ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մարտի 25-ին
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3․ Ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը, փորձաքննության մարմիններին ներկայացվող պահանջները և փորձագետների որակավորման ու քննության անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Ապրանքի ծագման հավաստագրի, դրա կրկնօրինակի տրամադրման կամ փոխարինման նպատակով գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով։»։
| Հոդված 2. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսված Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։
3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգավորումը տարածվում է 2027 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. ապրիլի 16 Երևան ՀՕ-120-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 ապրիլի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|