ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ԹԻՎ ԲԴԽ-8-Ն-4 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-38-Ն-8
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.27-2026.05.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.04.2026
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.04.2026
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2026

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԲԴԽ-38-Ն-8

2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ԹԻՎ ԲԴԽ-8-Ն-4 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի փետրվարի 1-ի «Դատարաններում էլեկտրոնային համակարգի վարման և դրանից օգտվելու, ծավալուն էլեկտրոնային ֆայլերի, ինչպես նաև էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնելու անհնարինությամբ պայմանավորված էլեկտրոնային ֆայլերի ներկայացման կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-8-Ն-4 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11.1.-ին գլխի և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 11.1.-ին գլխի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11.1.-ին գլխի, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 11.1.-ին գլխի և «Սնանկության մասին» օրենքի 10.1.-ին գլխի» բառերով,

2) Որոշմամբ սահմանված հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «գործողություն» բառից հետո լրացնել «կամ սնանկության վարույթի շրջանակներում սնանկության գործով կառավարչին ուղղված դիմումի հիման վրա գրանցվել է էլեկտրոնային համակարգում» բառերը,

3) Որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետում «միջոցով» բառից առաջ լրացնել «, իսկ սնանկության վարույթի դեպքում՝ https://e-bankruptcy.am/ կայքի» բառերը,

4) Որոշմամբ սահմանված հավելվածի 13.1-ին և 14-րդ կետերում համապատասխանաբար «Վարչական դատավարության» և «վարչական դատավարության» բառերից հետո լրացնել «և սնանկության վարույթի» բառերը,

5) Որոշմամբ սահմանված հավելվածը լրացնել նոր 19.2-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․

«19.2. Սնանկության վարույթի դեպքում Համակարգի օգտատերը Համակարգում էլեկտրոնային դիմումը ստեղծում է անձնական գրասենյակ մուտք գործելու միջոցով։ Սեղմելով «Նոր դիմում» կոճակը՝ Համակարգի օգտատերը լրացնում է դիմումի ստեղծման համար պահանջվող դաշտերը՝ «Պարտատեր/եր և նրա ներկայացուցիչ/ներ», «Պարտապան/ներ և նրա ներկայացուցիչ/ներ», «Երրորդ անձ», «Դիմում», «Պահանջներ», «Միջնորդություններ», «Փաստաթղթեր», «Պետական տուրք»։»,

6) Որոշմամբ սահմանված հավելվածը լրացնել նոր 20.2-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«20.2. Սույն որոշման 19.2-րդ կետում նշված գործողություններն իրականացնելուց հետո ստեղծվում է դիմումի սևագիր տարբերակը և համապատասխանաբար դատական գործը։ Ստեղծված դիմումը և դատական գործը հայտնվում են օգտատիրոջ անձնական գրասենյակի գործերի ցանկում՝ «Սևագիր» կարգավիճակով։ Դիմումի ավարտական տարբերակը ստեղծվում է «Ստորագրել» կոճակը սեղմելուց և դիմումը ստորագրելուց հետո։»,

7) Որոշմամբ սահմանված հավելվածի 24-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«24. Ֆիզիկական անձը դատական գործով որպես պատասխանող, երրորդ անձ, պարտապան կամ պարտատեր ներգրավված լինելու մասին փոստով ծանուցվելու դեպքում կարող է մուտք գործել Համակարգ և հասանելիություն ունենալ իրեն վերաբերվող դատական գործին՝ քաղաքացիական դատավարության դեպքում՝ https://cabinet.armlex.am/ կայք, վարչական դատավարության դեպքում՝ https://e-administrativecourt.am կայք, իսկ սնանկության վարույթի դեպքում՝ https://e-bankruptcy.am/ կայք մուտք գործելու և «ԵՍ ԵՄ» ազգային նույնականացման հարթակի միջոցով նույնականացվելու եղանակով։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-27-Ն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված կարգավորումներն ուժի մեջ մտնելու օրվանից, բայց ոչ շուտ, քան պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ


2026 թ. ապրիլի 27
ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան