ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«22» ապրիլ 2026 թվականի |
N 31-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 03-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունվարի 21-ի «Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև այլ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» N 03-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) 9-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«4) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում հաշվառում ունեցող անձանց համար՝ «Եղեգնաձորի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կողմից.».
2) 9-րդ կետը լրացնել նոր 5-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«5) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում հաշվառում ունեցող անձանց համար՝ «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
22.04.2026
|
Ա. ԱվանեսՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 ապրիլի 2026 թվական: