ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-119-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2027-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.13-2026.04.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.04.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի մարտի 25-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 75-78-րդ կետերով․

«75. Ապրանքի ծագման հավաստագրի տրամադրման համար

տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով

76. Հայաստանի Հանրապետությունում արտադրված՝ մինչև 2,5 տոննա ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 07 (բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ),

08 (ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի և սեխի կեղևներ

և կճեպներ) և 10 (հատիկաբույսեր) խմբերին դասվող գյուղատնտեսական մթերքների համար տրամադրված հավաստագրերի համար

տարեկան բազային տուրքի չափով

77. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից ապրանքի ծագման հավաստագրի կրկնօրինակի տրամադրման համար

տարեկան բազային տուրքի չափով

78. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից ապրանքի ծագման հավաստագրի փոխարինման համար

տարեկան բազային տուրքի չափով»:

Հոդված 2. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 23-րդ և 24-րդ կետերով.

«23) ապրանքի ծագման երկրի որոշման փորձաքննության գործունեություն

տարեկան բազային

տուրքի 20-ապատիկի չափով

24) ապրանքի ծագման երկրի որոշման որակավորման քննության մասնակցություն

տարեկան բազային

տուրքի 5-ապատիկի չափով»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. ապրիլի 16

Երևան

ՀՕ-119-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 ապրիլի 2026 թվական: