ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 495-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.13-2026.04.26 Պաշտոնական հրապարակման օրը 18.04.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2026 թվականի N 495-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 686-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 597-Ն որոշման հավելվածում՝

1) 9-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) Արարատյան բակալավրիատի քննությունները (2022-2023, 2023-2024, 2024-2025, 2025-2026, 2026-2027, 2027-2028 և 2028-2029 ուսումնական տարիների համար):».

2) 9.1-ին կետից հանել «2022-2023, 2023-2024, 2024-2025 և 2025-2026 ուսումնական տարիների ընդունելության համար» թվերն ու բառերը․

3) 10-րդ կետի 3-րդ ենթակետում, 12-րդ կետում, 18-րդ կետի 1-ին ենթակետում, 36-38-րդ և 68-րդ կետերում «Հայոց պատմություն» բառերը փոխարինել «Հայաստանի պատմություն» բառերով․

4) լրացնել նոր՝ 16.1-ին կետով՝

«16.1. միասնական քննությունների կազմակերպման ընթացքում անհրաժեշտ խելամիտ հարմարեցումներ (այդ թվում՝ բանավոր և գրավոր հաղորդակցման այլընտրանքային միջոցներ, անհատական տեխնիկական միջոցներ, ժեստերի թարգմանիչներ և այլն)՝ ապահովելու համար կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դիմորդները կամ նրանց օրինական ներկայացուցիչները սույն կարգի 14-16-րդ կետերում նշված հայտագրման ժամկետների ավարտից հետո 10 օրվա ընթացքում գրավոր դիմում են ԳԹԿ՝ ներկայացնելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը հավաստող համապատասխան փաստաթղթեր (բժշկական տեղեկանքներ):»․

5) 19-րդ կետում «շտեմարաններով» բառը փոխարինել «ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութերով» բառերով․

6) 20-րդ կետը լրացնել նոր՝ 18-րդ և 19-րդ ենթակետերով՝

«18) Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի «011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

19) Եվրասիա միջազգային համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները:».

7) 45-րդ կետում «հոկտեմբերի» բառը փոխարինել «դեկտեմբերի» բառով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2026 թվական: