ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 178-Ն ԵՎ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 66-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 374-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.30-2026.04.12 Պաշտոնական հրապարակման օրը 06.04.2026
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
31.03.2026
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

պետական եկամուտների կոմիտեի

նախագահ

 

2026 թվականի մարտի «31»

 

N 374-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

 

2026 թվականի մարտի «31»

 

N 90-Ն

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 178-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 66-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ և 34-րդ հոդվածի 7-րդ մասերը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի մարտի 17-ի N 178-Ն և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2018 թվականի մարտի 19-ի N 66-Ն «Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» համատեղ հրամանի N1 հավելվածով հաստատված «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ» 15-րդ կետի`

1) 1-ին ենթակետը «տեսակները» բառից հետո լրացնել նոր նախադասությամբ հետևյալ խմբագրությամբ՝

«։ Հաշվետու եռամսյակում Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի համաձայն՝ բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) համար անտառօգտագործման մեկից ավելի պայմանագրի (այդ թվում` անտառահատման, անտառային տոմսեր, արմատի վրա բնափայտի մանր բացթողնման օրդեր) (այսուհետ՝ Անտառօգտագործման պայմանագիր) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն լիազոր մարմնի կնքած կենսապաշարների օգտագործման մեկից ավելի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) կամ տրամադրած մեկից ավելի լիցենզիայի (այսուհետ՝ Լիցենզիա) առկայության դեպքերում տվյալ հաշվետու եռամսյակի համար ներկայացվող հաշվարկի 10-րդ բաժնում կենսապաշարները` ըստ բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների լրացվում են յուրաքանչյուր Պայմանագրի կամ Լիցենզիայի մասով՝ առանձին տողերով,»,

2) 3-րդ և 4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) [10.3] սյունակում` հաշվետու եռամսյակում՝

ա․ բնափայտի կամ երկրորդական անտառանյութի փաստացի օգտագործված ծավալը․

բ․ բուսական (բացառությամբ՝ բնափայտի կամ երկրորդական անտառանյութի) և կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների համար` Պայմանագրով կամ Լիցենզիայով սահմանված ժամանակահատվածում ներառված` հաշվետու եռամսյակում փաստացի օգտագործված կենսապաշարի ծավալը, քաշը կամ միավորը (հատը) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչը։ Ընդ որում, Պայմանագրով կամ Լիցենզիայով սահմանված կենսապաշարների ծավալի, քաշի կամ միավորի (հատի) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչի և նախորդ հաշվետու եռամսյակներում կենսապաշարների փաստացի օգտագործված ծավալի, քաշի կամ միավորի (հատի) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչի դրական տարբերությունն արտացոլվում է Պայմանագրով կամ Լիցենզիայով սահմանված ժամանակահատվածում ընդգրկված վերջին հաշվետու եռամսյակի համար ներկայացվող հաշվարկում: Պայմանագրի կամ Լիցենզիայի գործողության ժամանակահատվածում կազմակերպության լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու դեպքում Պայմանագրով կամ Լիցենզիայով սահմանված կենսապաշարների ծավալի, քաշի կամ միավորի (հատի) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչի և նախորդ հաշվետու եռամսյակներում կենսապաշարների փաստացի օգտագործված ծավալի, քաշի կամ միավորի (հատի) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչի դրական տարբերությունը` լուծարման կամ հաշվառումից դուրս գալու օրն ընդգրկող հաշվետու եռամսյակի համար ներկայացվող հաշվարկում.

4) [10.4] սյունակում` կենսապաշարների օգտագործման համար Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված չափաքանակի սահմաններում՝ տվյալ հաշվետու եռամսյակի համար փաստացի օգտագործված ծավալը, քաշը կամ միավորը (հատը) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչը, որը յուրաքանչյուր հաշվետու եռամսյակում չի կարող գերազանցել Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված չափաքանակի և Անտառօգտագործման պայմանագրով, Պայմանագրով կամ Լիցենզիայով սահմանված ժամանակահատվածում ներառված նախորդ հաշվետու եռամսյակներում փաստացի օգտագործված կենսապաշարների ծավալի, քաշի կամ միավորի (հատի) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչի հանրագումարի դրական տարբերությանը: Նշված տարբերությունը դրական մեծություն չլինելու, ինչպես նաև Անտառօգտագործման պայմանագիր, Պայմանագիր կամ Լիցենզիա չունենալու կամ դրանցում օգտագործման ենթակա ծավալները նշված չլինելու` Օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 4-5-րդ կետերին համապատասխան` զրոյական չափաքանակների դեպքում [10.4] սյունակում լրացվում է «0»: Ընդ որում, Պայմանագրով կամ Լիցենզիայով սահմանված կենսապաշարների ծավալի, քաշի կամ միավորի (հատի) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչի և նախորդ հաշվետու եռամսյակներում կենսապաշարների փաստացի օգտագործված ծավալի, քաշի կամ միավորի (հատի) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչի դրական տարբերությունն արտացոլվում է Պայմանագրով կամ Լիցենզիայով սահմանված ժամանակահատվածում ընդգրկված վերջին հաշվետու եռամսյակի համար ներկայացվող հաշվարկում։ Պայմանագրի կամ Լիցենզիայի գործողության ժամանակահատվածում կազմակերպության լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու դեպքում Պայմանագրով կամ Լիցենզիայով սահմանված կենսապաշարների ծավալի, քաշի կամ միավորի (հատի) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչի և նախորդ հաշվետու եռամսյակներում կենսապաշարների փաստացի օգտագործված ծավալի, քաշի կամ միավորի (հատի) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչի դրական տարբերությունը` լուծարման կամ հաշվառումից դուրս գալու օրն ընդգրկող հաշվետու եռամսյակի համար ներկայացվող հաշվարկում.»,

3) 7-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ`

«7) [10.7] սյունակում`

ա. բուսական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների համար` Օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բնօգտագործման վճարի համապատասխան դրույքաչափի (Օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում` կիրառելով համապատասխան բազմապատիկ դրույքաչափը) և նույն հոդվածի 7-րդ մասով համապատասխան տարվա համար սահմանված գործակցի արտադրյալը.

բ. կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների համար` Օրենսգրքի 208-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բնօգտագործման վճարի համապատասխան դրույքաչափը (Օրենսգրքի 208-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում` կիրառելով համապատասխան բազմապատիկ դրույքաչափը).»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։

 

Է. ՀԱԿՈԲՅԱՆ

 

31 մարտի 2026 թ.

Հ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

31 մարտի 2026 թ.

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 ապրիլի 2026 թվական: