ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 492-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2026 թվականի N 492-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 9-րդ հոդվածների 5-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 21-ի N 61-Ա, օգոստոսի 12-ի N 77-Ա, սեպտեմբերի 10-ի N 82-Ա և դեկտեմբերի 25-ի N 124-Ա որոշումներով Հայաստանի Հանրապետությանը նվիրված, համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Լոռու մարզի Տաշիր համայնքի Սարատովկա գյուղում գտնվող 6.004.928 (վեց միլիոն չորս հազար ինը հարյուր քսանութ) դրամ կադաստրային արժեքով 5,599 հա մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N 13052024-06-0031, կադաստրային ծածկագիր՝ 06-099-0229-0055), 10.000.848 (տասը միլիոն ութ հարյուր քառասունութ) դրամ կադաստրային արժեքով 9,3248 հա մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N 13052024-06-0030, կադաստրային ծածկագիր՝ 06-099-0229-0127), 1.139.231 (մեկ միլիոն հարյուր երեսունինը հազար երկու հարյուր երեսունմեկ) դրամ կադաստրային արժեքով 1,06222 հա մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N 05082024-06-0026, կադաստրային ծածկագիր՝ 06-099-0229-0133), 11.657 (տասնմեկ հազար վեց հարյուր հիսունյոթ) դրամ կադաստրային արժեքով 0,07644 հա մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N 25062024-06-0028, կադաստրային ծածկագիր՝ 06-099-0229-0132), 2.812 (երկու հազար ութ հարյուր տասներկու) դրամ կադաստրային արժեքով 0,01844 հա մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N 05082024-06-0002, կադաստրային ծածկագիր՝ 06-099-0229-0129), 21.943 (քսանմեկ հազար ինը հարյուր քառասուներեք) դրամ կադաստրային արժեքով 0,02046 հա մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N 25062024-06-0024, կադաստրային ծածկագիր՝ 06-099-0229-0131), 181.294 (մեկ հարյուր ութսունմեկ հազար երկու հարյուր իննսունչորս) դրամ կադաստրային արժեքով 0,15903 հա մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N 18112024-06-0066, կադաստրային ծածկագիր՝ 06-099-0229-0106), 64.565 (վաթսունչորս հազար հինգ հարյուր վաթսունհինգ) դրամ կադաստրային արժեքով 0,0602 հա մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N 18112024-06-0021, կադաստրային ծածկագիր՝ 06-099-0229-0136) և 35.457 (երեսունհինգ հազար չորս հարյուր հիսունյոթ) դրամ կադաստրային արժեքով 0,03306 հա մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N 19112024-06-0022, կադաստրային ծածկագիր՝ 06-099-0229-0138) գյուղատնտեսական նշանակության 9 միավոր հողամասերը (այսուհետ՝ անշարժ գույք) և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

2. Պետական սեփականություն հանդիսացող՝ Լոռու մարզի Տաշիր համայնքի Սարատովկա գյուղում գտնվող 4.901 (չորս հազար ինը հարյուր մեկ) դրամ կադաստրային արժեքով 0,03214 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 06-099-0577-0002) գյուղատնտեսական նշանակության հողամասը (այսուհետ՝ հողամաս) ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում.

1) ապահովել Տաշիր համայնքի ղեկավարի հետ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի՝

ա. նվիրատվության պայմանագրերի կնքումը՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական կարգով հաստատման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին,

բ. հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) իրականացնել սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի միակողմանի ընդունման և հաշվառման աշխատանքները՝ դրանց կատարման համար նախատեսված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ