ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 231-Ա
ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը
1. Բարեգործական որակել՝ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 15,029,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մարզադաշտի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02570903) «Մագնոն Ա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05554853) 2026 թվականի մարտի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մարզադաշտի կառուցման աշխատանքների իրականացում՝ 15,029,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
22.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 231-Ա որոշման |
«ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Վարչական կենտրոն համար 6 հասցեում գտնվող 12x22 մ մարզադաշտի կառուցում՝ «Ընտանիք և համայնք» Բարեգործական հասարակական կազմակերպություն հաճախող երեխաների համար: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Թուֆենկյան Հիմնադրամ ընկերություն, գրանցված ԱՄՆ, |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ, Հայաստանի Հանրապետություն (քաղ. Երևան, Թումանյան 21/1 մ բն.5), ՀՎՀՀ` 02570903 |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, բնագավառը՝ սոցիալական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
15,029,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
«Ընտանիք և համայնք» Բարեգործական հասարակական կազմակերպություն հաճախող երեխաներ |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի ապրիլի 23-ից մինչև 2026 թվականի հունիսի 23-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Վարչական կենտրոն համար 6 հասցեում գտնվող «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպություն հաճախող երեխաների համար նախատեսվում է կառուցել 12x22 մ մակերեսով մարզադաշտ: Իրականացվելու է 2026 թվականի ապրիլի 23-ից մինչև 2026 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում՝ 15,029,000 դրամի չափով: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Վարչական կենտրոն համար 6 հասցեում 12x22 մ մակերեսով մինի ֆուտբոլի մարզադաշտի կառուցում՝ 15,029,000 դրամի չափով: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
22.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|