ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 231-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 231-Ա

 

ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը

1. Բարեգործական որակել՝ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 15,029,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մարզադաշտի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02570903) «Մագնոն Ա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05554853) 2026 թվականի մարտի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մարզադաշտի կառուցման աշխատանքների իրականացում՝ 15,029,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

22.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 231-Ա որոշման

 

«ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Վարչական կենտրոն համար 6 հասցեում գտնվող 12x22 մ մարզադաշտի կառուցում՝ «Ընտանիք և համայնք» Բարեգործական հասարակական կազմակերպություն հաճախող երեխաների

համար:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Թուֆենկյան Հիմնադրամ ընկերություն, գրանցված ԱՄՆ,
Նյու-Յորք նահանգ, քաղ. Նյու-Յորք, 3-րդ Ավենյու 919

4.

Ծրագիրը կատարողը

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ, Հայաստանի Հանրապետություն (քաղ. Երևան, Թումանյան 21/1 մ բն.5), ՀՎՀՀ` 02570903

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

15,029,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Ընտանիք և համայնք» Բարեգործական հասարակական կազմակերպություն հաճախող երեխաներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի ապրիլի 23-ից մինչև 2026 թվականի հունիսի 23-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Վարչական կենտրոն համար 6 հասցեում գտնվող «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպություն հաճախող երեխաների համար նախատեսվում է կառուցել 12x22 մ մակերեսով մարզադաշտ: Իրականացվելու է 2026 թվականի ապրիլի 23-ից մինչև 2026 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում՝ 15,029,000 դրամի չափով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Վարչական կենտրոն համար 6 հասցեում 12x22 մ մակերեսով մինի ֆուտբոլի մարզադաշտի կառուցում՝ 15,029,000 դրամի չափով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

22.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ