ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
«20» ապրիլի 2026 թ. |
N 52-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 66-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները․
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի հուլիսի 10-ի «Կազմակերպությունների որակավորման կարգը և պայմանները, կազմակերպությունների հետ կնքվող՝ աջակցող միջոցներ տրամադրելու, աջակցող միջոցները վերանորոգելու մասին պայմանագրերի ձևերը հաստատելու մասին» N 66-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) հրամանը լրացնել 1.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«1.1. Սահմանել, որ
1) փոխհատուցման գումարը օրենքով չարգելված այլ աղբյուրներով տրվելու դեպքում սույն հրամանի 1-ին կետի 2-3-րդ ենթակետերով սահմանված պայմանագիրը կնքվում է եռակողմ՝ ներառելով նաև ֆինանսական փոխհատուցում տրամադրող կազմակերպությանը․
2) եթե ֆինանսական փոխհատուցում տրամադրող կազմակերպությունը միանում է արդեն իսկ կնքված երկկողմ պայմանագրին, ապա կողմերի համաձայնությամբ հարցը կարգավորվում է համաձայնագրի միջոցով․
3) եռակողմ պայմանագրի (համաձայնագրի) դեպքում՝
ա․ սույն հրամանի 1-ին կետի 2-3-րդ ենթակետերով սահմանված պայմանագրերի նախաբանում և «ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» բաժնում լրացվում են նաև ֆինանսական փոխհատուցում տրամադրող կազմակերպության տվյալները․
բ․ սույն հրամանի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված պայմանագրի «Պետական հավաստագրի արժեքը և վճարման կարգը» բաժինը լրացվում է նոր 4.4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝ «4.4. եռակողմ պայմանագրի դեպքում կազմակերպություններին ֆինանսավորումը կատարվում է ՀՀ կառավարության 2024 հունիսի 27-ի N 1004-Ն որոշման N 1 հավելվածի 63-րդ կետի համաձայն կամ սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական e-social համակարգում պետական հավաստագրերի միջոցով խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման e-voucher ենթահամակարգի միջոցով (այսուհետ՝ «e-voucher» ենթահամակարգ) ․
գ․ սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգում «e-voucher» ենթահամակարգի ներդրման դեպքում ենթահամակարգում ներառվող տվյալների ցանկը, շահագործման և վարման կարգը կիրականացվի պետական լիազոր մարմնի կողմից հաստատված պայմաններին համապատասխան։ Ընդ որում, մինչև 2027 թվականի հունվարի 1-ը զուգահեռ գործարկվում են «Աջակցող միջոցների տրամադրման» տեղեկատվական համակարգը և «e-voucher» ենթահամակարգը, իսկ 2027 թվականի հունվարի 1-ից հետո՝ միայն «e-voucher» ենթահամակարգը։»․
2) Հրամանի N 1 հավելվածի 2-րդ կետում «հանձնաժողովի» բառից հետո լրացնել (այսուհետ՝ Հանձնաժողով) բառերը․
3) Հրամանի N 1 հավելվածի 19-րդ կետում «պայմանագիր» բառից հետո լրացնել «(համաձայնագիր)» բառը․
4) Հրամանի N 1 հավելվածի 20-րդ կետում «նախարարության» բառից հետո լրացնել «, եռակողմ պայմանագրի դեպքում նաև ֆինանսական փոխհատուցում տրամադրող կազմակերպության» բառերը․
5) Հրամանի N 1 հավելվածի 21-րդ կետում «Վերին և ստորին վերջույթների պրոթեզների (այդ թվում` օրթոպրոթեզներ) կամ ստորին վերջույթի հոդով օրթեզների վերանորոգում իրականացնելու նպատակով վերին և ստորին վերջույթների պրոթեզներ (այդ թվում` օրթոպրոթեզներ) կամ ստորին վերջույթի հոդով օրթեզներ կամ օրթոպրոթեզներ տրամադրող» բառերը փոխարինել «Աջակցող միջոց տրամադրող» բառերով, իսկ «պայմանագիր» բառից հետո լրացնել «(համաձայնագիր)» բառը․
6) Հրամանի N 1 հավելվածի 22-րդ կետում «պայմանագիր» բառից հետո լրացնել «(համաձայնագիր)» բառը․
7) Հրամանի N 1 հավելվածի 24-րդ կետը կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«24. Վերին և ստորին վերջույթների պրոթեզների (այդ թվում` օրթոպրոթեզներ) կամ օրթեզների տրամադրման համար արդեն իսկ Որակավորված կազմակերպությունները վերին և ստորին վերջույթների նորանվամբ պրոթեզներ (այդ թվում` օրթոպրոթեզներ) կամ օրթեզներ վերանորոգելու նպատակով որակավորման գործընթացով չեն անցնում։ Վերանորոգելու նպատակով որակավորման գործընթաց չեն անցնում նաև անվասայլակի տրամադրման համար արդեն իսկ Որակավորված կազմակերպությունները՝ էլեկտրական անվասայլակի մարտկոցի վերանորոգման դեպքում։ Այս դեպքում նրանք գրությունով նախարարություն են ներկայացնում տեղեկատվություն այդ մասին՝ համաձայն Ձև 4-ի (Էքսել ձևաչափով), որի հիմքով էլ նախարարության գնումների համակարգման բաժինը կնքում է համապատասխան պայմանագիր (համաձայնագիր)։ Որակավորման նոր գործընթաց չի պահանջվում նաև այն դեպքերում, երբ փոխվում է աջակցող միջոցի անվանումը, սակայն նվազագույն պահանջները չեն փոփոխվում։»․
8) հրամանի N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 6-րդ գլխով.
6. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
26. Այն դեպքում, երբ աջակցող միջոցի ձեռքբերման կամ վերանորոգման փոխհատուցման գումարը տրամադրվում է օրենքով չարգելված այլ աղբյուրներից, պայմանագիրը կնքվում է եռակողմ՝ նախարարության, որակավորված կազմակերպության և ֆինանսական փոխհատուցում տրամադրող կազմակերպության (այսուհետ՝ նաև հայտատու) միջև։
27. Հայտատուն կարող է ներգրավվել գործընթացին՝ նախարարություն ներկայացնելով դիմում-հայտ՝ համաձայն սույն կարգի Ձև 5-ի, և սույն կարգի 29-րդ կետում նշված փաստաթղթերը:
28. Հայտում նշվում են՝
1) հայտատուի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), իրավաբանական անձի գտնվելու վայրը և գործունեության իրականացման վայրը.
2) հայտատուի կապի միջոցները (հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն).
3) հայտատուի գործունեության մասին տեղեկությունները.
4) հայտատուի կողմից պայմանագրին միանալու նպատակը, դրա նկարագրությունը, մեխանիզմները և ժամանակահատվածը, որը պետք լինի առվազն մեկ տարի․
5) կից ներկայացվող փաստաթղթերը ցանկը:
29. Հայտին կից ներկայացվում են՝
1) հայտատուի գրանցված կանոնադրության և պետական գրանցման վկայականի սկանավորված օրինակը.
2) ղեկավարի լիազորությունները հավաստող փաստաթուղթը.
3) տեղեկանք հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորությունների բացակայության վերաբերյալ.
4) տեղեկանք լուծարման կամ սնանկության մասին գրանցամատյանում գրառումները բացակայելու մասին.
5) ֆինանսական կայունությունը հաստատող փաստաթղթեր:
30. Օտար լեզվով փաստաթղթեր ներկայացնելու դեպքում միաժամանակ ներկայացվում է նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությունը։
31. Հայտատուի կողմից կազմված փաստաթղթերը պետք է վավերացված լինեն կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կամ այլ իրավասու ներկայացուցչի ստորագրությամբ և կնիքով (կնիքի առկայության դեպքում) կամ էլեկտրոնային ստորագրությամբ:
32. Հանձնաժողովը դիմում-հայտը և դրան կից փաստաթղթերն ստանալուց հետո` 7 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի հայտում նշված էլեկտրոնային փոստի միջոցով հայտատուին ծանուցում է ներկայացված փաստաթղթերում և տեղեկություններում առկա թերությունների մասին և առաջարկում 5 աշխատանքային օրվա ընթացքում լրացնել փաստաթղթերը, տեղեկությունները կամ շտկել դրանցում տեղ գտած թերությունները, իսկ թերությունների բացակայության դեպքում՝ դիմում-հայտը ներկայացնելու պահից 7 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում՝ պայմանագրի կողմ ներգրավելու կամ մերժման մասին՝ նշելով պատճառները:
33. Հանձնաժողովը մերժում է հայտատուի՝ պայմանագրի կողմ ներգրավելու դիմումը, եթե առկա է հետևյալ հիմքերից առնվազն մեկը՝
1) դիմում-հայտը չի համապատասխանում սույն կարգի 28-րդ կետով սահմանված պահանջներին, և հայտատուն սահմանված ժամկետում չի վերացրել հայտնաբերված թերությունները.
2) չեն ներկայացվել սույն կարգի 29-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, կամ ներկայացված փաստաթղթերը թերի են կամ ոչ հավաստի.
3) ներկայացված տեղեկությունները կամ փաստաթղթերը պարունակում են ակնհայտ կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տվյալներ.
4) առկա են հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով ժամկետանց պարտավորություններ.
5) հայտատուի նկատմամբ առկա է լուծարման կամ սնանկության համապատասխան գրառումներ իրավասու մարմնի գրանցամատյանում.
6) ներկայացված փաստաթղթերով չի հիմնավորվում հայտատուի ֆինանսական կայունությունը՝ սույն կարգով և պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարելու համար.
7) պայմանագրին միանալու հայտում նշված նպատակը, մեխանիզմները կամ նախատեսվող գործունեությունը հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ սույն կարգի նպատակներին.
8) հայտատուի գործունեության բնույթը կամ փորձը չի համապատասխանում աջակցող միջոցների ֆինանսավորման կամ փոխհատուցման գործընթացին մասնակցելու պահանջներին։
34. Պայմանագրի կողմ ներգրավելու մասին որոշման դեպքում, այն կայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը ծանուցում է ուղարկում ֆինանսական փոխհատուցում տրամադրող և որակավորված կազմակերպություններին՝ եռակողմ ձևաչափով պայմանագիր ստորագրելու առաջարկով՝ դրանց կցելով համապատասխան պայմանագրերի նախագծերը:
35. ֆինանսական փոխհատուցում տրամադրող և որակավորված կազմակերպությունները հինգ աշխատանքային օրվա ընթացքում նախարարությանը գրավոր տեղեկացնում են եռակողմ պայմանագիր (համաձայնագիր) կնքելու վերաբերյալ իրենց պատրաստակամության մասին: Պայմանագիր (համաձայնագիր) կնքելու վերաբերյալ կողմերի պատրաստակամության մասին տեղեկատվությունը ստանալուց հետո նախարարության գնումների համակարգման բաժինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրի (համաձայնագրի) նախագիծը ներկայացնում է նախարարության գլխավոր քարտուղարի ստորագրմանը, որը մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է այն:
36. Պայմանագիրը (համաձայնագիրը) կնքվում է եռակողմ՝ հիմք ընդունելով սույն հրամանի N 2 և N 3 հավելվածներով հաստատված ձևերը՝ դրանում ներառելով դրույթներ՝ հաշվի առնելով ֆինանսական փոխհատուցում տրամադրող կազմակերպության ներկայացրած նպատակներից բխող առանձնահատկությունները:
37. Եռակողմ պայմանագրում (համաձայնագրում), ի թիվս այլնի, նախատեսվում է, որ օրենքով չարգելված այլ աղբյուրներով կազմակերպություններին վճարելու դեպքում, եթե աջակցող միջոցները տրամադրվել են «Աջակցող միջոցների տրամադրման» տեղեկատվական համակարգով, ապա հաշվարկային փաստաթուղթը ենթակա է դուրսգրման անմիջապես ֆինանսավորող կողմին, իսկ Որոշման N 1 հավելվածի 63-րդ կետում նշված մյուս փաստաթղթերը ներկայացվում են նախարարություն: Նախարարությունն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և անճշտություններ չհայտնաբերելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսավորող կողմին է ներկայացնում դրական եզրակացությունը և արձանագրությունը: Եզրակացությունն ու արձանագրությունն ստանալուց հետո ֆինանսավորող կողմը 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է համապատասխան վճարումները հաշվարկային փաստաթղթերը դուրս գրած կազմակերպություններին: Սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական e-social համակարգում պետական հավաստագրերի միջոցով խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման e-voucher ենթահամակարգով (այսուհետ՝ «e-voucher» ենթահամակարգ) աջակցող միջոցների տրամադրման դեպքում ֆինանսավորումը կատարվում է համակարգի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով։
38. Ֆինանսավորող կողմի առաջարկության դեպքում, նախարարությունը, նրա հետ համագործակցությամբ մշակում է տեղեկատվական համակարգից անհրաժեշտ տվյալներ ստանալու վերաբերյալ տեխնիկական առաջադրանքը և ներկայացում «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամ։ Վերջինս ապահովում է տվյալների ինքնաշխատ փոխանակման գործընթացը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ անհրաժեշտ տվյալները արտածման միջոցով ստանալու հնարավորություն, որը նախարարությունը ֆինանսավորող կողմին տրամադրում է փաստաթղթային տարբերակով։»:
9) հրամանի N 1 հավելվածը լրացնել Ձև 5-ով՝ համաձայն հավելվածի.
10) հրամանի N 2 հավելվածով սահմանված պայմանագրի՝
ա․ վերնագրում «ՊԱՅԱՄԱՆԱԳԻՐ» բառը փոխարինել «ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ» բառերով․
բ․ 1.4-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«1.4. Կատարողը Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում, Պետական հավաստագրում նշված կամ աջակցող միջոց ստանալու իրավունք ունեցող շահառուին (այսուհետ` Շահառու) տրամադրում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի հունվարի 10-ի N 2-Ն հրամանով սահմանված նվազագույն պահանջներին (այսուհետ` Նվազագույն պահանջներ) և Պայմանագրի 1.2 և 1.3 կետերի պահանջներին համապատասխանող աջակցող միջոց: Պայմանագրի շրջանակում տրամադրվող աջակցող միջոցների ցանկը սահմանվում է Պայմանագրի N 1 հավելվածով։»․
գ․ 2․1․2-րդ կետի գ․ պարբերության «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով և կետը լրացնել նոր՝ դ․ պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«դ․ սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական e-social համակարգում պետական հավաստագրերի միջոցով խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման e-voucher ենթահամակարգով (այսուհետ՝ «e-voucher» ենթահամակարգ) աջակցող միջոց տրամադրելու դեպքում սույն կետով սահմանված գործողությունները կատարվում են համակարգի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով։»․
դ․ 2․2․3-րդ կետից հետո լրացնել 2․2․4-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝
«2․2․4․ e-voucher ենթահամակարգով աջակցող միջոց տրամադրելու դեպքում 2․2-րդ կետով սահմանված գործողությունները կատարվում են համակարգի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով։»․
ե․ 2.4.1-ի կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«2.4.1. աջակցող միջոցը Շահառուին տրամադրել Նվազագույն պահանջներին համապատասխան, ՀՀ օրենսդրությամբ և Պայմանագրով սահմանված կարգի և պայմանների համաձայն: Կազմակերպությունը պարտավոր է ունենալ մշտապես պետական հավաստագրով սահմանված գնին համարժեք աջակցող միջոցներ: Միաժամանակ 1-ամսյա ժամկետում նախարարությանը ներկայացնել որակավորման արդյունքներով իրենց կողմից տրամադրվող աջակցող միջոցների ցանկերը՝ ներառելով աջակցող միջոցի անվանումը, տեխնիկական նկարագրերը, նկարները և գնային արժեքները՝ նախարարության կայքէջում տեղադրելու նպատակով։ Միաժամանակ, պետք է վարեն կայքէջ, որտեղ հստակ կարտացոլվի իրենց կողմից տրամադրվող աջակցող միջոցների վերաբերյալ սույն կետում նշված տեղեկատվությունը և այլ մանրամասներ (օրինակ՝ պատասխանատու անձի կոնտակտային տվյալներ՝ հետադարձ կապի համար և այլն)։ e-voucher ենթահամակարգի դեպքում սույն կետում նշված տվյալները արտացոլվում են համակարգում։»․
զ․ 2.4.5-րդ կետի 2-րդ նախադասության «․» կետադրական նշանը փոխարինել «։» կետադրական նշանով և 2-րդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․
«e-voucher ենթահամակարգի դեպքում սույն կետում նշված տվյալները արտացոլվում են համակարգում․»․
է․ 2․4․11-րդ կետից հետո լրացնել 2․4․12 կետով հետևյալ բովանդակությամբ՝
«2.4.12. Պատվիրատուի կողմից սահմանված տեղեկատվական համակարգ մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը։»․
ը․ 3․1-ին կետում «Արձանագրության» բառը փոխարինել «Արձանագրություն» բառով․
թ․ 4.1-ին կետում «մեկ միավորի» բառերից հետո լրացնել «առավելագույն» բառը․
ժ․ 4.2-րդ կետում «ձեռքբերման» բառը փոխարինել «հավաստագրի» բառով․
ի․ 4.3-րդ կետից հետո հետո լրացնել 4․4 կետով հետևյալ բովանդակությամբ՝
«4.4. e-voucher ենթահամակարգի ներդրումից հետո պետական հավաստագրի դիմաց վճարման կարգը կիրականացվի նշված համակարգի տեխնիկական առաջադրանքի պահանջներին համապատասխան։»․
լ․ 5-րդ՝ «ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ» բաժինը 5.3-րդ կետից հետո լրացնել նոր՝ 5.3.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ՝ «5.3.1. Կատարողի շահույթը յուրաքանչյուր աջակցող միջոցի դեպքում չպետք է գերազանցի աջակցող միջոցի ինքնարժեքի 10%-ը։ Հակառակ դեպքում Կատարողից գանձվում է տուգանք՝ տվյալ աջակցող միջոցի գնի տասնապատիկի չափով։»․
խ․ 5.4-րդ կետում« 5.2 և 5.3» թվերը փոխարինել «5.2, 5.3 և 5.3.1» թվերով․
11) հրամանի N 3 հավելվածով սահմանված պայմանագրի՝
ա․ վերնագրում «ՊԱՅԱՄԱՆԱԳԻՐ» բառը փոխարինել «ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ» բառերով․
բ․ 1.4-րդ կետում «Պայմանագրի N 1 հավելվածով սահմանված նվազագույն պահանջներին (այսուհետ` Նվազագույն պահանջներ)» բառերը փոխարինել «Նվազագույն պահանջներին» բառերով․
գ․ 5-րդ՝ «ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ» բաժինը 5.3-րդ կետից հետո լրացնել նոր՝ 5.3.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ՝ «5.3.1. Կատարողի շահույթը յուրաքանչյուր աջակցող միջոցի դեպքում չպետք է գերազանցի աջակցող միջոցի ինքնարժեքի 10%-ը։ Հակառակ դեպքում Կատարողից գանձվում է տուգանք՝ տվյալ աջակցող միջոցի գնի տասնապատիկի չափով։»․
դ․ 5.4-րդ կետում« 5.2 և 5.3» թիվը փոխարինել «5.2, 5.3 և 5.3.1» թվով․
12) Հրամանի N 2 և N 3 հավելվածներով սահմանված պայմանագրերի 2.1.2-րդ կետի «ա» և «բ», 2.1.3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում «Նվազագույն» բառից առաջ հանել «Պայմանագրի» բառը․
13) Հրամանի N 2 և N 3 հավելվածներով սահմանված պայմանագրերի 7․2-րդ կետից հետո լրացնել 7․2․1 կետով հետևյալ բովանդակությամբ՝
«7․2․1 Ֆինանսական փոխհատուցում տրամադրող կազմակերպության հետ պայամանագիրը կնքվում է————— տարի ժամկետով։»
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
2026-04-20
|
Ա. Թորոսյան |
|
Հավելված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2026 թ. «ապրիլի» «20»-ի N 52-Ն հրամանի |
«Ձև 5
Դ Ի Մ ՈՒ Մ - Հ Ա Յ Տ
Օրենքով չարգելված այլ աղբյուրներով աջակցող միջոցների և վերանորոգման ծառայությունների համար ֆինանսական փոխհատուցում տրամադելու վերաբերյալ
1. __________________________________________________________________________________________
Կազմակերպության անվանումը
2.__________________________________________________________________________________________
Կազմակերպության պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
3. __________________________________________________________________________________________
__________________________________________________________________________________________
Կազմակերպության գտնվելու վայրը և գործունեության իրականացման վայրը, կապի միջոցները
(հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)
4. __________________________________________________________________________________________
__________________________________________________________________________________________
Կազմակերպության գործունեության մասին տեղեկություններ
5. __________________________________________________________________________________________
__________________________________________________________________________________________
Կազմակերպության կողմից պայմանագրին միանալու նպատակը, դրա նկարագրությունը, մեխանիզմները և ժամանակահատվածը, որը պետք լինի առվազն մեկ տարի
6. Աջակցությունը տրամադրվելու է _______________ ժամկետով
7. Ներկայացվող այլ փաստաթղթերը՝
1)_____________________________________________________________________
2)____________________________________________________________________
3)____________________________________________________________________
4)____________________________________________________________________
8. Այլ տեղեկատվություն_____________________________________________
______________________________________________________________________
Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար`
_________________________________
|
պաշտոնը, անունը, ազգանունը |
__________________
ստորագրությունը |
|
Կ.Տ. | |
|
«_____» «__________________» 20 թ.»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2026 թվական: