ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«14» ապրիլ 2026 թ. N 30-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 25-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 26-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել` «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին և ատամնատեխնիկական լաբորատորիաներին ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի ««Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, կահավորմանը, շահագործմանը, բժշկական օգնության և սպասարկման ընթացքում ձեռք բերվող վարակների վերահսկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1.-024-2011 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու և առողջապահության նախարարի 2005 թ. հոկտեմբերի 26-ի թիվ 983-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 25-Ն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 26-ի ««Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ռենտգեն կաբինետների» N 2.6.3-004-09 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 26-Ն հրամանները:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
14.04.2026
|
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2026 թվականի ապրիլ «14»-ի թիվ 30-Ն հրամանի |
«ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին և ատամնատեխնիկական լաբորատորիաներին ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը (այսուհետ` Նորմատիվ) տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` Կազմակերպություն) և ատամնատեխնիկական լաբորատորիաների (այսուհետ՝ Լաբորատորիա) վրա՝ անկախ դրանց սեփականության և կազմակերպական-իրավական ձևից:
2. Նորմատիվը սահմանում է Կազմակերպությունների և Լաբորատորիաների սենքերի ներքին հարդարմանը, կառուցվածքին, միկրոկլիմային, օդափոխությանը, լուսավորությանը, Կազմակերպությունների մաքրմանը և ախտահանմանը ներկայացվող պահանջներ:
3. Ռենտգեն սարքի տեխնիկական բնութագրի (անձնագրի) համաձայն՝ ռենտգեն սարքը կարող է տեղադրվել նաև Կազմակերպությունների կլինիկական աշխատանքային սենյակներում:
4. Կազմակերպության ճառագայթային ախտորոշման (ռենտգեն) սենյակը ապահովվում է ճառագայթային պաշտպանության անհատական միջոցներով, որոնց ցանկը սահմանված է Նորմատիվի Աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1
Կազմակերպության ճառագայթային ախտորոշման (ռենտգեն) սենյակի ճառագայթային պաշտպանության անհատական միջոցների ցանկ
|
Հ/Հ |
Պաշտպանության միջոցների անվանումը |
Քանակը |
|
1. |
Անձնակազմի համար` Ճառագայթապաշտպան մեծ շիրմա (այլ միջոցների բացակայության դեպքում) |
1 |
|
2. |
Պացիենտների համար` Գոգնոց ստոմատոլոգիական |
1 |
|
3. |
Օձիք պաշտպանիչ |
1 |
|
4. |
Սփռոց պաշտպանիչ (ստոմատոլոգիական գոգնոցի բացակայության դեպքում) |
1 |
5. Կազմակերպությունները և Լաբորատորիաներն ապահովվում են խմելու ջրի որակին ներկայացվող պահանջներ սահմանող՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի պահանջներին համապատասխանող խմելու ջրի որակի հոսող ջրով։
6. Կազմակերպություններում բժշկական արտադրատեսակների մաքրումը, ախտահանումը, նախամանրէազերծումը և մանրէազերծումն իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի հոկտեմբեր 13-ի N 139-Ն հրամանի:
7. Կազմակերպություններում բժշկական թափոնների գործածությունն իրականացվում է համաձայն բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող պահանջներ սահմանող՝ Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի:
8. Կազմակերպություններում և Լաբորատորիաներում պահպանվում են կազմակերպությունների աշխատատեղերում աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի խտություններ սահմանող՝ Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի պահանջները:
9. Կազմակերպությունների և Լաբորատորիաների բժշկական անձնակազմը առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության է ենթարկվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն և 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշումներով սահմանված կարգով:
10. Կազմակերպությունում բժշկական անձնակազմի ձեռքերի հիգիենան իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 04-ի N 86-Ն հրամանի:
11. Կազմակերպություններն ապահովվում են առաջին բժշկական օգնության պահարաններով:
12. Բնակելի, հասարակական շենքերում և շինություններում տեղակայված Կազմակերպություններն ապահովվում են առանձին մուտքով:
13. Կազմակերպությունների և Լաբորատորիաների բժշկական անձնակազմն ապահովվում է բժշկական արտահագուստով, անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակ, բժշկական գլխարկ, աչքի պաշտպանության միջոց (ակնոց կամ դիմային վահանակ) և ձեռնոց:
14. Կազմակերպություններում կիրառվում է միայն պատիճավորված ամալգամ պարունակող պլոմբանյութ, որը գործածվում է վերջինիս կիրառման հրահանգին համապատասխան:
ԳԼՈՒԽ 2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՍԵՆՔԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
15. Կազմակերպությունների և Լաբորատորիաների սենքերի պատերը լինում են հարթ և ամբողջական՝ առանց քիվերի:
16. Կազմակերպությունների կլինիկական աշխատանքային սենյակների և մանրէազերծման սենյակի, Լաբորատորիայի աշխատանքային սենյակների և ձուլարանի պատերը, առաստաղները և հատակներն ունենում են ջրակայուն, լվացվող և ախտահանվող մակերեսներ:
17. Կազմակերպությունների և Լաբորատորիաների բոլոր սենքերի դռներն և պատուհաններն ունենում են ջրակայուն, լվացվող և ախտահանվող մակերեսներ:
ԳԼՈՒԽ 3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
18. Կազմակերպությունների կլինիկական աշխատանքային սենյակում տեղադրվում է ոչ ավելի, քան 4 բազմաֆունկցիոնալ ստոմատոլոգիական համասարք, բացառությամբ վիրաբուժական ստոմատոլոգիական կլինիկական աշխատանքային սենյակի՝ որտեղ տեղադրվում է ոչ ավելի, քան 2 բազմաֆունկցիոնալ ստոմատոլոգիական համասարք:
19. Միևնույն կլինիկական աշխատանքային սենյակում տեղադրված բազմաֆունկցիոնալ ստոմատոլոգիական համասարքերը միմյանցից բաժանվում են առնվազն 1,5 մետր բարձրությամբ անթափանց շարժական կամ անշարժ միջնապատերով:
20. Կազմակերպությունների կլինիկական աշխատանքային սենյակներն ու սանհանգույցները, Լաբորատորիաների աշխատանքային սենյակներն ու սանհանգույցներն ապահովվում են լվացարանով, իսկ Կազմակերպությունների կլինիկական աշխատանքային սենյակները՝ նաև բժշկական անձնակազմի ձեռքերի լվացման համար նախատեսված առանձին լվացարանով:
21. Լվացարաններն ապահովվում են դաստակային կամ ոտնակային կամ զգայական (սենսոր) ծորակներով։
22. Լաբորատորիաների լվացարաններից ջրահեռացման համակարգ բաց է թողնվում գիպսից ազատված կեղտաջրեր:
23. Կազմակերպությունների բոլոր կլինիկական աշխատանքային սենյակները և մանրէազերծման սենյակն ապահովվում են մանրէասպան ճառագայթիչներով կամ օդի վարակազերծիչ այլ սարքերով, որոնք շահագործվում են իրենց տեխնիկական անձնագրին համապատասխան:
ԳԼՈՒԽ 4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻՆ ԵՎ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
24. Կազմակերպությունների և Լաբորատորիաների ջեռուցման համակարգի (սարքի) մակերեսները լինում են հարթ, հեշտ մաքրվող: Չի թույլատրվում ջեռուցման էլեկտրական սալիկների օգտագործումը:
25. Կազմակերպություններում և Լաբորատորիաներում պահպանվում են միկրոկլիմային ներկայացվող պահանջները։ Մշտական աշխատատեղերում (բժշկական անձնակազմի 2 ժամից ավելի անընդմեջ աշխատելու դեպքում) միկրոկլիմային ներկայացվող պահանջները սահմանված են Նորմատիվի Աղյուսակ 2-ում, իսկ ժամանակավոր աշխատատեղերում՝ Նորմատիվի Աղյուսակ 3-ում:
Աղյուսակ 2
Մշտական աշխատատեղերում միկրոկլիմային ներկայացվող պահանջներ
|
Հ/Հ |
Տարվա եղանակ |
Ջերմաստիճան (0C) |
Օդի հարաբերական խոնավություն (%) |
Օդի շարժման արագություն (մ/վրկ) |
|
1. |
Սառը և անցումային (օրվա միջին ջերմաստիճանը +10 0C և ցածր) |
18-23 |
60-40 |
0,2 |
|
2. |
Տաք (օրվա միջին ջերմաստիճանը +10 0C-ից բարձր) |
21-25 |
60-40 |
0,2 |
Աղյուսակ 3
Ժամանակավոր աշխատատեղերում միկրոկլիմային ներկայացվող պահանջներ
|
Հ/Հ |
Տարվա եղանակ |
Ջերմաստիճան (0C) |
Օդի հարաբերական խոնավություն (%) |
Օդի շարժման արագություն (մ/վրկ) |
|
1. |
Սառը և անցումային (օրվա միջին ջերմաստիճանը +10 0C և ցածր) |
17-25 |
ոչ ավելի 75 |
0,2-0,3 |
|
2. |
Տաք (օրվա միջին ջերմաստիճանը +10 0C-ից բարձր) |
ոչ ավելի 28 |
ոչ ավելի 65 |
0,2-0,5 |
26. Կազմակերպության կլինիկական աշխատանքային սենյակներն ու մանրէազերծման սենյակն ապահովվում են մեխանիկական դրդմամբ ներհոս-արտաձիգ օդափոխության անհատական համակարգով:
27. Լաբորատորիաների աշխատանքային սենյակներն ու ձուլարանն ապահովվում են մեխանիկական դրդմամբ ներհոս-արտաձիգ օդափոխության անհատական համակարգով՝ ներառյալ օդաքարշիչները, որի խողովակի բացվածքը շենքի տանիքից պետք է լինի առնվազն 1 մետր բարձր:
28. Ինքնուրույն օդափոխության համակարգեր նախատեսվում են Կազմակերպության ճառագայթային ախտորոշման (ռենտգեն) սենյակի և սանհանգույցների, ինչպես նաև Լաբորատորիայի սանհանգույցների համար:
29. Լաբորատորիայի աշխատանքային սենյակների ատամնատեխնիկական սեղաններն ապահովվում են կից փոշեկուլով:
ԳԼՈՒԽ 5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
30. Կազմակերպությունների և Լաբորատորիաների լուսավորությունը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով և Նորմատիվով սահմանված պահանջներին:
31. Կազմակերպությունների և Լաբորատորիաների բոլոր սենքերն ապահովվում են արհեստական լուսավորությամբ:
32. Կազմակերպությունների բազմաֆունկցիոնալ ստոմատոլոգիական համասարքերը և Լաբորատորիաների աշխատանքային սենյակների աշխատասեղաններն ապահովվում են տեղային լուսավորությամբ:
33. Կազմակերպությունների և Լաբորատորիաների աշխատանքային մակերեսների հորիզոնական լուսավորվածության մակարդակների համար ընդհանուր արհեստական լուսավորության նորմերը սահմանվում են՝ համաձայն Նորմատիվի Աղյուսակ 4-ի:
Աղյուսակ 4
Կազմակերպությունների և Լաբորատորիաների աշխատանքային մակերեսների հորիզոնական լուսավորվածության մակարդակների համար ընդհանուր արհեստական լուսավորության նորմեր
|
Հ/Հ |
Սենքերի անվանումը |
Ընդհանուր լուսավորվածության մակարդակը | |
|
Լյումինեսցենտային լամպեր (լյուքս) |
Շիկացման լամպեր (լյուքս) | ||
|
1. |
Կազմակերպությունների կլինիկական աշխատանքային սենյակներ, Լաբորատորիայի հիմնական աշխատանքների համար նախատեսված սենյակներ |
500 |
200 |
|
2. |
Լաբորատորիայի գիպսային, պոլիմերացման և փայլեցման աշխատանքների համար նախատեսված սենյակներ |
400 |
200 |
|
3. |
Կազմակերպության ճառագայթային ախտորոշման (ռենտգեն) սենյակներ, Լաբորատորիայի ճենապակյա և մետաղճենապակյա կառույցների պատրաստման համար նախատեսված սենյակներ և ձուլարաններ |
200 |
100 |
|
4. |
Կազմակերպության մանրէազերծման սենյակ, սպասասրահ |
150 |
75 |
|
5. |
Աստիճանավանդակներ, նախամուտք |
100 |
50 |
|
6. |
Կազմակերպության մաքրման պարագաների պահման համար նախատեսված սենքեր |
- |
30 |
|
7. |
Սանհանգույց |
75 |
30 |
ԳԼՈՒԽ 6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆԸ ԵՎ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
34. Կազմակերպություններում մաքրման և ախտահանման աշխատանքների իրականացման համար օգտագործվում են Լիազոր մարմնի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց ունեցող ախտահանիչ միջոցներ (այսուհետ՝ Միջոցներ):
35. Կազմակերպություններն ապահովվում են Միջոցների աշխատանքային լուծույթների պահման համար նախատեսված առանձին տարաներով, որոնք մակնշվում են Միջոցի անվանման, խտության, կիրառման նշանակության, պատրաստման ամսաթվի (օր, ամիս, տարի), պիտանիության ժամկետի վերաբերյալ:
36. Միջոցների հետ աշխատելու ժամանակ պահպանվում են անվտանգության կանոնները՝ Միջոցին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:
37. Կազմակերպություններում կիրառվում են պացիենտի համար նախատեսված մեկանգամյա օգտագործման գոգնոցներ:
38. Բազմաֆունկցիոնալ ստոմատոլոգիական համասարքի (գործիքների սեղանիկը, ղեկավարման վահանակը, օդային ատրճանակը, լուսատուն, թքամանը, բազկաթոռի գլխահենակը և արմնկահենակը) մակերեսների ախտահանումն իրականացվում է յուրաքանչյուր պացիենտից հետո:
39. Կազմակերպության տարածքի խոնավ մաքրումն իրականացվում է առնվազն օրը 2 անգամ հաճախականությամբ (աշխատանքային օրվա սկզբում և յուրաքանչյուր հերթափոխից հետո) և ըստ անհրաժեշտության՝ օգտագործելով լվացող միջոցներ և Միջոցներ:
40. Կազմակերպությունում օգտագործվում են մակնշված մաքրման պարագաներ (կլինիկական աշխատանքային սենյակների, միջանցքների, սանհանգույցների և այլ սենքերի համար առանձին) և պահվում են մաքրման պարագաների պահման համար նախատեսված սենքերում կամ աշխատանքային սենյակներից դուրս տեղակայված պահարանների մեջ:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 ապրիլի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|