ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 207-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 289-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01533651) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի ապրիլի 23-ի «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների» հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին» ծրագրի մասին» N 289-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «ԷսԷռ Ֆուդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03545562) 2026 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 002/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պահածոների մատակարարում՝ 1,270,830 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էկո Ֆուդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08212259) 2026 թվականի մարտի 13-ին կնքված՝ N 002/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պահածոների մատակարարում՝ 1,049,370 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
08.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |