ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-117-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.13-2026.04.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.04.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի մարտի 25-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 57-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվում են այն քրեակատարողական հիմնարկ, որտեղ տեղակայված է բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական ստորաբաժանումը:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտության դեպքում դատապարտյալը տեղափոխվում է տվյալ քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանում, իսկ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվում են այն քրեակատարողական հիմնարկ, որտեղ տեղակայված է համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական ստորաբաժանումը:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «և բուժական քրեակատարողական հիմնարկում» բառերը:

 

Հոդված 4. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 3.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Դատապարտյալին պատժախցից քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանում տեղափոխելու դեպքում քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումում դատապարտյալին պահելու ժամանակը հաշվվում է տույժը կրելու ժամկետի մեջ:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. ապրիլի 16

Երևան

ՀՕ-117-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 ապրիլի 2026 թվական: