ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՍԵՆ ԹԱՐԶՅԱՆԻՆ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 222-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 222-Ա

 

ԱՐՍԵՆ ԹԱՐԶՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածով և հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝

1. «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակներում ընդգրկված վերանորոգվող դպրոցների ուսումնասիրություններ կատարելու նպատակով` փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնական Արսեն Թարզյանին 2026 թվականի ապրիլի 15-16-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Շիրակի մարզեր:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերի հատուցումը:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնականին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան


15.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ