ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
ԲԴԽ-38-Ն-7 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը և նրանց հանձնվող գործերի տոկոսաչափերը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման 1-ին կետով սահմանված Հավելված 1-ը լրացնել նոր՝ 3.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«3.1 Սնանկության վարույթի շրջանակներում հարուցված՝ «Սնանկության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված առանձին քաղաքացիական գործերի քննությունը Սնանկության դատարանի նախագահի կողմից հանձնվում է նույն սնանկության գործի շրջանակում սնանկության գործը վարող դատավորին:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-27-Ն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված կարգավորումներն ուժի մեջ մտնելու օրվանից, բայց ոչ շուտ, քան պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև նշված գործերը Ծրագրի միջոցով բաշխելու հնարավորության նախատեսումը:
|
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ |
|
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|