգնության և սպասարկման ընդունման դեպքում Ընդունարանի հերթապահ բուժքույրը սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված «Հիվանդանոցային բուժման ընդունված պացիենտների հաշվառման մատյան»-ի Ձև 1-ում` լրացնում է պացիենտի վերաբերյալ բոլոր տվյալները և պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ նրա կոնտակտային անձին պարտադիր կարգով իրազեկում է իր իրավունքների, պարտականությունների, ներհիվանդանոցային կանոնակարգի, ինչպես նաև բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքների վերաբերյալ:

(18-րդ կետը փոփ. 01.04.26 N 26-Ն) 

19. Եթե պացիենտը բժշկական կազմակերպություն է ընդունվում անգիտակից վիճակում, ապա Ընդունարանում անձնագրային տվյալները լրացվում են պացիենտի օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի, իսկ դրանց բացակայության դեպքում պացիենտին ուղեկցողի խոսքերի հիման վրա` համեմատելով պացիենտի վերաբերյալ բանավոր տվյալները նրա մոտ առկա փաստաթղթերի կամ էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալների հետ: Անգիտակից վիճակում ընդունվող պացիենտի մոտ անձը հաստատող փաստաթղթերի կամ անձի վերաբերյալ որևէ բանավոր տեղեկատվության բացակայության դեպքում սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված «Հիվանդանոցային բուժման ընդունված պացիենտների հաշվառման մատյան»-ի Ձև 1-ում գրանցվում է որպես «Անհայտ պացիենտ»: Անձի վերաբերյալ տեղեկատվության ստացումից հետո նշված մատյանում կատարվում են համապատասխան փոփոխություններ:

20. Ընդունարանի հերթապահ բժիշկը պացիենտի օրինական ներկայացուցչին կամ նրա կոնտակտային անձին պարտադիր կարգով տրամադրում է տեղեկատվություն հետևյալ դեպքերում՝

1) առանց ծնողների ուղեկցության մինչև 18 տարեկան պացիենտի ընդունման դեպքում` անկախ հիվանդության ծանրության աստիճանից,

2) անգիտակից վիճակով պացիենտի ընդունման դեպքում (փաստաթղթերի առկայության պարագայում), նաև եթե պացիենտի վիճակը գնահատվում է կյանքին վտանգ սպառնացող,

3) Ընդունարանից այլ բժշկական կազմակերպություն պացիենտի տեղափոխման դեպքում,

4) դժբախտ պատահարի կապակցությամբ կամ բնակավայրից դուրս շտապ բժշկական օգնության ծառայությանը դիմած պացիենտի ընդունման դեպքում,

5) Ընդունարանում համապատասխան պացիենտի մոտ մահ արձանագրելու դեպքում:

21. Բժշկական կազմակերպություն դիմած (բերված) հոսպիտալացման ցուցում ունեցող պացիենտի հոսպիտալացումից հրաժարման դեպքում, Ընդունարանի բժիշկը պարտավոր է՝

1) բացատրել պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ նրա կոնտակտային անձին, իսկ դրանց բացակայության դեպքում պացիենտի ուղեկցողին հոսպիտալացման անհրաժեշտության և հոսպիտալացումից հրաժարման պարագայում հնարավոր բարդությունների և հետևանքների վերաբերյալ,

2) ցուցաբերել անհրաժեշտ անհետաձգելի բժշկական օգնություն,

3) պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ նրա կոնտակտային անձի կողմից բժշկական օգնությունից կամ հոսպիտալացումից հրաժարման դեպքում սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված «Ամբուլատոր պացիենտների հաշվառման մատյան»-ի Ձև 2-ում գրանցել Առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 15-ի N 21-Ն հրամանով հաստատված բժշկական միջամտությունից հրաժարվելու ձևաթղթի ստորագրման ամսաթիվը:

22.Պացիենտի տեղափոխումը այլ բժշկական կազմակերպություն իրականացվում է շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով կամ տվյալ կազմակերպության կողմից` բուժանձնակազմի ուղեկցությամբ՝ նախօրոք ստանալով այն բժշկական կազմակերպության ղեկավարության համաձայնությունը, որտեղ տեղափոխվելու է պացիենտը:

 

3. ԸՆԴՈՒՆԱՐԱՆԻ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 01.04.26 N 26-Ն)

 

23. Բժշկական կազմակերպություն բերված կամ դիմած պացիենտը արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման ցուցումների դեպքում Ընդունարանի ընդհանուր բաժնից ուղղորդվում է անհետաձգելի բուժօգնության բաժանմունք (Էմերջենսի):

(23-րդ կետը փոփ. 01.04.26 N 26-Ն) 

24. Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում (Էմերջենսի) պացիենտի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման գործառույթների շրջանակներում իրականացվում են`

1) պացիենտի ընդունում, սահմանված բժշկական փաստաթղթերի, այդ թվում էլեկտրոնային, ձևակերպում և հաշվառում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն.

2) պացիենտի տեսակավորում ըստ առողջական վիճակի առաջնահերթության /տրիաժ/.

3) անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման հետևյալ ծառայությունների տրամադրում`

ա. անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի ավագ բուժաշխատողի խորհրդատվության տրամադրում,

բ. խորհրդատվությունների կազմակերպում,

գ. առաջին բժշկական օգնության տրամադրում (ներառյալ սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների իրականացում),

դ. անհրաժեշտ լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպում,

ե. բուժական միջամտությունների իրականացում (թերապևտիկ, վիրաբուժական).

4) հոսպիտալացման վերաբերյալ որոշման կայացում` համապատասխան բաժանմունքի հստակեցումով:

(24-րդ կետը խմբ. 01.04.26 N 26-Ն) 

25. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող պացիենտների համար Ընդունարանի հերթապահ բժշկի կողմից լրացվում է սույն հրամանի հավելված 2-ով հաստատված «Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման քարտ»-ի Ձև 3-ը և այդ պացիենտները հաշվառվում են սույն հրամանի հավելված 2-ով հաստատված «Ամբուլատոր պացիենտների հաշվառման մատյան»-ի Ձև 2-ում: Ընդ որում, սույն հրամանի հավելված 2-ով հաստատված «Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման քարտ»-ի Ձև 3-ը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջինս արտատպելու դեպքում` այն կարող է տարբերվել սույն հրամանի հավելված 2-ով հաստատված թղթային եղանակով լրացվող «Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման քարտ»-ի Ձև 3-ից` ապահովելով դրանում սահմանված տեղեկատվության լրացումը:

(25-րդ կետը խմբ. 01.04.26 N 26-Ն) 

26. Ընդունարանում պացիենտների գտնվելու ժամանակահատվածը սահմանվում է առավելագույնը մինչև 24 ժամ, որից հետո պացիենտը կամ հոսպիտալացվում է կամ դուրս է գրվում:

26.1. Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում (Էմերջենսի) իրականացվող բժշկական օգնության և սպասարկման հնարավոր ելքերն են՝

1) դեպքի լիարժեք սպասարկում անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի (Էմերջենսի) գործառույթների շրջանակներում.

2) պացիենտի ուղղորդում դեպի առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություն.

3) պացիենտի հոսպիտալացում՝ համապատասխան բաժանմունք.

4) պացիենտի տեղափոխում այլ բժշկական կազմակերպություն:

(26.1-ին կետը լրաց. 01.04.26 N 26-Ն) 

27. Պացիենտի դուրս գրման դեպքում հետագա հսկողությունն իրականացվում է նրան սպասարկող ԱԱՊ հաստատություն կողմից: Պացիենտը սույն ընթացակարգի 25-րդ կետում նշված «Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման քարտ»-ի քաղվածքի թղթային տարբերակը ներկայացնում է սպասարկող ԱԱՊ հաստատություն կամ տեղեկատվությունը պացիենտի բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհետաձգելի բուժօգնություն իրականացնող կազմակերպության կողմից ուղարկվում է էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով:

28. Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում (Էմերջենսի) պացիենտների գտնվելու ժամանակահատվածը սահմանվում է 2 ժամից մինչև 24 ժամ, բացառությամբ վնասվածքաբանական դեպքերի:

(28-րդ կետը փոփ. 01.04.26 N 26-Ն) 

29. Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում (Էմերջենսի) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում չապահովագրված պացիենտների անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող վիճակներ և ախտորոշումներն են.

1) ծակած, կտրած, կծած վերքեր,

2) հոդախախտեր, ոսկրերի կոտրվածքներ, որոնք չեն պահանջում հոսպիտալացում,

3) մաշկի անհայտ ծագման սուր ցանավորումներ, ալերգիկ սուր ռեակցիաներ,

4) մարմնի բարձր ջերմություն՝ մինչև ախտորոշումը (38.50-ից բարձր ջերմություն),

5) սուր ցավ կրծքավանդակում` մինչև ախտորոշումը,

6) սուր ցավ որովայնում` մինչև ախտորոշումը,

7) աղեստամոքսային համակարգի սուր դիսֆունկցիա` մինչև ախտորոշումը,

8) արյունահոսություններ, այրվածքներ, ցրտահարություններ, որոնք չեն պահանջում բուժում` հիվանդանոցային պայմաններում,

9) սուր շնչառական խանգարումներ` մինչև ախտորոշումը,

10) չճշտված ինֆեկցիոն հիվանդություններ` սուր ախտանիշների փուլում (մինչ ախտորոշումը):

(29-րդ կետը փոփ., լրաց. 01.04.26 N 26-Ն)

29.1. Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում (Էմերջենսի) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման տրամադրման մոտեցումները հիմնված են ախտանիշային մոտեցման (համաձայն Աղյուսակ 1-ի) կամ հաճախ հանդիպող անհետաձգելի վիճակների և ախտորոշումների (համաձայն Աղյուսակ 2-ի) կառավարման վրա: Ընդ որում` լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունները չեն սահմանափակվում սույն կետով նախատեսված Աղյուսակ 1-ում և Աղյուսակ 2-ում նշված լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտություններով, և կլինիկական իրավիճակով պայմանավորված կարող են իրականացվել այլ ախտորոշիչ հետազոտություններ, որոնց իրականացումը պահանջում է պարտադիր գրավոր հիմնավորում.

 

Աղյուսակ 1

 

ԱԽՏԱՆԻՇԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ

(Սուր կամ հանկարծակի առաջացած)

Հ/Հ

ԱԽՏԱՆԻՇ

ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Բժշկի խորհրդատվություն (Ընդգրկում է նվազագույն կենսական ցուցանիշների չափումներ՝ զարկերակային ճնշում, սրտի կծկման հաճախականություն, արյան մեջ հեմոգլոբինի հագեցվածությունը թթվածնով (SpO2), մարմնի ջերմաստիճան (oC)։

Լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ

Գործիքային ախտորոշիչ

հետազոտություններ

Հիմնական (Ախտանիշով պայմանավորված նվազագույն հետազոտություններ, որոնց իրականացումը անհրաժեշտ է համապատասխան ախտանիշի դեպքում։ Կարող են իրականացվել նաև ընտրողաբար:)

Ընդլայնված (Ախտանիշով պայմանավորված հավանական հավելյալ հետազոտություններ, որոնց իրականացումը անհրաժեշտ է համապատասխան ախտանիշի դեպքում: Յուրաքանչյուր հետազոտությունն իրականացվում է համապատասխան ցուցումների և գրավոր հիմնավորման դեպքում։)

Հիմնական (Ախտանիշով պայմանավորված նվազագույն հետազոտություններ, որոնց իրականացումը անհրաժեշտ է համապատասխան ախտանիշի դեպքում։ Կարող են իրականացվել նաև ընտրողաբար:)

Ընդլայնված (Ախտանիշով պայմանավորված հավանական հավելյալ հետազոտություններ, որոնց իրականացումը անհրաժեշտ է համապատասխան ախտանիշի դեպքում: Յուրաքանչյուր հետազոտությունն իրականացվում է համապատասխան ցուցումների և գրավոր հիմնավորման դեպքում։)

1.

Ուշագնացություն

Բժշկի խորհրդատվություն

1) արյան ընդհանուր քննություն (այսուհետ` ԱԸՔ)

2) գլյուկոզ

3) էլեկտրոլիտներ

1) միզանյութ

2) կրեատինին

3) տրոպոնին

4)սրտային ֆերմենտներ

5) β խորիոնային գոնադոտրոպին

6) ֆոսֆոր

7)երակային արյան գազային կազմ

8) զարկերակային արյան գազային կազմ

1) էլեկտրասրտագրություն (այսուհետ` ԷՍԳ)

1) Էխոսրտագրություն (այսուհետ` ԷԽոՍԳ).

2)համակարգչային շերտագրություն (այսուհետ` ՀՇ)

3)մագնիսային-ռեզոնանսային շերտագրություն (այսուհետ` ՄՌՇ)

2.

Գիտակցության խանգարում

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) էլեկտրոլիտներ

3) գլյուկոզ

4) երակային արյան գազային կազմ

5) զարկերակային արյան գազային կազմ

1) Արյան կենսաքիմիական քննություն (այսուհետ` ԱԿՔ)

2) միջազգային նորմալացված հարաբերակցություն (այսուհետ` INR)

3) ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ (այսուհետ` aPTT)

4) մեզի ընդհանուր քննություն (այսուհետ` ՄԸՔ)

1) ԷՍԳ

1) ՀՇ

2) ՄՌՇ

3) կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

3.

Գլխացավ

Բժշկի խորհրդատվություն

-

-

-

1) ՀՇ,

2)ՄՌՇ

3)ողնուղեղային պունկցիա

4.

Ցնցումներ

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) Գլյուկոզ

էլեկտրոլիտներ

1) միզանյութ

2) կրեատինին

3) β խորիոնային գոնադոտրոպին

4) լյարդային ֆունկցիոնալ թեստեր

5) լակտատ

6) զարկերակային արյան գազային կազմ

7) երակային արյան գազային կազմ

8) թունաբանական սքրինինգ

հակաէպիլեպտիկ դեղերի մակարդակների որոշում

1) ԷՍԳ

2) ՀՇ

3) ՄՌՇ

5.

Շնչահեղձություն/
Հևոց

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) երակային արյան գազային կազմ

3) զարկերակային արյան գազային կազմ

1) տրոպոնին

2)սրտային ֆերմենտներ

3) միզանյութ

4) կրեատինին

5) Էլեկտրոլիտնե

6) D-դիմեր

1) ԷՍԳ

2) կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

1) Ուլտրաձայնային հետազոտություն (այսուհետ` ՈւՁՀ)

2) ԷԽՈՍԳ

6.

Ցավ կրծքավանդակում

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) էլեկտրոլիտներ

3) տրոպոնին

4) սրտային ֆերմենտներ

5) D-դիմեր

1) ԱԿՔ

1) ԷՍԳ

2) կրծքավանդալի ռենտգենաբանական հետազոտություն

1) ԷԽՈՍԳ

2) կրծքավանդակի ՀՇ-անգիոգրաֆիա

7.

Ցավ որովայնում

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) Էլեկտրոլիտներ

3) ԱԿՔ

1) լակտատ

2) β-խորիոնային գոնադոտրոպին

3) տրոպոնին

4) սրտային ֆերմենտներ

1) ՈւՁՀ

1) ԷՍԳ

2) ԷԽՈՍԳ

3) կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

4) էզոֆագոգաստրոսկոպիա, կոլոնոսկոսպիա

5) որովայնի և կոնքի ՀՇ (առանց կոնտրաստավորման

6) որովայնի և կոնքի ՀՇ կոնտրաստ նյութով

8.

Ցավ կոնքում

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) β խորիոնային գոնադոտրոպին

1) էլեկտրոլիտներ

2) միզանյութ

3) կրեատինին

1) Որովայնի և կոնքի ՈւՁՀ

1) որովայնի և կոնքի ՀՇ (առանց կոնտրաստավորման

2) որովայնի և կոնքի ՀՇ կոնտրաստ նյութով

9.

Գոտկային ցավ

Բժշկի խորհրդատվություն

-

1) ԱԸՔ

2) էլեկտրոլիտներ

3) ԱԿՔ

4) β-խորիոնային գոնադոտրոպին

5) տրոպոնին

6) սրտային ֆերմենտներ

-

1) ՈւՁՀ

2)ռենտգենաբանական հետազոտություն.

3) ՀՇ

4) ՄՌՇ

 

Աղյուսակ 2

 

ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՎԻՃԱԿՆԵՐ ԵՎ ԱԽՏՈՐՈՇՈՒՄՆԵՐ

Հ/Հ

ՎԻՃԱԿ (ԱԽՏՈՐՈՇՈՒՄ)

ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Բժշկի խորհրդատվություն (ընդգրկում է նվազագույն կենսական ցուցանիշների չափումներ՝ զարկերակային ճնշում, սրտի կծկման հաճախականություն, արյան մեջ հեմոգլոբինի հագեցվածությունը թթվածնով (SpO2), մարմնի ջերմաստիճան (oC)։

Լաբորատոր ախտորոշիչ

հետազոտություններ

Գործիքային ախտորոշիչ

հետազոտություններ

Հիմնական (Վիճակով/
ախտորոշումով պայմանավորված նվազագույն հետազոտություններ, որոնց իրականացումը անհրաժեշտ է համապատասխան վիճակի/ ախտորոշման դեպքում։ Կարող են իրականացվել նաև ընտրողաբար:)

Ընդլայնված (Վիճակով/
ախտորոշումով պայմանավորված հավանական հավելյալ հետազոտություններ, որոնց իրականացումը անհրաժեշտ է համապատասխան ախտանիշի դեպքում: Յուրաքանչյուր հետազոտությունն իրականացվում է համապատասխան ցուցումների և գրավոր հիմնավորման դեպքում։)

Հիմնական (Վիճակով/
ախտորոշումով պայմանավորված նվազագույն հետազոտություններ, որոնց իրականացումը անհրաժեշտ է համապատասխան վիճակի/
ախտորոշման դեպքում։ Կարող են իրականացվել նաև ընտրողաբար:)

Ընդլայնված (Վիճակով/
ախտորոշումով պայմանավորված հավանական հավելյալ հետազոտություններ, որոնց իրականացումը անհրաժեշտ է համապատասխան ախտանիշի դեպքում: Յուրաքանչյուր հետազոտությունն իրականացվում է համապատասխան ցուցումների և գրավոր հիմնավորման դեպքում։)

1.

Ասթմա

Բժշկի խորհրդատվություն

1) երակային արյան գազային կազմ

2) զարկերակային արյան գազային կազմ

1) ԱԸՔ

2) էլեկտրոլիտներ

1) կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

-

2.

Անաֆիլաքսիա

Բժշկի խորհրդատվություն

-

1) շիճուկային տրիպտազա

-

-

3.

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության սրացում

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) երակային արյան գազային կազմ

3) զարկերակային արյան գազային կազմ

1) էլեկտրոլիտներ,

2) լակտատ

1) կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

1) ԷՍԳ

2) կրծքավանդակի ՀՇ

4.

Սրտամկանի սուր ինֆարկտ

Բժշկի խորհրդատվություն

1) տրոպոնին

2) սրտային ֆերմենտներ

1) ԱԸՔ

2) Էլեկտրոլիտներ

3) ԱԿՔ

1) ԷՍԳ

2) ԷԽՈՍԳ

1) կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

5.

Սուր սրտային անբավարարություն

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) ԱԿՔ

1) տրոպոնին

2) սրտային ֆերմենտներ

3) B տիպի նատրիումուրետիկ պեպտիդ (կամ NT-proBNP)

1) ԷՍԳ

2) ԷԽՈՍԳ

1) կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

2) ՈւՁՀ

6.

Սրտի ռիթմի խանգարումներ

Բժշկի խորհրդատվություն

1) էլեկտրոլիտներ

1) ԱԸՔ

2) Տրոպոնին

3) սրտային ֆերմենտներ

1) ԷՍԳ

2) ԷԽՈՍԳ

-

7.

Սուր աորտալ համախտանիշ

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) արյան խումբ և ռեզուս գործոն

1) ԱԿՔ

2) Էլեկտրոլիտներ

3) կոագուլոգրամմա

1) ՈւՁՀ

1) ԷՍԳ

2) ԷԽՈՍԳ

3) ՀՇ-աորտոգրաֆիա

8.

Սուր զարկերակային խցանում

Բժշկի խորհրդատվություն

-

-

1) դուպլեքս հետազոտություն

1) ՀՇ- աորտոգրաֆիա
/անգիոգրաֆիա

9.

Խորանիստ երակային թրոմբոզ

Բժշկի խորհրդատվություն

-

1) ԱԸՔ

2) միզանյութ

3) կրեատինին

4) Էլեկտրոլիտներ

5) D-դիմեր

6) INR/aPTT

1) երակային համակարգի դուպլեքս հետազոտություն

-

10.

Թոքային էմբոլիա

Բժշկի խորհրդատվություն

-

1) ԱԸՔ

2) միզանյութ

3) կրեատինին

4) Էլեկտրոլիտներ

5) D-դիմեր

6) INR/aPTT.

7) երակային արյան գազային կազմ

8) զարկերակային արյան գազային կազմ

1) կրծքավանդակի ՀՇ կոնտրաստ նյութով

1) ԷՍԳ

2) ԷԽՈՍԳ

3) երակային համակարգի դուպլեքս հետազոտություն

11․

Ստամոքս-աղիքային արյունահոսություն

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) արյան խումբ և ռեզուս գործոն

1) Էլեկտրոլիտներ

2) կոագուլոգրամմա

3) ԱԿՔ

4) երակային արյան գազային կազմ

5) զարկերակային արյան գազային կազմ

1) Էզոֆագոգա-ստրոդուոդենոսկոպիա

2) կոլոնոսկոպիա

1) ԷՍԳ

2) որովայնի ՀՇ

12.

Գլխուղեղի կաթված

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) Էլեկտրոլիտներ

3) կոագուլոգրամմա

4) գլյուկոզ

5) միզանյութ

6) կրեատինին

1) տրոպոնին

2) սրտային ֆերմենտներ

1) ԷՍԳ

2) ՀՇ

3) ՄՌՇ

1) ՀՇ- անգիոգրաֆիա

2) ՄՌՇ- անգիոգրաֆիա

13.

Անցողիկ իշեմիկ գրոհ

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) Էլեկտրոլիտներ.

3) կոագուլոգրամմա

4) գլյուկոզ

1) միզանյութ

2) կրեատինին

1) ԷՍԳ

2) ՀՇ

3) ՄՌՇ

1) ՀՇ անգիոգրաֆիա

2) ՄՌՇ-անգիոգրաֆիա

14.

Շաքարային դիաբետի բարդություններ

Բժշկի խորհրդատվություն

1) գլյուկոզ

2) մեզում կետոնային մարմիների որոշում

3) պլազմայում կետոնային մարմիների որոշում

4) Էլեկտրոլիտներ

5) երակային արյան գազային կազմ

6) զարկերակային արյան գազային կազմ

1) ԱԸՔ

2) միզանյութ

3) կրեատինին,

4) լակտատ

5) β- խորիոնային գոնադոտրոպին.

6) տրոպոնին

7) սրտային ֆերմենտներ

-

1) ՀՇ

2) ՄՌՇ

15.

Սեպսիս

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) լակտատ

1) էլեկտրոլիտներ

2) ԱԿՔ

3) երակային արյան գազային կազմ

4) զարկերակային արյան գազային կազմ

5) կոագուլոգրամմա

6) արյան ցանքս և զգայունության որոշում

7) մեզի ցանքս և զգայունության որոշում

1) ՈւՁՀ

2) կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն
/կախված կլինիկական դրսևորումից/

1) ԷՍԳ

2) ընտրված հատվածի ռադիոպատկերավորում

16.

Էլեկտրոլիտային խանգարումներ

Բժշկի խորհրդատվություն

1) էլեկտրոլիտներ

-

-

-

17.

Քթային արյունահոսություն

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) կոագուլոգրամմա

1) արյան խումբ և ռեզուս գործոն

-

-

18.

Հոգեբուժական անհետաձգելի վիճակներ

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) կոագուլոգրամմա

1) ԱԸՔ

2) էլեկտրոլիտներ

3) Վիտամին B12

4) Վիտամին D

5) TSH

6) միզանյութ

7) կրեատինին.

8) լյարդի ֆունկցիոնալ թեստեր

9) պլազմայում էթանոլի (ալկոհոլի) մակարդակ և պարացետամոլի մակարդակ

10) մեզի թունաբանական սքրինինգ

-

-

19.

Երիկամային խիթ

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) ՄԸՔ

1) β-խորիոնային գոնադոտրոպին

1) ՈւՁՀ

1) ՀՇ

2) երիկամ–միզածորան–միզապարկի պարզ ռենտգենաբանկան հետազոտություն

20.

Միզուղիների ինֆեկցիա և պիելոնեֆրիտ

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) ՄԸՔ

1) մեզի մանրէաբանական հետազոտություն և զգայունության որոշում

2) միզանյութ

3) կրեատինին

1) ՈւՁՀ

1) ՀՇ

2) ՄՌՇ

21.

Հիպոթերմիա (T <35 oC

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) երակային արյան գազային կազմ

3) զարկերակային արյան գազային կազմ

2) գլյուկոզ

1) էլեկտրոլիտներ

2) միզանյութ

3) կրեատինին

4) լակտատ

5) կոագուլոգրամմա

1) ԷՍԳ

2) կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

1) ՈւՁՀ

2) ՀՇ

22.

Ջերմային հարված (T >40.5oC)

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) երակային արյան գազային կազմ

3) զարկերակային արյան գազային կազմ

2) գլյուկոզ

1) էլեկտրոլիտներ

2) միզանյութ

3) կրեատինին

4) լակտատ

5) կոագուլոգրամմա

1) ԷՍԳ

2) կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

1) ՈւՁՀ

2) ՀՇ

23.

Վերքերի մշակում, բժշկական օգնություն (ներառյալ պատվաստանյութ, հակաթույն)

Բժշկի խորհրդատվություն

-

-

-

-

24.

Վնասվածքներ (ներառյալ կոտրվածք)՝ վերին վերջույթ

Բժշկի խորհրդատվություն

-

-

1) ռենտգենաբանական հետազոտություն

-

25.

Վնասվածքներ (ներառյալ կոտրվածք)՝ ստորին վերջույթ

Բժշկի խորհրդատվություն

-

-

1) ռենտգենաբանական հետազոտություն

-

26.

Բազմակի վնասվածքներ

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) արյան խումբ և ռեզուս գործոն

-

1) ռենտգենաբանական հետազոտություն

2) ՀՇ

1) բազմաօրգանային ՀՇ ն/ե կոնտրաստավորմամբ

27.

Գանգուղեղային վնասվածք

Բժշկի խորհրդատվություն

-

-

-

1) ՀՇ

2) ՄՌՇ

28.

Թունաբանական անհետաձգելի վիճակներ

Բժշկի խորհրդատվություն

1) ԱԸՔ

2) երակային արյան գազային կազմ

3) զարկերակային արյան գազային կազմ

4) թունաբանական սքրինինգ

1) ԱԿՔ

2) լակտատ

3) կոագուլոգրամմա

-

-

 

(29.1-ին կետը լրաց. 01.04.26 N 26-Ն)

30. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում (Էմերջենսի) բժշկական օգնությունը և սպասարկումը (սույն ընթացակարգի 28-րդ կետում նշված ժամանակահատվածում) ներառում է`

1) բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձանց համար` անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը, ինչպես նաև բժշկական պարագաները, դեղերը, անհրաժեշտ պատվաստանյութերը և հակաթույները և բժշկական անձնակազմի կողմից հսկողությունը` սույն ընթացակարգի 29-րդ կետում նշված վիճակների ժամանակ.

2) բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձանց համար` սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրումը, ինչպես նաև ըստ ցուցումների ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 53-Ն հրամանով հաստատված չափորոշչի` սույն ընթացակարգի 29-րդ կետում նշված վիճակների ժամանակ.

3) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում` սույն ընթացակարգի 29.1-ին կետով նախատեսված Աղյուսակ 1-ում և Աղյուսակ 2-ում նշված վիճակների ժամանակ ապահովագրական փաթեթով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրումը:

(30-րդ կետը խմբ. 01.04.26 N 26-Ն) 

31. Բժշկական կազմակերպության կողմից Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում (Էմերջենսի) բժշկական օգնություն և սպասարկում ստացած կամ հոսպիտալացված աշխատող պացիենտի համար լրացվում է էլեկտրոնային անաշխատունակության թերթիկ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման համաձայն: Այն դեպքերում, երբ անաշխատունակության թերթիկը փակվում է «Շարունակելի» նշումով, բուժող բժիշկը պացիենտին տեղեկացնում է` դուրսգրման կամ հաջորդ օրը առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկին դիմելու անհրաժեշտության վերաբերյալ (տնային կանչի կամ ամբուլատոր այցի միջոցով):

(31-րդ կետը խմբ. 01.04.26 N 26-Ն) 

4. ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

32. Այն դեպքերում, երբ բժշկական կազմակերպությունը մանկաբուժական ծառայության համար չունի առանձին անհետաձգելի բուժօգնության բաժանմունք (Էմերջենսի), սակայն ունի մանկաբուժական բժշկական օգնության և սպասարկման տեսակի հիվանդանոցային ձևի գործունեության լիցենզիա, ապա մինչև 18 տարեկան երեխաների համար սույն ընթացակարգի 29-րդ կետով նախատեսված դեպքերում և 29.1-ին կետով նախատեսված Աղյուսակ 1-ում և Աղյուսակ 2-ում նշված վիճակներում բժշկական օգնությունը և սպասարկումը կարող է իրականացվել Ընդունարանի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում (Էմերջենսի):

(32-րդ կետը փոփ. 01.04.26 N 26-Ն) 

33. Այն բժշկական կազմակերպություններում, որտեղ բացակայում են Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման Հավելված 13-ի 96.2. բաժնում սահմանված պահանջ պայմանները, բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է Ընդունարանի ընդհանուր բաժնում, ընդ որում իրականացված միջոցառումները (լաբորատոր-գործիքային հետազոտությունները, խորհրդատվությունները) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում փոխհատուցում չեն նախատեսում:

(33-րդ կետը փոփ. 30.05.23 N 27-Ն, 01.04.26 N 26-Ն) 

(հավելվածը խմբ. 21.02.20 N 08-Ն, խմբ., փոփ. 26.02.21 N 10-Ն, խմբ. 03.05.22 N 24-Ն, փոփ. 30.05.23 N 27-Ն, խմբ. 23.09.24 N 289-Ն, խմբ., փոփ., լրաց. 01.04.26 N 26-Ն) 

 

Հավելված 2

ՀՀ առողջապահության նախարարի

2019 թ. հոկտեմբերի 18-ի N 44-Ն

հրամանի

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՈՒՄ ՎԱՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ

(վերնագիրը խմբ. 03.05.22 N 24-Ն)

Ձև N 1

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Հերթական համար

Պացիենտի` բժշկական հաստատություն տեղափոխման(դիմելու) օրը, ժամը

Պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը (եթե այն հայտնի է բժշկական հաստատություն դիմելու կամ տեղափոխվելու պահին)

Պացիենտի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը (եթե այն հայտնի է բժշկական հաստատություն դիմելու կամ տեղափոխվելու պահին)

Պացիենտի հաշվառման վայրը կամ մշտական բնակության վայրը, հեռախոսահամարը (եթե այն հայտնի է բժշկական հաստատություն դիմելու կամ տեղափոխվելու պահին)

Պացիենտի անձնագրի սերիան, համարը կամ նույնա-կանացման քարտի համարը

Պացիենտի աշխատանքի վայրը

             
             
             
             
             
             
             
             


Ուղեգրող հաստատությունը

Նախնական ախտորոշում

Բաժանմունք

Բուժօգնության տեսակ (ընտրել` կամ վճարովի կամ պետպատվեր կամ համավճար)

Դուրս գրման ամսաթիվ

Այլ նշումներ

           
           
           
           
           
           
           
           
           
           

 

Ձև N 2

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Հերթական համար

Պացիենտի` բժշկական հաստատություն տեղափոխման(դիմելու) օրը, ժամը

Պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը (եթե այն հայտնի է բժշկական հաստատություն դիմելու կամ տեղափոխվելու պահին)

Պացիենտի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը (եթե այն հայտնի է բժշկական հաստատություն դիմելու կամ տեղափոխվելու պահին)

Պացիենտի հաշվառման վայրը կամ մշտական բնակության վայրը, հեռախոսահամարը (եթե այն հայտնի է բժշկական հաստատություն դիմելու կամ տեղափոխվելու պահին)

Պացիենտի անձնագրի սերիան, համարը կամ նույնա-կանացման քարտի համարը

Պացիենտի աշխատանքի վայրը

             
             
             
             
             
             
             
             
             

Ուղեգրող հաստատությունը

Ախտորոշում և ցույց տրված բժշկական օգնություն

Բժշկի անունը, ազգանունը

Պացիենտի կողմից բժշկական միջամտությունից հրաժարվելու դեպքում` բժշկական միջամտությունից հրաժարվելու ձևաթղթի ստորագրման ամսաթիվը

Այլ նշումներ

         
         
         
         
         
         
         
         
         

 

Ձև N 3

 

ՔԱՐՏ N

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

 

Պացիենտի ազգանուն, անուն, հայրանուն ________________________________________________

Տարիքը _______ Սեռը Ա/Ի Աշխատանքի վայրը ___________________________________________

Հասցե _______________________________________________________________________________

Ընդունվելու ամսաթիվը, ժամը ________________ Ում կողմից է բերված _______________________

Դուրս է գրվել/տեղափոխվել է ___________________________________________________________

 (տեղափոխման վայրը, ամսաթիվը, ժամը)

 

ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ-ANAMNESIS MORBI

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

 

ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ-ANAMNESIS VITAE

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

 

ՕԲՅԵԿՏԻՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ-STATUS PRАESENS OBJECTIVUS

 

Մաշկ. նորմալ, գունատ, ցիանոտիկ (ցիանոզ տոտալ, ակրոցիանոզ)

Այտուցներ (տեղակայումը) ________________________________________________________________

Բերանի խոռոչ, լեզու. խոնավ, չոր, փառակալված, փսխազանգված, արյուն, լորձ

Սիրտ-անոթային համակարգ, սրտային տոներ. մաքուր, խուլ

Աղմուկ. սիստոլիկ, դիաստոլիկ, աորտայի վրա, Բոտկինի կետում, եռփեղկ փականի վրա

Զ/Ճ________________________մմ ս.ս. ՍՀ_____________________________Պուլս_____________

Սրտի ռիթմի

խանգարում(նշել) ________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

Շնչառական համակարգ_____________________________________ՇՇՀ ______________ րոպեում

Թոքերի աուսկուլտացիա. վեզիկուլյար շնչառություն, թուլացած, կոշտացած

(նշել) ___________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

Խզզոցներ. չոր, թաց, կրեպիտացիոն (տեղակայումը)

________________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

Պաթոլոգիական շնչառություն. Չեյն-Ստոքսի, Կուս-Մաուլի, Բիոտի (նշել)

Աղեստամոքսային համակարգ, կլման ակտը. (ազատ, դժվարացած)

Որովայնը մասնակցում է շնչառական ակտին, չի մասնակցում

Որովայնի գրգռվածության ախտանիշներ. դրական, բացասական

(տեղակայումը)_______________________________________________________________________

Ցավեր պալպացիայի ժամանակ (տեղակայումը)

_____________________________________________________________________________________

Սրտխառնոց, փսխում (նշել փսխազանգվածի բաղադրությունը)

_____________________________________________________________________________________

Լյարդ _______________________________________________________________________________

Փայծաղ _____________________________________________________________________________

Ասցիտ. կա/չկա

Միզասեռական համակարգ. Պաստերնացկու ախտանիշ աջից/ձախից

Երիկամների պալպացիա, չափերի մեծացում, նեֆրոպտոզ աջից/ձախից

Դիուրեզ. ինքնուրույն, դժվարացած, միզակապություն, օլիգուրիա, անուրիա

Նյարդային համակարգ. գիտակցություն- հստակ, խանգարված (կոմաների սանդղակ ըստ Գլազգոյի

________________________________________________________________________________________

Հոգեշարժական գրգռվածություն _____________

Սիմետրիկ բիբեր, անիզոկորիա (D S) միդրիազ, միոզ, միջին _____________________________________

Ռեֆլեքսներ. Կոնյուկտիվալ _________________________________________________________________

Կորնեալ __________________________________________________________________________________

Պլեգիա, պարեզ ___________________________________________________________________________

Մենինգեալ ախտանիշներ (բացասական, դրական, կասկածելի)

Վնասվածքներ (տեղակայումը), քերծվածքներ, վերքեր

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

Այրվածքի աստիճանը _____________________________ Մարմնի մակերեսը _____________________

Տեղակայումը

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

Հետազոտության ժամանակ հայտնաբերված այլ տեղեկություններ

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

 

ՆԱԽՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

______________________________________________________________________

 

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԿԱՏԱՐՎԱԾ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

Բժիշկ __________________________

 

(հավելվածը լրաց. 21.02.20 N 08-Ն, փոփ. 26.02.21 N 10-Ն, խմբ. 03.05.22 N 24-Ն)