ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մարտի 25-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 75-78-րդ կետերով․
|
«75. Ապրանքի ծագման հավաստագրի տրամադրման համար |
տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով |
|
76. Հայաստանի Հանրապետությունում արտադրված՝ մինչև 2,5 տոննա ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 07 (բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ), 08 (ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի և սեխի կեղևներ և կճեպներ) և 10 (հատիկաբույսեր) խմբերին դասվող գյուղատնտեսական մթերքների համար տրամադրված հավաստագրերի համար |
տարեկան բազային տուրքի չափով |
|
77. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից ապրանքի ծագման հավաստագրի կրկնօրինակի տրամադրման համար |
տարեկան բազային տուրքի չափով |
|
78. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից ապրանքի ծագման հավաստագրի փոխարինման համար |
տարեկան բազային տուրքի չափով»: |
Հոդված 2. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 23-րդ և 24-րդ կետերով.
|
«23) ապրանքի ծագման երկրի որոշման փորձաքննության գործունեություն |
տարեկան բազային տուրքի 20-ապատիկի չափով |
|
24) ապրանքի ծագման երկրի որոշման որակավորման քննության մասնակցություն |
տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով»: |
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. ապրիլի 16 Երևան ՀՕ-119-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 ապրիլի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|