ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2026 թվականի N 457-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 661-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 916-Ն որոշման մեջ լրացում կատարելու, ինչպես նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված անձանց ընտանիքների միջոցներով տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի դիմաց հատուցում տրամադրելու մասին» N 661-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով`
«2.1. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված պայմաններով փոխհատուցվում են նաև 2023 թվականի ընթացքում զոհված (մահացած) և հետագայում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված անձանց ընտանիքների միջոցներով տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերը, որի դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 916-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված փաստաթղթերի հավաքագրումը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից ներկայացված անվանացուցակը (հուղարկավորված անձի անունը, ազգանունը, հայրանունը, հատուցման գումարի չափը), փոխհատուցում ստանալու վերաբերյալ իրազեկման հայտարարությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից հուղարկավորված անձի զոհվելու (մահանալու) հանգամանքների վերաբերյալ ստացված տեղեկատվությունը:».
2) որոշման 3-րդ կետում «2-րդ կետով» բառերը փոխարինել «2-րդ և 2.1-ին կետերով» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
09.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|