ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի ապրիլի 16-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝
1) «ա» ենթակետը «այն է՝» բառերից հետո լրացնել «Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի,» բառերով.
2) «բ» ենթակետից հանել «, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի պաշտոն զբաղեցնելու» բառերը:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «հավելավճար» բառը փոխարինել «հավելում» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար վճարվում է հավելավճար պաշտոնավարման երկրորդ տարում՝ 20 տոկոսի չափով, երրորդ տարում՝ 35 տոկոսի չափով, չորրորդ տարվանից սկսած՝ յուրաքանչյուր հաջորդ տարում՝ նախորդ տարվա համար նախատեսված հավելավճարի չափից 10 տոկոս ավելի չափով:»:
| Հոդված 3. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա 1-ից:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հավելավճարի հաշվարկման համար հաշվի են առնվում սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում աշխատած լրիվ տարիները:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. ապրիլի 27 Երևան ՀՕ-138-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|