ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 316-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 316-Ա

 

ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Ստեղծել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հոբելյանական հանձնաժողովին` երկամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

15.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 316-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բազմակողմ կրթամշակութային համագործակցության բաժնի վարիչ

 

«Մատենադարան. Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն

 

«Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

 

Հրաչյա Աճառյանի թոռ Հրաչյա Աճառյան (համաձայնությամբ)

 

Հրաչյա Աճառյանի ծոռնուհի Անի Աճառյան (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


15.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան