Basic information
Number
N 235
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (09.02.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1999.04.30/10(76)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
19.04.1999
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.04.1999
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
19.04.1999
Effective date
01.04.1999

040.0235.19.04.99

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 ապրիլի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 1999 թվականի N 235
քաղ. Երևան

ՄԻՆՉԵՎ 2 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ԽՆԱՄՈՂ` ՄԱՍՆԱԿԻ ՎՃԱՐՈՎԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ, ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏՐՎՈՂ ՄԻԱՆՎԱԳ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) (ենթակետը ուժը կորցրել է N 29.12.05 2315-Ն)

բ) (ենթակետը ուժը կորցրել է N 29.12.05 2315-Ն)

գ) գործազրկության բազային նպաստի չափը` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 60 տոկոսի չափով:

(1-ին կետը փոփ. 04.09.03 N 1107-Ն, 02.12.04 N 1665-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի «Առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետական նպաստների նշանակման և վճարման կարգի մասին» N 172 որոշման 3-րդ կետի «ե» ենթակետը, 1997 թվականի մարտի 10-ի «Գործազրկության բազային նպաստի չափը սահմանելու մասին» N 30 որոշումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության երեխաների համար տրվող ամենամսյա նպաստների չափերի մասին» N 602 որոշման 6-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան