ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2026 թվականի N 450-Ա
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՆՈՒՄԸ, ԱՌԱՆՑ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԿԱՄ ՄԻ ՔԱՆԻՍԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք՝ ստրատեգիական նշանակության արհեստական բանականության գործարան կառուցելու ծրագրի իրականացման շրջանակներում առաջատար գրաֆիկական պրոցեսորների հզորությունը ձեռք բերել մեկ անձից գնման ձևով` հատուկ և բացառիկ իրավունքի առկայությամբ պայմանավորված` «Ֆայրբըրդ ԷյԱյ» փակ բաժնետիրական ընկերությունից (գրանցման համար` 264.120.1470904, ՀՎՀՀ` 08303908)՝ հինգ տարի ժամկետով։
2. Սահմանել, որ «Ֆայրբըրդ ԷյԱյ» ընկերությունից ծառայությունների գնման գործընթացի շրջանակում պայմանագրին ներկայացվող հիմնական պայմանները սահմանվում են գնման հայտով:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
09.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |