ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 530-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.13-2026.04.26 Պաշտոնական հրապարակման օրը 18.04.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2026 թվականի N 530-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 49.1-ին հոդվածի 1-ին մասի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 1851-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)՝

1) վերնագիրը «ՉՊԱՀԱՆՋՈՂ» բառից հետո լրացնել «, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՍՏՈՐԱԳՐՎՈՂ» բառերով.

2) նախաբանը «պահանջների» բառից առաջ լրացնել «և 49․1-ին հոդվածի 1-ին մասի» բառերով.

3) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Հաստատել՝

1) նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) նոտարական վավերացում չպահանջող և էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրվող պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:».

4) 2-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

5) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3․ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ մինչև 2027 թվականի հունվարի 1-ը իրականացնել «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում առկա էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված և անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված պայմանագրերի ուսումնասիրություններ, վերլուծել և մինչև 2027 թվականի հունվարի 31-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-412-Ն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո նույն օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով, 5-րդ հոդվածի 1-ին մասով, 6-րդ և 7-րդ հոդվածներով սահմանված դրույթների պահպանման վերաբերյալ:».

6) 1-ին կետով հաստատված հավելվածը «Հավելված» բառից հետո լրացնել «N 1» բառերով.

7) լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում համապատասխան գործիքակազմի տեղադրումից և գործարկումից հետո, սակայն ոչ ուշ, քան սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս անց։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

ապրիլի 18-ի N 530-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

«___ » _________________ 20__թ.

_______________________________________________

(փաստաթուղթը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը (թվերով և բառերով)

 

Գնորդ՝

Ֆիզիկական անձ

անուն__________________

ազգանուն ___________________

հաշվառման հասցե _____________________________

անձնագրի /նույնականացման

քարտի/ տվյալներ

_____________________________________

(սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)

 

 

 

Վաճառող՝

Ֆիզիկական անձ

անուն_________________

ազգանուն ___________________

հաշվառման հասցե _____________________________

անձնագրի /նույնականացման

քարտի/ տվյալներ

_____________________________________

(սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)

 

 

 

Սույն պայմանագրով վաճառողը պարտավորվում է գնորդին սեփականության իրավունքով փոխանցել սույն պայմանագրում նշված անշարժ գույքը, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ անշարժ գույքը և վճարել դրա համար սույն պայմանագրով սահմանված գինը։

 

Պայմանագրի առարկան.

□ հողամաս հա (չի լրացվում, եթե պայմանագրի առարկա շենք, շինությունը գտնվում է բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում)

□ շենք, շինություններ ____________________________________________________________________

                        ընդհանուր մակերեսի չափը կամ մակերեսների չափերը՝ ըստ առանձին շենք, շինությունների

Հասցե ___________________________________________________________________________

 

Շենք, շինությունը բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարան և (կամ) ոչ բնակելի տարածք հանդիսանալու դեպքում գնորդին սեփականության իրավունքով փոխանցվում է նաև բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ վաճառողին սեփականության իրավունքով պատկանող համապատասխան բաժնեմասը:

 

Վաճառողը երաշխավորում է, որ սույն պայմանագրով նախատեսված անշարժ գույքի սեփականատերն է, գույքը վաճառված կամ դատական վեճի առարկա չէ, գույքը վաճառելու սահմանափակում առկա չէ:

Վաճառողը երաշխավորում է նաև, որ՝

□ սույն պայմանագրով նախատեսված անշարժ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման տրված կամ այլ կերպ ծանրաբեռնված չէ.

□ գնորդը տեղեկացված է սույն պայմանագրով նախատեսված անշարժ գույքի՝ այլ անձանց իրավունքներով ծանրաբեռնված լինելու մասին.

□ սույն պայմանագրով վաճառողը գնորդի սեփականությանն է հանձնում Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրված ____________ թ. N ____________ գրանցման վկայականի համաձայն վաճառողի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը ամբողջությամբ:

 

Անշարժ գույքի նշանակությունը՝

 

□ բնակելի

□ հողամաս

□ այլ անշարժ գույքի ________________________

 

Գինը

 

Սույն պայմանագրով նախատեսված անշարժ գույքի գինը կազմում է

___________________________________________________ դրամ:

(թվերով և բառերով)

 

Կողմերը տեղեկացված են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանած հարկային պարտավորությունների, հարկային պարտավորությունների գանձման կարգի ու ժամկետների, ինչպես նաև հարկային արտոնությունների մասին, եթե կիրառելի է:

 

Սույն պայմանագրով նախատեսված անշարժ գույքի գինը՝

□ վճարվել է ամբողջությամբ.

□ վճարվելու է __________օրվա ընթացքում:

 

Անշարժ գույքը գնորդին հանձնելը՝

□ անշարժ գույքի հանձնման ակտը պետք է կազմվի սույն պայմանագիրը հաստատելուց հետո  ______________ ընթացքում.

□ անշարժ գույքը սույն պայմանագիրը հաստատելու պահին հանձնվել է գնորդին:

 

Սույն պայմանագրով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է պայմանագրի կնքման պահին գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:

 

Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ

_______________________________________________________________________________________

(կարող են լրացվել միայն գրանցման վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում գրառված տեղեկությունները)

 

_______________  (լրացվում է ըստ անհրաժեշտության):

 

Էլեկտրոնային թվային ստորագրություններ՝

 

Գնորդ

Էլեկտրոնային թվային ստորագրություն

Վաճառող

Էլեկտրոնային թվային ստորագրություն

 

 

 

 

□ Սույնով հաստատում եմ, որ առկա չէ պայմանագրի առարկա անշարժ գույքի համատեղ սեփականության մասնակից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի իմաստով), որի վերաբերյալ տվյալները առկա չեն պայմանագրի առարկա անշարժ գույքի միավորի վերաբերյալ N __________________________միասնական տեղեկանքում:

                                                                      միասնական տեղեկանքի համարը

 

Սույն պայմանագիրը կողմերը ստորագրել են էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում՝ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով մուտք գործելով:»։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան


18.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան