ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 230-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՊԱՆԴԱՐՅԱՆ» ՋՐԱՆՑՔԻ ՆԵՐՏՆՏԵՍԱՅԻՆ ՋՐԱՆՑՔՆԵՐԻ ՈՒ ՋՐԱԳԾԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 7,355,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Սպանդարյան» ջրանցքի ներտնտեսային ջրանցքների ու ջրագծերի ուսումնասիրության և վերակառուցման նախնական գնահատում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Ջրտուք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01218107) 2026 թվականի մարտի 16-ին կնքված՝ թիվ ՀՀ/ՆՆ-02/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ներտնտեսային ջրանցքների ու ջրագծերի ուսումնասիրության և վերակառուցման նախնական գնահատման նախագծի մշակման աշխատանքների իրականացում՝ 7,355,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
22.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 230-Ա որոշման |
«ՍՊԱՆԴԱՐՅԱՆ» ՋՐԱՆՑՔԻ ՆԵՐՏՆՏԵՍԱՅԻՆ ՋՐԱՆՑՔՆԵՐԻ ՈՒ ՋՐԱԳԾԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ոռոգման համակարգի բարելավման նպատակով նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սպանդարյան» ջրանցքի ՆԿ0+00-ՆԿ186+85 հատվածից սկիզբ առնող (Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան, Անգեղակոթ գյուղերի) ներտնտեսային ջրանցքների ու ջրագծերի ուսումնասիրության և վերակառուցման նախնական գնահատման նախագծի մշակման աշխատանքներ։ |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի, Սիսիան համայնք, ջրամատակարարում |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
7,355,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի ապրիլի 27-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Նախատեսվում է «Սպանդարյան» ջրանցքի ՆԿ0+00-ՆԿ186+85 հատվածից սկիզբ առնող (Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան, Անգեղակոթ գյուղերի) ներտնտեսային ջրանցքների ու ջրագծերի ուսումնասիրության և վերակառուցման նախնական գնահատման աշխատանքների նախագծի մշակում՝ մասնավորապես նախագծի բացատրական, գծագրական, աշխատանքային ծավալների և ամփոփագրերի կազմում: Իրականացվելու է՝ 2026 թվականի ապրիլի 27-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 7,355,000 դրամի չափով։ |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ներտնտեսային ջրանցքների ու ջրագծերի կառուցման ուսումնասիրության և նախնական գնահատման նախագծի մշակման աշխատանքների՝ այդ թվում նախագծի բացատրական, գծագրական, աշխատանքային ծավալների և ամփոփագրերի, կազմման աշխատա- նքների իրականացում՝ 7,355,000 դրամի չափով։ |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Նախատեսված չեն: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարան |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
22.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |