ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-137-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.27-2026.05.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.04.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

  Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի ապրիլի 7-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.37-րդ հոդվածով․

 

«Հոդված 47.37. Բժշկական օգնության և սպասարկման համար նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների համար օրենքով չնախատեսված վճարներ գանձելը կամ այդ ծառայությունների տրամադրումը մերժելը

 

1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի առկայության դեպքում բժշկական օգնության և սպասարկման համար նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների համար օրենքով չնախատեսված վճարներ գանձելը կամ այդ ծառայությունների տրամադրումը մերժելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր դեպքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով։

2. Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասը «47.34-րդ,» բառերից հետո լրացնել «47.36-րդ և 47.37-րդ,» բառերով։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. ապրիլի 27

Երևան

ՀՕ-137-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2026 թվական: