ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2026 թվականի N 456-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1184-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 21-ի «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը կառուցապատման իրավունքով տարածք տրամադրելու մասին» N 1184-Ա որոշումը լրացնել նոր` 4-րդ կետով և 4.1-ին ենթակետով.
1) «4. Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից հաշվարկվող առաջին 60 ամիսների ընթացքում կառուցապատման իրավունքով հողի տրամադրման պայմանագրով սահմանվող տարեկան վարձավճարի գումարը, ինչպես նաև տվյալ պայմանագրի կատարման հետևանքով և դրան անմիջականորեն վերագրելի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային պարտավորությունների կատարմանն ուղղվող գումարները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Սույն կետով նախատեսված փոխհատուցումը չի տարածվում տույժերի, տուգանքների, պայմանագրի կամ օրենսդրության պահանջների խախտման հետևանքով առաջացած այլ վճարների, ինչպես նաև կազմակերպության՝ տվյալ պայմանագրի հետ չկապված այլ գործունեությունից բխող հարկային պարտավորությունների վրա.
4.1. Ներդրումային ծրագրով նախատեսված ներդրումները չիրականացնելու կամ մասնակի իրականացնելու դեպքում կազմակերպությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնել իրեն տրամադրված փոխհատուցման գումարներն ամբողջ ծավալով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։»:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
09.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|