ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՊԱՆԴԱՐՅԱՆ» ՋՐԱՆՑՔԻ ՆԵՐՏՆՏԵՍԱՅԻՆ ՋՐԱՆՑՔՆԵՐԻ ՈՒ ՋՐԱԳԾԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 230-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 230-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՊԱՆԴԱՐՅԱՆ» ՋՐԱՆՑՔԻ ՆԵՐՏՆՏԵՍԱՅԻՆ ՋՐԱՆՑՔՆԵՐԻ ՈՒ ՋՐԱԳԾԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 7,355,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Սպանդարյան» ջրանցքի ներտնտեսային ջրանցքների ու ջրագծերի ուսումնասիրության և վերակառուցման նախնական գնահատում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Ջրտուք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01218107) 2026 թվականի մարտի 16-ին կնքված՝ թիվ ՀՀ/ՆՆ-02/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ներտնտեսային ջրանցքների ու ջրագծերի ուսումնասիրության և վերակառուցման նախնական գնահատման նախագծի մշակման աշխատանքների իրականացում՝ 7,355,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան


22.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 230-Ա որոշման

 

«ՍՊԱՆԴԱՐՅԱՆ» ՋՐԱՆՑՔԻ ՆԵՐՏՆՏԵՍԱՅԻՆ ՋՐԱՆՑՔՆԵՐԻ ՈՒ ՋՐԱԳԾԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ոռոգման համակարգի բարելավման նպատակով նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սպանդարյան» ջրանցքի ՆԿ0+00-ՆԿ186+85 հատվածից սկիզբ առնող (Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան, Անգեղակոթ գյուղերի) ներտնտեսային ջրանցքների ու ջրագծերի ուսումնասիրության և վերակառուցման նախնական գնահատման նախագծի մշակման աշխատանքներ։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի, Սիսիան համայնք, ջրամատակարարում

6.

Ծրագրի բյուջեն

7,355,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի ապրիլի 27-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Նախատեսվում է «Սպանդարյան» ջրանցքի ՆԿ0+00-ՆԿ186+85 հատվածից սկիզբ առնող (Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան, Անգեղակոթ գյուղերի) ներտնտեսային ջրանցքների ու ջրագծերի ուսումնասիրության և վերակառուցման նախնական գնահատման աշխատանքների նախագծի մշակում՝ մասնավորապես նախագծի բացատրական, գծագրական, աշխատանքային ծավալների և ամփոփագրերի կազմում: Իրականացվելու է՝ 2026 թվականի ապրիլի 27-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 7,355,000 դրամի չափով։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Ներտնտեսային ջրանցքների ու ջրագծերի կառուցման ուսումնասիրության և նախնական գնահատման նախագծի մշակման աշխատանքների՝ այդ թվում նախագծի բացատրական, գծագրական, աշխատանքային ծավալների և ամփոփագրերի, կազմման աշխատա-

նքների իրականացում՝ 7,355,000 դրամի չափով։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարան

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

22.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան