ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 233-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 125-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2026 թվականի մարտի 10-ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Խնամատարության և համայնքահեն ծառայությունների որակի բարելավում, աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի մասին» N 125-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Սենսեյ» Մարքեթինգի Ակադեմիա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00105515) 2026 թվականի մարտի 23-ին կնքված՝ թիվ 03-2026 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի ապրիլի 13-ից մինչև 2026 թվականի մայիսի 29-ն ընկած ժամանակահատվածում հանրային կարծիքի լայնածավալ ուսումնասիրության և իրազեկման քարոզարշավի ռազմավարության մշակման ծառայությունների մատուցում՝ 7,291,375 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԱԱՌ Հոթել» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03032593) 2026 թվականի ապրիլի 2-ին կնքված՝ թիվ 1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի ապրիլի 13-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցային ծառայությունների մատուցում՝ 3,083,210 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
22.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|