ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-95-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.30-2026.04.12 Պաշտոնական հրապարակման օրը 07.04.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն  Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի ապրիլի 7-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 68-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով․ «Այդ ընթացքում հանձնաժողովի նախագահին արգելվում է ձեռքում ունենալ այլ իր։».

2) 3-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասության «սահմանված քվեաթերթիկի» բառերը փոխարինել «սահմանված նմուշի քվեաթերթիկի» բառերով.

3) 3-րդ մասի երկրորդ պարբերության չորրորդ նախադասության «քվեարկության ծրարը մարվում է, կամ քվեաթերթիկը դրվում է համապատասխան կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթի մեջ» բառերը փոխարինել «քվեաթերթիկը դրվում է համապատասխան կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթի մեջ կամ անվավեր քվեաթերթիկների փաթեթի մեջ (մարման հիմքերի առկայության դեպքում քվեաթերթիկը դրվում է մարված ծրարով)» բառերով.

4) 3-րդ մասի երկրորդ պարբերության հինգերորդ նախադասությունը հանել.

5) 4-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով․ «Այդ ընթացքում հանձնաժողովի նախագահին արգելվում է ձեռքում ունենալ այլ իր։».

6) 4-րդ մասի երկրորդ պարբերության երրորդ նախադասության «քվեարկության ծրարը մարվում է, կամ քվեաթերթիկը դրվում է համապատասխան թեկնածուի օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթի մեջ, մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկված կամ անվավեր քվեաթերթիկների փաթեթի մեջ» բառերը փոխարինել «քվեաթերթիկը դրվում է համապատասխան թեկնածուի օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթի մեջ կամ անվավեր քվեաթերթիկների փաթեթի մեջ (մարման հիմքերի առկայության դեպքում քվեաթերթիկը դրվում է մարված ծրարով), մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկված կամ անվավեր քվեաթերթիկների փաթեթի մեջ (մարման հիմքերի առկայության դեպքում քվեաթերթիկը դրվում է մարված ծրարով)» բառերով.

7) 6-րդ և 7-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ավելորդ գրառում կամ նշում կամ սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի այլ իր (այդ թվում՝ չսահմանված նմուշի քվեաթերթիկ) պարունակող քվեարկության ծրարի դեպքում քվեարկության ծրարը դրանում գտնվող քվեաթերթիկի հետ անհապաղ մարվում է այնպես, որ վերահաշվարկի ժամանակ հնարավոր լինի հաստատել մարման հիմքի առկայությունը։

7. Արդյունքներն ամփոփելիս սահմանված նմուշի մարված քվեաթերթիկները հաշվարկվում են որպես անվավեր։»։

 

Հոդված 2. Օրենքի 69-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե քվեաթերթիկը կամ ծրարը ներառում է որևէ գրառում կամ նշում, կամ ծրարում, սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի, առկա է ցանկացած այլ իր (այդ թվում՝ չսահմանված նմուշի քվեաթերթիկ)։».

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4․1-ին կետով․

«4․1) ծրարը պարունակում է որևէ գրառում կամ նշում, կամ ծրարում, սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի, առկա է ցանկացած այլ իր (այդ թվում՝ չսահմանված նմուշի քվեաթերթիկ)․»:

 

Հոդված 3. Օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) երկրորդ նախադասությունը հանել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ երկրորդ պարբերությունով.

«Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. ապրիլի 7

Երևան

ՀՕ-95-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 ապրիլի 2026 թվական: