ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ՝ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 66-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.07.07-2025.07.20 Պաշտոնական հրապարակման օրը 17.07.2025
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
10.07.2025
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«10» հուլիս 2025 թ.

N 66-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ՝ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել՝

1) կազմակերպությունների որակավորման կարգը և պայմանները` համաձայն N 1 հավելվածի.

2) կազմակերպությունների հետ կնքվող՝ աջակցող միջոցներ տրամադրելու մասին պայմանագրի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) կազմակերպությունների հետ կնքվող՝ աջակցող միջոցները վերանորոգելու մասին պայմանագրի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:

1.1. Սահմանել, որ

1) փոխհատուցման գումարը օրենքով չարգելված այլ աղբյուրներով տրվելու դեպքում սույն հրամանի 1-ին կետի 2-3-րդ ենթակետերով սահմանված պայմանագիրը կնքվում է եռակողմ՝ ներառելով նաև ֆինանսական փոխհատուցում տրամադրող կազմակերպությանը․

2) եթե ֆինանսական փոխհատուցում տրամադրող կազմակերպությունը միանում է արդեն իսկ կնքված երկկողմ պայմանագրին, ապա կողմերի համաձայնությամբ հարցը կարգավորվում է համաձայնագրի միջոցով․

3) եռակողմ պայմանագրի (համաձայնագրի) դեպքում՝

ա․ սույն հրամանի 1-ին կետի 2-3-րդ ենթակետերով սահմանված պայմանագրերի նախաբանում և «ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» բաժնում լրացվում են նաև ֆինանսական փոխհատուցում տրամադրող կազմակերպության տվյալները․

բ․ սույն հրամանի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված պայմանագրի «Պետական հավաստագրի արժեքը և վճարման կարգը» բաժինը լրացվում է նոր 4.4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝ «4.4. եռակողմ պայմանագրի դեպքում կազմակերպություններին ֆինանսավորումը կատարվում է ՀՀ կառավարության 2024 հունիսի 27-ի N 1004-Ն որոշման N 1 հավելվածի 63-րդ կետի համաձայն կամ սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական e-social համակարգում պետական հավաստագրերի միջոցով խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման e-voucher ենթահամակարգի միջոցով (այսուհետ՝ «e-voucher» ենթահամակարգ) ․

գ․ սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգում «e-voucher» ենթահամակարգի ներդրման դեպքում ենթահամակարգում ներառվող տվյալների ցանկը, շահագործման և վարման կարգը կիրականացվի պետական լիազոր մարմնի կողմից հաստատված պայմաններին համապատասխան։ Ընդ որում, մինչև 2027 թվականի հունվարի 1-ը զուգահեռ գործարկվում են «Աջակցող միջոցների տրամադրման» տեղեկատվական համակարգը և «e-voucher» ենթահամակարգը, իսկ 2027 թվականի հունվարի 1-ից հետո՝ միայն «e-voucher» ենթահամակարգը։

(1.1-ին կետը լրաց. 20.04.26 N 52-Ն)

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

7/10/2025

 

 

Ն. Մկրտչյան

 

Հավելված N 1

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի 2025 թ.

«հուլիս» «10»-ի N 66-Ն հրամանի

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են աջակցող միջոց տրամադրող կազմակերպությունների որակավորման, կազմակերպությանը ներկայացվող պահանջների, աջակցող միջոցներ տրամադրելու կամ վերանորոգման ծառայություններ իրականացնելու մասին պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) կնքման հետ առնչվող հարաբերություններ:

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

2. Որակավորման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից։

(2-րդ կետը լրաց. 20.04.26 N 52-Ն)

3. Հանձնաժողովն ուսումնասիրում է կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը որակավորման համար ներկայացվող պահանջներին և կազմվում է արձանագրություն՝ կազմակերպության որակավորված լինելու կամ որակավորում չանցնելու վերաբերյալ։

4. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովը նիստերը հրավիրվում են հանձնաժողովի նախագահի կողմից: Հանձնաժողովի նիստի մասին հանձնաժողովի անդամների իրազեկումն իրականացվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից նիստի գումարման մասին տեղեկատվությունը հանձնաժողովի նախագահի կողմից ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին։

5. Հանձնաժողովի նիստում որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Հանձնաժողովի անդամները կարող են քվեարկել միայն կողմ կամ դեմ: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումը հանձնաժողովի մեկ անդամից մյուսին չի թույլատրվում: Եթե քվեարկության արդյունքում հանձնաժողովի անդամների ձայները բաշխվում են հավասարաչափ, ապա հանձնաժողովի նախագահի ձայնը համարվում է որոշիչ։

6. Որակավորված կազմակերպությունը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) հետ կնքում է աջակցող միջոցների տրամադրման կամ աջակցող միջոցները վերանորոգելու մասին պայմանագիր:

 

3. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

7. Աջակցող միջոց տրամադրելու համար կազմակերպությունը նախարարություն է ներկայացնում որակավորում անցնելու կամահայտնության վերաբերյալ նախարարություն հասցեագրած գրություն և սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը։

8. Որակավորման գործընթացին մասնակցելու կամահայտնության վերաբերյալ գրության հետ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում-հայտ` համաձայն Ձև 1-ի.

2) որակավորման չափանիշները հավաստող փաստաթղթերը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 1 հավելվածի 47-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերի․

3) տեղեկատվություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի հունվարի 10-ի N 2-Ն հրամանի (աջակցող միջոցի անվանումը (համաձայն Հայաստանի Հանրապետության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշմամբ հաստատված աջակցող միջոցի անվանման), ապրանքանիշը կամ մոդելը կամ կոդը, տեխնիկական նկարագրությունը և լուսանկարը, քանակ (հատ/զույգ), գինը, տրամադրման վայրի հասցեն և հեռախոսահամար (առկայության դեպքում՝ ֆեյսբուքյան հասցե և կայքէջ և էլեկտրոնային հասցեն)), համապատասխանության հավաստագիրը կամ հայտարարագրի լուսանկարը կամ սկանավորված տարբերակը (ներկրվող ապրանքների և (կամ) դրանց նյութերի, դետալներ համար),այլ տեղեկատվություն))` համաձայն Ձև 2-ի․

4) պրոթեզների և օրթեզների պատրաստման դեպքում նաև համապատասխան մասնագետներ ունենալու վերաբերյալ փաստը հավաստող փաստաթղթեր․

5) անհրաժեշտության դեպքում որակավորման գործընթացին առնչվող այլ տեղեկատվություն։

9. Սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը պետք է վավերացված լինեն կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կամ այլ իրավասու ներկայացուցչի ստորագրությամբ և կնիքով (կնիքի առկայության դեպքում) կամ էլեկտրոնային ստորագրությամբ:

10. Կազմակերպության կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը իրականացվում է համաձայն Որոշման N 1 հավելվածի 49-52-րդ կետերի՝ սահմանված կարգով և ժամկետում:

11. Կազմակերպության հետ պայմանագիր կնքելուց հետո տվյալ կազմակերպությունը գրանցվում է որակավորված կազմակերպությունների ցանկում՝ համաձայն Որոշման N 1 հավելվածի 53-55-րդ կետերի:

 

 4.ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

12. Հանձնաժողովը դիմում-հայտերը և դրան կից փաստաթղթերն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացում, գնահատում և որակավորման չափանիշները հավաստող փաստաթղթերի հիման վրա կազմում է արձանագրություն կազմակերպության որակավորված լինելու կամ որակավորում չանցնելու մասին։

13. Որակավորված է համարվում այն կազմակերպությունը, որը ներկայացրել է սույն կարգի 8-րդ կետով սահմանված փաստաթղթերը։

14.Հանձնաժողովի նիստերը արձանագրվում են: Արձանագրության մեջ նշվում են`

1) նիստի անցկացման օրը, ամիսը, տարին.

2) նիստին ներկա հանձնաժողովի անդամների անուն-ազգանունները.

3) որակավորման գործընթացին մասնակցելու դիմում-հայտ ներկայացրած կազմակերպությունների անունները.

4) որակավորված կազմակերպության անվանումը.

5) որակավորում չանցած կազմակերպության անվանումը և որակավորում չանցնելու պատճառները.

6) այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

15. Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի անդամների կողմից: Այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամներից մեկը դիմում-հայտերի կամ դրանց կից փաստաթղթերի գնահատման և ամփոփման վերաբերյալ ունենում է հատուկ կարծիք, ապա այն ներկայացվում է գրավոր, որը կցվում է նիստի արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը։

16. Կազմակերպության որակավորված լինելու կամ որակավորում չանցնելու վերաբերյալ կազմված արձանագրությունը հանձնաժողովը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է պատասխանատու ստորաբաժանմանը՝ այդ մասին կազմակերպությանը գրավոր տեղեկացնելու համար։

17. Որակավորման գործընթացին դիմում-հայտ ներկայացրած կազմակերպությունները (նրանց ներկայացուցիչները) կարող են ներկա գտնվել դիմում-հայտերի բացման և գնահատման նիստերին, ծանոթանալ նիստերի արձանագրություններին: Ցանկության դեպքում նիստերի արձանագրությունները դիմում-հայտ ներկայացրած կազմակերպություններին կարող են տրամադրվել համապատասխան գրավոր դիմումը նախարարություն ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:

 

5.ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

 

18. Կազմակերպության որակավորված լինելու կամ որակավորում չանցնելու վերաբերյալ հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունը ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատասխանատու ստորաբաժանումն այդ մասին գրավոր տեղեկացնում է կազմակերպությանը։

19. Որակավորված լինելու մասին տեղեկատվությունն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությունը նախարարությանը գրավոր տեղեկացնում է պայմանագիր (համաձայնագիր) կնքելու վերաբերյալ իր պատրաստակամության մասին: Պայմանագիր (համաձայնագիր) կնքելու վերաբերյալ կազմակերպության պատրաստակամության մասին տեղեկատվությունը ստանալուց հետո նախարարության գնումների համակարգման բաժինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրի նախագիծը ներկայացնում է նախարարության գլխավոր քարտուղարի ստորագրման, վերջինս այն հաստատում է՝ պահպանելով ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N1004-Ն որոշման N 1 հավելվածի 50-րդ կետով սահմանված ժամկետները։

(19-րդ կետը լրաց. 20.04.26 N 52-Ն)

20. Որակավորված կազմակերպության և նախարարության, եռակողմ պայմանագրի դեպքում նաև ֆինանսական փոխհատուցում տրամադրող կազմակերպության միջև կնքվում է աջակցող միջոցներ տրամադրելու մասին պայմանագիր` համաձայն սույն հրամանի N 2 հավելվածի։

(20-րդ կետը լրաց. 20.04.26 N 52-Ն)

21. Աջակցող միջոց տրամադրող՝ որակավորված կազմակերպությունները նախարարություն են ներկայացնում վերանորոգման ծառայություններ իրականացնելու վերաբերյալ գրություն՝ կից դիմում-հայտ և տեղեկատվություն` համաձայն Ձևերի 3-ի և 4-ի, որում հայտնում են համապատասխան պայմանագիր (համաձայնագիր) կնքելու վերաբերյալ իրենց կամահայտնությունը` նշելով Որոշմամբ հաստատված վերանորոգումների ցանկից, որ տեսակի վերանորոգումներն են իրականացվելու իրենց կողմից: Վերանորոգում իրականացնելու վերաբերյալ նախարարություն դիմում ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում որակավորված կազմակերպության և նախարարության միջև կնքվում է վերանորոգման ծառայություններ իրականացնելու մասին պայմանագիր (համաձայնագիր)` համաձայն սույն հրամանի N 3 հավելվածի։

(21-րդ կետը փոփ., լրաց. 20.04.26 N 52-Ն)

22. Որակավորված կազմակերպության հետ պայմանագիր (համաձայնագիր) կնքելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում նախարարության գնումների համակարգման բաժինը տեղեկացնում է պատասխանատու ստորաբաժանմանը։

(22-րդ կետը լրաց. 20.04.26 N 52-Ն)

23. Որակավորված կազմակերպության գործունեության վայրի, այլ սպասարկման կետերի և ներկայացուցչությունների վերաբերյալ տեղեկատվության (հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ և այլն) փոփոխման դեպքում կազմակերպությունը` գրությունով եռօրյա ժամկետում տեղեկացնում է Նախարարությանը։

24. Վերին և ստորին վերջույթների պրոթեզների (այդ թվում` օրթոպրոթեզներ) կամ օրթեզների տրամադրման համար արդեն իսկ Որակավորված կազմակերպությունները վերին և ստորին վերջույթների նորանվամբ պրոթեզներ (այդ թվում` օրթոպրոթեզներ) կամ օրթեզներ վերանորոգելու նպատակով որակավորման գործընթացով չեն անցնում։ Վերանորոգելու նպատակով որակավորման գործընթաց չեն անցնում նաև անվասայլակի տրամադրման համար արդեն իսկ Որակավորված կազմակերպությունները՝ էլեկտրական անվասայլակի մարտկոցի վերանորոգման դեպքում։ Այս դեպքում նրանք գրությունով նախարարություն են ներկայացնում տեղեկատվություն այդ մասին՝ համաձայն Ձև 4-ի (Էքսել ձևաչափով), որի հիմքով էլ նախարարության գնումների համակարգման բաժինը կնքում է համապատասխան պայմանագիր (համաձայնագիր)։ Որակավորման նոր գործընթաց չի պահանջվում նաև այն դեպքերում, երբ փոխվում է աջակցող միջոցի անվանումը, սակայն նվազագույն պահանջները չեն փոփոխվում։

(24-րդ կետը խմբ. 20.04.26 N 52-Ն)

25. Որակավորված կազմակերպությունը տրամադրող աջակցող միջոցի նոր տեսակ ավելացնելու կամ փոփոխելու կամ աջակցող միջոցի գնային փոփոխության դեպքում՝ գրությունով եռօրյա ժամկետում նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն` համաձայն N 1 Հավելվածի Ձև 2-ի (Էքսել ձևաչափով)՝«Աջակցող միջոցների տրամադրման» տեղեկատվական համակարգ մուտքագրելու համար։

 

6. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

(գլուխը լրաց. 20.04.26 N 52-Ն)

 

26. Այն դեպքում, երբ աջակցող միջոցի ձեռքբերման կամ վերանորոգման փոխհատուցման գումարը տրամադրվում է օրենքով չարգելված այլ աղբյուրներից, պայմանագիրը կնքվում է եռակողմ՝ նախարարության, որակավորված կազմակերպության և ֆինանսական փոխհատուցում տրամադրող կազմակերպության (այսուհետ՝ նաև հայտատու) միջև։

27. Հայտատուն կարող է ներգրավվել գործընթացին՝ նախարարություն ներկայացնելով դիմում-հայտ՝ համաձայն սույն կարգի Ձև 5-ի, և սույն կարգի 29-րդ կետում նշված փաստաթղթերը:

28. Հայտում նշվում են՝

1) հայտատուի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), իրավաբանական անձի գտնվելու վայրը և գործունեության իրականացման վայրը.

2) հայտատուի կապի միջոցները (հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն).

3) հայտատուի գործունեության մասին տեղեկությունները.

4) հայտատուի կողմից պայմանագրին միանալու նպատակը, դրա նկարագրությունը, մեխանիզմները և ժամանակահատվածը, որը պետք լինի առվազն մեկ տարի․

5) կից ներկայացվող փաստաթղթերը ցանկը:

29. Հայտին կից ներկայացվում են՝

1) հայտատուի գրանցված կանոնադրության և պետական գրանցման վկայականի սկանավորված օրինակը.

2) ղեկավարի լիազորությունները հավաստող փաստաթուղթը.

3) տեղեկանք հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորությունների բացակայության վերաբերյալ.

4) տեղեկանք լուծարման կամ սնանկության մասին գրանցամատյանում գրառումները բացակայելու մասին.

5) ֆինանսական կայունությունը հաստատող փաստաթղթեր:

30. Օտար լեզվով փաստաթղթեր ներկայացնելու դեպքում միաժամանակ ներկայացվում է նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությունը։

31. Հայտատուի կողմից կազմված փաստաթղթերը պետք է վավերացված լինեն կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կամ այլ իրավասու ներկայացուցչի ստորագրությամբ և կնիքով (կնիքի առկայության դեպքում) կամ էլեկտրոնային ստորագրությամբ:

32. Հանձնաժողովը դիմում-հայտը և դրան կից փաստաթղթերն ստանալուց հետո` 7 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի հայտում նշված էլեկտրոնային փոստի միջոցով հայտատուին ծանուցում է ներկայացված փաստաթղթերում և տեղեկություններում առկա թերությունների մասին և առաջարկում 5 աշխատանքային օրվա ընթացքում լրացնել փաստաթղթերը, տեղեկությունները կամ շտկել դրանցում տեղ գտած թերությունները, իսկ թերությունների բացակայության դեպքում՝ դիմում-հայտը ներկայացնելու պահից 7 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում՝ պայմանագրի կողմ ներգրավելու կամ մերժման մասին՝ նշելով պատճառները:

33. Հանձնաժողովը մերժում է հայտատուի՝ պայմանագրի կողմ ներգրավելու դիմումը, եթե առկա է հետևյալ հիմքերից առնվազն մեկը՝

1) դիմում-հայտը չի համապատասխանում սույն կարգի 28-րդ կետով սահմանված պահանջներին, և հայտատուն սահմանված ժամկետում չի վերացրել հայտնաբերված թերությունները.

2) չեն ներկայացվել սույն կարգի 29-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, կամ ներկայացված փաստաթղթերը թերի են կամ ոչ հավաստի.

3) ներկայացված տեղեկությունները կամ փաստաթղթերը պարունակում են ակնհայտ կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տվյալներ.

4) առկա են հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով ժամկետանց պարտավորություններ.

5) հայտատուի նկատմամբ առկա է լուծարման կամ սնանկության համապատասխան գրառումներ իրավասու մարմնի գրանցամատյանում.

6) ներկայացված փաստաթղթերով չի հիմնավորվում հայտատուի ֆինանսական կայունությունը՝ սույն կարգով և պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարելու համար.

7) պայմանագրին միանալու հայտում նշված նպատակը, մեխանիզմները կամ նախատեսվող գործունեությունը հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ սույն կարգի նպատակներին.

8) հայտատուի գործունեության բնույթը կամ փորձը չի համապատասխանում աջակցող միջոցների ֆինանսավորման կամ փոխհատուցման գործընթացին մասնակցելու պահանջներին։

34. Պայմանագրի կողմ ներգրավելու մասին որոշման դեպքում, այն կայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը ծանուցում է ուղարկում ֆինանսական փոխհատուցում տրամադրող և որակավորված կազմակերպություններին՝ եռակողմ ձևաչափով պայմանագիր ստորագրելու առաջարկով՝ դրանց կցելով համապատասխան պայմանագրերի նախագծերը:

35. ֆինանսական փոխհատուցում տրամադրող և որակավորված կազմակերպությունները հինգ աշխատանքային օրվա ընթացքում նախարարությանը գրավոր տեղեկացնում են եռակողմ պայմանագիր (համաձայնագիր) կնքելու վերաբերյալ իրենց պատրաստակամության մասին: Պայմանագիր (համաձայնագիր) կնքելու վերաբերյալ կողմերի պատրաստակամության մասին տեղեկատվությունը ստանալուց հետո նախարարության գնումների համակարգման բաժինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրի (համաձայնագրի) նախագիծը ներկայացնում է նախարարության գլխավոր քարտուղարի ստորագրմանը, որը մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է այն:

36. Պայմանագիրը (համաձայնագիրը) կնքվում է եռակողմ՝ հիմք ընդունելով սույն հրամանի N 2 և N 3 հավելվածներով հաստատված ձևերը՝ դրանում ներառելով դրույթներ՝ հաշվի առնելով ֆինանսական փոխհատուցում տրամադրող կազմակերպության ներկայացրած նպատակներից բխող առանձնահատկությունները:

37. Եռակողմ պայմանագրում (համաձայնագրում), ի թիվս այլնի, նախատեսվում է, որ օրենքով չարգելված այլ աղբյուրներով կազմակերպություններին վճարելու դեպքում, եթե աջակցող միջոցները տրամադրվել են «Աջակցող միջոցների տրամադրման» տեղեկատվական համակարգով, ապա հաշվարկային փաստաթուղթը ենթակա է դուրսգրման անմիջապես ֆինանսավորող կողմին, իսկ Որոշման N 1 հավելվածի 63-րդ կետում նշված մյուս փաստաթղթերը ներկայացվում են նախարարություն: Նախարարությունն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և անճշտություններ չհայտնաբերելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսավորող կողմին է ներկայացնում դրական եզրակացությունը և արձանագրությունը: Եզրակացությունն ու արձանագրությունն ստանալուց հետո ֆինանսավորող կողմը 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է համապատասխան վճարումները հաշվարկային փաստաթղթերը դուրս գրած կազմակերպություններին: Սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական e-social համակարգում պետական հավաստագրերի միջոցով խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման e-voucher ենթահամակարգով (այսուհետ՝ «e-voucher» ենթահամակարգ) աջակցող միջոցների տրամադրման դեպքում ֆինանսավորումը կատարվում է համակարգի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով։

38. Ֆինանսավորող կողմի առաջարկության դեպքում, նախարարությունը, նրա հետ համագործակցությամբ մշակում է տեղեկատվական համակարգից անհրաժեշտ տվյալներ ստանալու վերաբերյալ տեխնիկական առաջադրանքը և ներկայացում «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամ։ Վերջինս ապահովում է տվյալների ինքնաշխատ փոխանակման գործընթացը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ անհրաժեշտ տվյալները արտածման միջոցով ստանալու հնարավորություն, որը նախարարությունը ֆինանսավորող կողմին տրամադրում է փաստաթղթային տարբերակով։

 

Ձև 1

 

Դ Ի Մ ՈՒ Մ - Հ Ա Յ Տ

 

Աջակցող միջոց տրամադրելու գործունեության որակավորման

 

1. ____________________________________________________________________________________

Կազմակերպության անվանումը

2. ____________________________________________________________________________________

Կազմակերպության պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

3. ____________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

Կազմակերպության իրավաբանական հասցե և կապի միջոցները (հեռախոսահամարը, առկայության դեպքում՝ նաև էլեկտրոնային հասցեն և ֆաքսը)

 

4.

 

 

Տրամադրվող աջակցող միջոցի անվանումը (համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշմամբ հաստատված աջակցող միջոցի անվանման)

Կազմակերպության գործունեության հասցեն Երևանում
(ներառյալ հեռախոսահամարը, առկայության դեպքում՝ ֆեյսբուքյան հասցե և կայքէջ և էլեկտրոնային հասցեն)

Կազմակերպության գործունեության հասցեն ՀՀ մարզում(ներառյալ հեռախոսահամարը,
առկայության դեպքում՝ ֆեյսբուքյան հասցե և կայքէջ և էլեկտրոնային հասցեն)

Կազմակերպության գործունեության այլ հասցեներ
(ներառյալ հեռախոսահամարը, առկայության դեպքում՝ ֆեյսբուքյան հասցե և կայքէջ և էլեկտրոնային հասցեն)

1.

 

1.

1.

1.

2.

     

2.

...

       

 

5. Ներկայացվող այլ փաստաթղթերը՝

1)_______________________________________________________________________________

2)______________________________________________________________________________

3)______________________________________________________________________________

4)______________________________________________________________________________

5)______________________________________________________________________________

6)_________________________________________________________________________

7)__________________________________________________________________________

6 Այլ տեղեկատվություն________________________________________________________

______________________________________________________________

Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար`

_____________________________________________________________________

պաշտոնը, անունը, ազգանունը

 

   

__________________

ստորագրությունը

   

Կ.Տ.

   

«_____» «__________________» 20   թ.

 

Ձև 2

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Որակավորված կազմակերպությունների կողմից տրամադրվող աջակցող միջոցի վերաբերյալ

______________________________________________________

Կազմակերպության անվանումը

 

Հ/Հ

Աջակցող միջոցի անվանումը(համաձայն Հայաստանի Հանրա-պետության կառա-վարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշմամբ հաստատված աջակցող միջոցի անվանման)

Ապրան-քանիշը կամ Մոդելը կամ կոդը

Տեխնի-կական նկարա-գրությունը և լուսանկարը

Քանակ(հատ/զույգ)

Գինը

Տրամադրման վայրի հասցեն և հեռախո-սահամար(առկայության դեպքում՝ ֆեյսբուքյան հասցե և կայքէջ և էլեկտրոնային հասցեն)

Համապա-տասխա-նության հավաս-տագիրը կամ հայտա-րարագրի լուսանկարը կամ սկանա-վորված տարբերակը
(ներկրվող ապրանքների և (կամ) դրանց նյութերի, դետալներ համար)

Այլ տե-ղե-կա-տվու-թյուն

1

               

2

               

3

               

...

               

 

 Ձև 3

 

Դ Ի Մ ՈՒ Մ - Հ Ա Յ Տ

 Վերանորոգման ծառայություն իրականացնելու մասին

 

1. ____________________________________________________________________________________

Կազմակերպության անվանումը

2. ____________________________________________________________________________________

Կազմակերպության պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

3. ____________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

Կազմակերպության իրավաբանական հասցե և կապի միջոցները (հեռախոսահամարը, առկայության դեպքում՝ նաև էլեկտրոնային հասցեն և ֆաքսը)

 

4.

 

Վերանորոգման ծառայության անվանումը
(համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշմամբ հաստատված Վերանորոգման ծառայության անվանման)

Կազմակերպության գործունեության հասցեն
(ներառյալ հեռախոսահամարը, առկայության դեպքում՝ ֆեյսբուքյան հասցե և կայքէջ և էլեկտրոնային հասցեն)

1.

 

1.

2.

   

...

   

 

Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար`

_____________________________________________________________________

պաշտոնը, անունը, ազգանունը

 

   

__________________

ստորագրությունը

   

Կ.Տ.

   

«_____» «__________________» 20   թ.

 

Ձև 4

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Որակավորված կազմակերպությունների կողմից իրականացվող վերանորոգման ծառայության վերաբերյալ

 

______________________________________________________

Կազմակերպության անվանումը

 

Հ/Հ

Վերանորոգման ծառայության անվանումը 
 (համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշմամբ հաստատված վերանորոգման ծառայության անվանման)

Գինը

Տրամադրման վայրի հասցեն և հեռախոսահամար,
(առկայության դեպքում՝ ֆեյսբուքյան հասցե և կայքէջ և էլեկտրոնային հասցեն)

Այլ տեղեկա-տվություն

1

       

2

       

3

       

...

       

 

Ձև 5

 

Դ Ի Մ ՈՒ Մ - Հ Ա Յ Տ

 

Օրենքով չարգելված այլ աղբյուրներով աջակցող միջոցների և վերանորոգման ծառայությունների համար ֆինանսական փոխհատուցում տրամադելու վերաբերյալ

 

1. __________________________________________________________________________________________

Կազմակերպության անվանումը

 

2.__________________________________________________________________________________________

Կազմակերպության պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

 

3. __________________________________________________________________________________________

__________________________________________________________________________________________

Կազմակերպության գտնվելու վայրը և գործունեության իրականացման վայրը, կապի միջոցները

(հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)

 

4. __________________________________________________________________________________________

__________________________________________________________________________________________

Կազմակերպության գործունեության մասին տեղեկություններ

 

5. __________________________________________________________________________________________

 __________________________________________________________________________________________

Կազմակերպության կողմից պայմանագրին միանալու նպատակը, դրա նկարագրությունը, մեխանիզմները և ժամանակահատվածը, որը պետք լինի առվազն մեկ տարի

 

6. Աջակցությունը տրամադրվելու է _______________ ժամկետով

 

7. Ներկայացվող այլ փաստաթղթերը՝

1)_____________________________________________________________________

2)____________________________________________________________________

3)____________________________________________________________________

4)____________________________________________________________________

 

8. Այլ տեղեկատվություն_____________________________________________

______________________________________________________________________

 

Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար`

_________________________________

 

պաշտոնը, անունը, ազգանունը

__________________

ստորագրությունը

 

 

Կ.Տ.

 

 

«_____» «__________________» 20   թ.

 

 

 

 

 

 

(ձևը լրաց. 20.04.26 N 52-Ն)

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 20.04.26 N 52-Ն)

 

Հավելված N 2

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի 2025 թ.

«հուլիս» «10»-ի N 66-Ն հրամանի

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ N

ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

քԵրևան

 

«____» «________» 20__ թ.

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` Պատվիրատու), ի դեմս՝ գլխավոր քարտուղար ________________, որը գործում է նախարարության կանոնադրության հիման վրա մի կողմից, և ____________________________________________________________________________

______________________________________________________________(այսուհետ Կատարող),

(կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

ի դեմս____________________________________________________________________________,

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

Որը գործում է________________________________________________________________հիման

(կանոնադրության, լիազորագրի կամ այլն)

վրա, մյուս կողմից, հիմք ընդունելով աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպությունների որակավորման նպատակով 20__թ. «___________» «______» -ին կայացած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 20 թ. «___________»«______» N _____-Ն հրամանով (այսուհետ՝ Հրաման) ստեղծված որակավորման հանձնաժողովի տրված արձանագրությունը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին:

 

1.ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԴՐԱ ԳՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

1.1. Կատարողը Պատվիրատուի հանձնարարությամբ մատուցում է Պայմանագրում նշված ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ), իսկ Պատվիրատուն վճարում է այդ Ծառայությունների դիմաց աջակցող միջոցի ձեռք բերման արժեքը՝ Պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով:

1.2. Կատարողի կողմից արտերկրից ներկրվող աջակցող միջոցները և դրա պատրաստման նյութերը (մասերը և դետալները) պետք է համապատասխանեն միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտներին և ունենան այդ ստանդարտների համապատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր (այսուհետ` Համապատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր):

1.3. Պատվիրատուի համար ընդունելի է համարվում այն Համապատասխանության հավաստագիրը կամ հայտարարագիրը, որը ճանաչված է ԱՊՀ երկրներում, կամ դրան կից Կատարողը ներկայացրել է փորձարկում անցնելու վերաբերյալ արձանագրություն կամ Կատարողի կողմից ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի կողմից տրված միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտներին համապատասխանելու վերաբերյալ համապատասխան հավաստագիր կամ հայտարարագիր:

1.4. Կատարողը Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում, Պետական հավաստագրում նշված կամ աջակցող միջոց ստանալու իրավունք ունեցող շահառուին (այսուհետ` Շահառու) տրամադրում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի հունվարի 10-ի N 2-Ն հրամանով սահմանված նվազագույն պահանջներին (այսուհետ` Նվազագույն պահանջներ) և Պայմանագրի 1.2 և 1.3 կետերի պահանջներին համապատասխանող աջակցող միջոց: Պայմանագրի շրջանակում տրամադրվող աջակցող միջոցների ցանկը սահմանվում է Պայմանագրի N 1 հավելվածով։

1.5. Կատարողը կարող է Շահառուի ցանկությամբ, նրան տրամադրել Պայմանագրով նախատեսված Նվազագույն պահանջներից տարբերվող՝ ավելի որակյալ (գնային արժեքով ավելի բարձր կամ Նվազագույն պահանջները գերազանցող) աջակցող միջոց: Եթե Շահառուի անհատական կարիքներին համապատասխանող` Պայմանագրով նախատեսված Նվազագույն պահանջներից տարբերվող՝ ավելի որակյալ աջակցող միջոցի գինը բարձր է դրա համար փոխհատուցվող գումարից, ապա Շահառուն իր ցանկությամբ այն կարող է ձեռք բերել գների տարբերությունը վճարելու դեպքում:

1.6. Եթե Շահառուն նախընտրում է ձեռք բերել աջակցող միջոցի փոխհատուցման համար նախատեսված գնից ավելի էժան աջակցող միջոց, որը չի տարբերվում Պայմանագրով նախատեսված Նվազագույն պահանջներից և համապատասխանում է նրա անհատական կարիքներին, ապա կարող է ավելացած գնային արժեքի սահմաններում նույն կազմակերպությունից ձեռք բերել այլ պահեստամասեր կամ հարակից պարագաներ (լրացուցիչ անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկներ, մարտկոցներ և այլն), որոնք օգտագործվում են աջակցող միջոցի ֆունկցիոնալությունը, երկարակեցությունը կամ հարմարավետությունն ապահովելու համար:

1.7. Եթե աջակցող միջոցի փաստացի գինը ավելի ցածր է դրա համար նախատեսված փոխհատուցման գնից, ապա Պատվիրատուն տրամադրված աջակցող միջոցի դիմաց փոխհատուցում է փաստացի գնին համապատասխան: Պայմանագրի շրջանակներում Շահառուին տրամադրվող աջակցող միջոցի փաստացի գնի հաշվարկի պատասխանատվությունը կրում է Կատարողը:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Պատվիրատուն իրավունք ունի`

2.1.1. ցանկացած ժամանակ ստուգել Ծառայությունների մատուցման ընթացքը և աջակցող միջոցի որակը, Կատարողից ստանալ օրենքով չարգելված ցանկացած տեղեկատվություն Ծառայությունների ընթացքի վերաբերյալ՝ առանց միջամտելու Կատարողի գործունեությանը.

2.1.2. Կատարողի կողմից Նվազագույն պահանջներին չհամապատասխանող աջակցող միջոց տրամադրելու դեպքում՝

ա. չընդունել աջակցող միջոցի տրամադրման վերաբերյալ Պայմանագրի N 2 հավելվածով սահմանված հանձնման-ընդունման արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն)՝ սահմանելով ոչ պատշաճ որակի աջակցող միջոցը Նվազագույն պահանջներին համապատասխանող աջակցող միջոցով անհատույց փոխարինման ողջամիտ ժամկետ (ողջամիտ ժամկետը չի կարող գերազանցել 21 օրը)՝ կիրառելով Պայմանագրի 5.3 կետով սահմանված տույժը.

բ. հետ գանձել Նվազագույն պահանջներին չհամապատասխանող յուրաքանչյուր տրամադրված աջակցող միջոցի համար վճարված գումարն ամբողջությամբ, եթե Կատարողը հրաժարվում է ողջամիտ ժամկետում անհատույց փոխարինել ոչ պատշաճ որակի կամ Նվազագույն պահանջներին չհամապատասխանող աջակցող միջոցը Նվազագույն պահանջներին համապատասխանող աջակցող միջոցով.

գ. հետ գանձել տրամադրված աջակցող միջոցի համար վճարված գումարն ամբողջությամբ, եթե ողջամիտ ժամկետում անհատույց փոխարինված աջակցող միջոցը ոչ պատշաճ որակի է կամ չի հանդիսանում սույն պայմանագրի 2.4.2 կետով սահմանված աջակցող միջոց.

դ․ սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական e-social համակարգում պետական հավաստագրերի միջոցով խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման e-voucher ենթահամակարգով (այսուհետ՝ «e-voucher» ենթահամակարգ) աջակցող միջոց տրամադրելու դեպքում սույն կետով սահմանված գործողությունները կատարվում են համակարգի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով։

2.1.3. Միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե Կատարողն էականորեն խախտել է Պայմանագիրը։ Կատարողի կողմից Պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե՝

ա. Կատարողը հրաժարվել է ողջամիտ ժամկետում անհատույց փոխարինել ոչ պատշաճ որակի աջակցող միջոցը Նվազագույն պահանջներին համապատասխանող աջակցող միջոցով.

բ. Կատարողը ներկայացված հիմնավորումների հիման վրա ստանձնելով պարտավորություն՝ ողջամիտ ժամկետում անհատույց չի փոխարինել ոչ պատշաճ որակի աջակցող միջոցը Նվազագույն պահանջներին համապատասխանող աջակցող միջոցով.

գ. Կատարողի կողմից տրամադրված ոչ պատշաճ որակի աջակցող միջոցը առողջական վնաս է հասցրել շահառուին.

դ. եթե առկա են Պայմանագրի 7.4 կետով սահմանված դեպքերը

2.2. Պատվիրատուն պարտավոր է`

2.2.1. ընդունել հաշվետու ամսում Կատարողի կողմից մատուցված Ծառայությունների մասին հաշվետվությունները (թղթային կամ էլեկտրոնային եղանակով)` համաձայն 3.1 կետով պահանջվող փաստաթղթերի, իսկ դրանցում անհապատասխանություններ կամ թերություններ հայտնաբերելու դեպքում` այդ մասին անհապաղ գրավոր հայտնել Կատարողին.

2.2.2. հինգ աշխատանքային օրվա ընթացքում Կատարողի կողմից 2.2.1 կետով ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ և թերություններ չգտնելու դեպքում` ընդունելի համարել մատուցված Ծառայությունների արդյունքը և Կատարողին տրամադրել իր կողմից ստորագրված Արձանագրության մեկ օրինակ.

2.2.3. մատուցված Ծառայությունների արդյունքն ընդունելի համարելու դեպքում, Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցել ընդունված հաշվետվություններով նախատեսված գումարը, իսկ տուգանքների առկայության դեպքում` դրանք հաշվարկել Պայմանագրի 2.1.2 կետի համաձայն:

2․2․4․ e-voucher ենթահամակարգով աջակցող միջոց տրամադրելու դեպքում 2․2-րդ կետով սահմանված գործողությունները կատարվում են համակարգի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով։

2.3. Կատարողն իրավունք ունի`

2.3.1. Պատվիրատուից պահանջել մատուցված Ծառայությունների դիմաց փոխհատուցման ենթակա գումարը վճարել Պայմանագրով սահմանված չափով, կարգով և ժամկետում.

2.3.2. Պատվիրատուից պահանջել չմիջամտելու Կատարողի կողմից Պայմանագրի շրջանակներում իրականացվող գործունեությանը.

2.3.3. Ցանկացած պահի միակողմանիորեն լուծել Պայմանագիրը և դուրս գալ որակավորված Կազմակերպությունների ցանկից, եթե տվյալ պահին Պատվիրատուի նկատմամբ ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարված են:

2.4. Կատարողը պարտավոր է`

2.4.1. աջակցող միջոցը Շահառուին տրամադրել Նվազագույն պահանջներին համապատասխան, ՀՀ օրենսդրությամբ և Պայմանագրով սահմանված կարգի և պայմանների համաձայն: Կազմակերպությունը պարտավոր է ունենալ մշտապես պետական հավաստագրով սահմանված գնին համարժեք աջակցող միջոցներ: Միաժամանակ 1-ամսյա ժամկետում նախարարությանը ներկայացնել որակավորման արդյունքներով իրենց կողմից տրամադրվող աջակցող միջոցների ցանկերը՝ ներառելով աջակցող միջոցի անվանումը, տեխնիկական նկարագրերը, նկարները և գնային արժեքները՝ նախարարության կայքէջում տեղադրելու նպատակով։ Միաժամանակ, պետք է վարեն կայքէջ, որտեղ հստակ կարտացոլվի իրենց կողմից տրամադրվող աջակցող միջոցների վերաբերյալ սույն կետում նշված տեղեկատվությունը և այլ մանրամասներ (օրինակ՝ պատասխանատու անձի կոնտակտային տվյալներ՝ հետադարձ կապի համար և այլն)։ e-voucher ենթահամակարգի դեպքում սույն կետում նշված տվյալները արտացոլվում են համակարգում։

2.4.2. աջակցող միջոցը Շահառուին տրամադրել նրա անհատական կարիքներին համապատասխան.

2.4.3. աջակցող միջոցը Շահառուին տրամադրել` Շահառուի կարիքներին վերջնականապես հարմարեցնելուց և նրա գրավոր համաձայնությունը ստանալուց հետո.

2.4.4. Շահառուին սպասարկել պատշաճ մակարդակով, սովորեցնել աջակցող միջոցը օգտագործելու ձևը.

2.4.5. Պատվիարատուին տրամադրել տեղեկատվություն իր գործունեության վայրի, այլ սպասարկման կետերի և ներկայացուցչությունների վերաբերյալ (հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ և այլն): Իր գործունեության վայրի, այլ սպասարկման կետերի և ներկայացուցչությունների վերաբերյալ տեղեկատվության (հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ և այլն) փոփոխման դեպքում այդ մասին եռօրյա ժամկետում հայտնել Պատվիրատուին: e-voucher ենթահամակարգի դեպքում սույն կետում նշված տվյալները արտացոլվում են համակարգում․

2.4.6. Պատվիրատուին ներկայացնել տրամադրվող աջակցող միջոցի տեխնիկական նկարագրությունները, լուսանկարները, գները և այլ տեղեկատվություն, ինչպես նաև տրամադրվող աջակցող միջոցների տեսականու, դրանց տեխնիկական նկարագրությունների, լուսանկարների, գների և այլ տեղեկատվության փոփոխության դեպքում եռօրյա ժամկետում ներկայացնել Պատվիրատուին՝ N 1 Հավելվածի Ձև 2-ով սահմանված ձևաչափով.

2.4.7. Ողջամիտ ժամկետում անհատույց փոխարինել ոչ պատշաճ որակի աջակցող միջոցը Պայմանագրի Նվազագույն պահանջներին համապատասխանող աջակցող միջոցով.

2.4.8. Պայմանագրով նախատեսված դեպքերում վճարել Պայմանագրի 5.2, 5.3 կետերով նախատեսված տույժերն ու տուգանքները.

2.4.9. Ծառայությունները մատուցել պատշաճ որակով.

2.4.10. Պայմանագրի գործողության ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել Պատվիրատուին.

2.4.11. Չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Շահառուների վերաբերյալ իրեն հայտնի դարձած տեղեկությունները և տվյալները, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

2.4.12. Պատվիրատուի կողմից սահմանված տեղեկատվական համակարգ մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը։

 

3. ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1. Պատվիրատուի կողմից Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են Պատվիրատուի և Կատարողի կողմից երկկողմ ստորագրված և կնքված Արձանագրությունով: Կատարողը, մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, իսկ դեկտեմբեր ամսվա համար` մինչև դեկտեմբերի 20-ը, Պատվիրատուին է ներկայացնում նախորդ ամսում Շահառուներին տրամադրված աջակցող միջոցի մասին իր կողմից ստորագրված Արձանագրություն (1 օրինակ), «Աջակցող միջոցների տրամադրման» տեղեկատվական համակարգից արտածած ամփոփ հաշվետվությունը (1 օրինակ), հաշիվ-ապրանքագիրը (1 օրինակ): Ֆունկցիոնալ պրոթեզի տրամադրման դեպքում կազմակերպությունը պարտավորվում է ներկայացնել ամբողջական (բացվածքով) տեղեկատվություն՝ դետալների գնային արժեքների վերաբերյալ համաձայն Հավելված 3-ի։

3.2. Պատվիրատուի կողմից Արձանագրությունը ստորագրվում է, եթե Շահառուին տրամադրված աջակցող միջոցը համապատասխանում է Պայմանագրի 2.2.2 կետի պայմաններին։ Հակառակ դեպքում Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքները չեն ընդունվում, Արձանագրությունը չի ստորագրվում և Պատվիրատուն ձեռնարկում է նման իրավիճակի համար Պայմանագրով նախատեսված համապատասխան միջոցները:

3.3. Պատվիրատուն Արձանագրությունը ստանալու պահից հնգօրյա ժամկետում Կատարողին է ներկայացնում իր կողմից ստորագրված Արձանագրության մեկ օրինակը կամ աջակցող միջոցի տրամադրման արդյունքը չընդունելու մասին պատճառաբանված մերժումը։

 

4. ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4.1. Աջակցող միջոցի ձեռքբերման արժեքը սահմանվում է պետական բյուջեով պետական և առանց պետական հավաստագրերով աջակցող միջոցների ձեռքբերման համար նախատեսված միջոցների շրջանակներում, իսկ պետական և առանց պետական հավաստագրի մեկ միավորի առավելագույն գնային արժեքը հաստատվում է ՀՀ կառավարության 2024 հունիսի 27-ի N 1004-Ն որոշմամբ։ Պետական և առանց պետական հավաստագրի արժեքը ներառում է նաև Կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը, հարկերն ու տուրքերը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ վճարները։

4.2. Աջակցող միջոցի հավաստագրի արժեքի փոփոխության դեպքում Պատվիրատուն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է Կատարողին:

4.3. Պատվիրատուն` Կատարողի կողմից մատուցված Ծառայությունների դիմաց փոխհատուցում է անկանխիկ` դրամական միջոցները Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով։ Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է երկկողմ ստորագրված Արձանագրության հիման վրա` փոխհատուցման համար նախատեսված ամսում` 20 բանկային օրվա ընթացքում, բայց ոչ ավելի, քան տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված միջոցների չափից։ Եթե մատուցված Ծառայությունների դիմաց փոխհատուցելու համար տվյալ ժամանակահատվածում նախատեսված միջոցները չեն բավարարում, ապա փոխհատուցումը, սույն կետի պայմաններով, իրականացվում է այն ամսում, որում դրամական միջոցները նախատեսված են, սակայն ոչ ուշ քան տվյալ տարվա դեկտեմբերի 20-ը։

4.4. e-voucher ենթահամակարգի ներդրումից հետո պետական հավաստագրի դիմաց վճարման կարգը կիրականացվի նշված համակարգի տեխնիկական առաջադրանքի պահանջներին համապատասխան։

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

5.1. Պայմանագրով չնախատեսված դեպքերում, կողմերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

5.2. Պայմանագրի N 1 հավելվածում նշված նվազագույն պահանջներին չհամապատասխանող ծառայություն մատուցելու յուրաքանչյուր դեպքում Կատարողից գանձվում է տուգանք` պայմանագրի 4.1 կետում նախատեսված գումարի 0,5 (զրո ամբողջ հինգ տասնորդական) տոկոսի չափով: Ընդ որում տուգանքը հաշվարկվում է նաև ծառայությունը սույն պայմանագրով սահմանված ժամկետում մատուցելու, սակայն պատվիրատուի կողմից այն չընդունվելու դեպքում:

5.3. Պայմանագրով նախատեսված ծառայության մատուցման ժամկետը խախտելու դեպքում Կատարողից յուրաքանչյուր ուշացված աշխատանքային օրվա համար գանձվում է տույժ` մատուցման ենթակա, սակայն չմատուցված ծառայության գնի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերորդական) տոկոսի չափով։

5.3.1. Կատարողի շահույթը յուրաքանչյուր աջակցող միջոցի դեպքում չպետք է գերազանցի աջակցող միջոցի ինքնարժեքի 10%-ը։ Հակառակ դեպքում Կատարողից գանձվում է տուգանք՝ տվյալ աջակցող միջոցի գնի տասնապատիկի չափով։

5.4. Պայմանագրի 5.2, 5.3 և 5.3.1 կետերով նախատեսված տուգանքը և տույժը հաշվարկվում և հաշվանցվում են ծառայություն մատուցելու արդյունքում Կատարողին վճարման ենթակա գումարների հետ։

5.5. Տույժերի և (կամ) տուգանքի վճարումը Կողմերին չի ազատում իրենց պայմանագրային պարտավորություններն ամբողջությամբ և պատշաճ՝ պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան կատարելուց։

 

6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

6.1. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ընդունված իրավական ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է երեք ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

 

7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

7.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու պահից:

7.2. Պայմանագիրը կնքվում է անժամկետ:

7․2․1 Ֆինանսական փոխհատուցում տրամադրող կազմակերպության հետ պայամանագիրը կնքվում է————— տարի ժամկետով։

7.3. Կատարողը կարող է լուծել պայմանագիրը, եթե մարված են պայմանագրով նախատեսված պարտավորությունները, կամ եթե այդ պարտավորությունները Կատարողը, օրենսդրությամբ սահմանված կարգով, փոխանցել է այլ կազմակերպության, որը հանդիսանում է Պատվիրատուի կողմից որակավորված աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպություն:

7.4. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ աջակցող միջոցների տրամադրման գործընթացում, Կատարողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ որակավորման ընթացակարգի արդյունքում Կատարողին որակավորված ճանաչելու մասին արձանագրությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո Պատվիրատուն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու Պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև Պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում հիմք կհանդիսանային Պայմանագիրը չկնքելու համար։ Ընդ որում, Պատվիրատուն չի կրում Պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով Կատարողի համար առաջացող վնասների (այդ թվում բաց թողնված օգուտի) ռիսկը, իսկ Կատարողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով Պատվիրատուի կրած վնասները:

7.5. Պայմանագիրը միակողմանի լուծվելու դեպքում Կատարողը կարող է Պատվիրատուի հետ նոր Պայմանագիր կնքել՝ համաձայն Որոշման N 1 հավելվածի 55-րդ կետի։

7.6. Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա Պայմանագրի անբաժանելի մասը: Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

7.7. Պայմանագիրը կարող է լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

7.8. Պայմանագրի գործողության ժամկետը դադարում է, եթե Պատվիրատուի մոտ վերացել է Աջակցող միջոցներ որակավորված կազմակերպությունների միջոցով տրամադրելու անհրաժեշտությունը: Այս մասին Պատվիրատուն անհապաղ տեղեկացնում է Կատարողին:

7.9. Պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում կողմերի օգուտները (խնայողություններ) կամ կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են:

7.10. Երրորդ անձանց նկատմամբ Պայմանագրի կողմերի պարտավորությունները, ներառյալ՝ Պայմանագրի կատարման շրջանակում Կատարողի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են Պայմանագրի կարգավորման առարկայից և չեն կարող ազդել Պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու վրա։ Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման համար պատասխանատվությունը կրում է Կատարողը:

7.11. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

7.12. Պայմանագրի հավելվածները հանդիսանում են դրա անբաժանելի մասը:

7.13. Պայմանագիրը և դրա հավելվածները կազմված են ---- էջից, կնքվում են երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Յուրաքանչյուր կողմին տրվում է Պայմանագրի մեկ օրինակ:

7.14. Պայմանագրից ծագած կողմի վճարային պարտավորությունը չի կարող դադարել այլ պայմանագրից ծագած՝ հակընդդեմ պարտավորության հաշվանցով, առանց կողմերի գրավոր և կնիքով հաստատված համաձայնության։ Պայմանագրից ծագած պահանջի իրավունքը չի կարող փոխանցվել այլ անձի, առանց պարտապան կողմի գրավոր համաձայնության:

7.15. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։

 

8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Պ Ա Տ Վ Ի Ր Ա Տ ՈՒ

Անվանումը`

Հասցեն`

Բանկի անվանումը`

Հ/Հ

ՀՎՀՀ

Գլխավոր քարտուղար`

....................................

Կ.Տ. (ստորագրություն)

 

Կ Ա Տ Ա Ր Ո Ղ

Անվանումը`

Հասցեն`

Բանկի անվանումը`

Հ/Հ

ՀՎՀՀ

Տնօրեն`

...............................

Կ.Տ. (ստորագրություն)

Հավելված N 1

 «________» «___________________» 20__ թ.

N «__________________________» պայմանագրի

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի հունվարի 10-ի N 2-Ն հրամանով սահմանված աջակցող միջոցների նվազագույն պահանջները կիրառվում են պետական բյուջեի կողմից պետական և առանց պետական հավաստագրերի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման նկատմամբ:

Վերոնշյալ ծառայությունների հետ առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշումով:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշման համաձայն աջակցող միջոց ստանալու իրավունք ունեցող անձանց (այսուհետ՝ շահառու) տրամադրվում են հետևյալ տեսակի աջակցող միջոցները.

 

Հավելված N 2

 «________» «___________________» 20__ թ.

N «__________________________» պայմանագրի

 

 Պատվիրատու

___________________________

___________________________

գտնվելու վայրը ______________

հհ _________________________

___________________________

հվհհ _______________________

Կատարող

_____________________________

_____________________________

 գտնվելու վայրը ________________

հհ____________________________

______________________________

 հվհհ___________________________

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՄ ԴՐԱ ՄԻ ՄԱՍԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«___» «__________________» 20__թ.

 

Պայմանագրի /այսուհետ` Պայմանագիր/ անվանումը` _______________________________

Պայմանագրի կնքման ամսաթիվը` «____» «__________________» 20__թ.

Պայմանագրի համարը` __________

Պատվիրատուն՝ ի դեմս __________________________________________________________________ և

Կատարողը՝ ի դեմս________________________________________________, հիմք ընդունելով Պայմանագրի կատարման վերաբերյալ «____» «__________________» 20__թ. կազմված` գնման հայտը նախագծած ներկայացուցչի N ___ եզրակացությունն այն մասին, որ Պայմանագրով նախատեսված` ստորև նշված ծառայությունները համապատասխանում են Պայմանագրով ամրագրված տեխնիկական բնութագրերին և գնման ժամանակացույցին` կազմեցին սույն արձանագրությունը հետևյալի մասին.

Պայմանագրի շրջանակներում Կատարողը մատուցել է հետևյալ ծառայությունները՝

 

N

Մատուցված ծառայությունների

անվանումը

տեխնիկական բնութագրի համառոտ շարադրանքը

քանակական ցուցանիշը

կատարման ժամկետը

Վճարման ենթակա գումարը /հազար դրամ/

Վճարման ժամկետը /ըստ վճարման ժամանակացույցի/

փաստացի

փաստացի

 


 

         

Վերը նշված ծառայությունների մատուցման վերաբերյալ բոլոր հաշիվ-ապրանքագրերը հանդիսանում են սույն արձանագրության բաղկացուցիչ մասը և կցվում են:

 

Ծառայությունը հանձնեց

Ծառայությունն ընդունեց

___________________________
ստորագրություն

___________________________
ստորագրություն

___________________________
ազգանուն, անուն

___________________________
ազգանուն, անուն

Կ.Տ.

Կ.Տ.

 

Հավելված N 3

 «________» «___________________» 20__ թ.

N «__________________________» պայմանագրի

 

__________________________________________________________________

(շահառուի անուն, ազգանուն և հայրանուն)

______________________________________________________«_____»_«___________»__20_____թ․_

(տրամադրված ֆունկցիոնալ պրոթեզի անվանումը և տրամադրման ամսաթիվը)

 

Հ/Հ

Դետալի անվանումը

Քանակը

Չափման միավոր

Միավորի արժեքը

Գինը
(ՀՀ հազ․ դրամ)

1.

         

2.

         

.

         

.

         

.

         

.

         
           
           
           
           
           
           

Ֆունկցիոնալ պրոթեզի ընդհանուր գումարը

 

Կազմակերպության անվանումը _________________________________

Տնօրեն՝ __________________________________________

          (անուն, ազգանուն և ստորագրություն)

«______» «______________» 20___թ․»

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 20.04.26 N 52-Ն)

 

Հավելված N 3

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի 2025 թ.

«հուլիս» «10»-ի N 66-Ն հրամանի

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ N

ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ք․ Երևան

 

«____» «________» 20__ թ.

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետև` Պատվիրատու), ի դեմս՝ գլխավոր քարտուղար ____________, որը գործում է նախարարության կանոնադրության հիման վրա մի կողմից, և ___________________________________________________________________________________

________________________________________________________(այսուհետև` կատարող)

(կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

ի դեմս___________________________________________________________________________,

 (համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

Որը գործում է ____________________________________________________________________

(կանոնադրության, լիազորագրի կամ այլն)

հիման վրա, մյուս կողմից, հիմք ընդունելով աջակցող միջոցներ տրամադրելու մասին N «_______________________» պայմանագիրը կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին:

 

1.ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԴՐԱ ԳՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

1.1 Կատարողը Պատվիրատուի հանձնարարությամբ մատուցում է Պայմանագրում նշված ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ), իսկ Պատվիրատուն վճարում է այդ Ծառայությունների դիմաց աջակցող միջոցի վերանորոգման (այսուհետ` վերանորոգում) իրականացման արժեքը՝ Պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով:

1.2 Կատարողի կողմից արտերկրից ներկրվող վերանորոգման համար անհրաժեշտ դետալները և մասերը պետք է համապատասխանեն միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտներին և ունենան այդ ստանդարտների համապատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր (այսուհետ` Համապատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր):

1.3 Պատվիրատուի համար ընդունելի է համարվում այն Համապատասխանության հավաստագիրը կամ հայտարարագիրը, որը ճանաչված է ԱՊՀ երկրներում, կամ դրան կից Կատարողը ներկայացրել է փորձարկում անցնելու վերաբերյալ արձանագրություն կամ Կատարողի կողմից ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի կողմից տրված միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտներին համապատասխանելու վերաբերյալ համապատասխան հավաստագիր կամ հայտարարագիր:

1.4 Կատարողը Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում, վերանորոգում ստանալու իրավունք ունեցող շահառուին (այսուհետ` Շահառու) տրամադրում է Նվազագույն պահանջներին և Պայմանագրի 1.2 և 1.3 կետերի պահանջներին համապատասխանող վերանորոգում:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1 Պատվիրատուն իրավունք ունի`

2.1.1 Ցանկացած ժամանակ ստուգել Ծառայությունների մատուցման ընթացքը և վերանորոգման իրականցման որակը, Կատարողից ստանալ օրենքով չարգելված ցանկացած տեղեկատվություն Ծառայությունների ընթացքի վերաբերյալ՝ առանց միջամտելու Կատարողի գործունեությանը.

2.1.2 Կատարողի կողմից իրականացված վերանորոգումը Նվազագույն պահանջներին չհամապատասխանելու դեպքում՝

ա. չընդունել վերանորոգման իրականացման վերաբերյալ Պայմանագրի N 2 հավելվածով սահմանված հանձնման-ընդունման արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն)՝ սահմանելով ոչ պատշաճ որակի վերանորոգում, Նվազագույն պահանջներին համապատասխանող վերանորոգման անհատույց իրականացման ողջամիտ ժամկետ (ողջամիտ ժամկետը չի կարող գերազանցել 21 օրը)՝ կիրառելով Պայմանագրի 5.3 կետով սահմանված տույժը.

բ. հետ գանձել Նվազագույն պահանջներին չհամապատասխանող յուրաքանչյուր վերանորոգման համար վճարված գումարն ամբողջությամբ, եթե Կատարողը հրաժարվում է ողջամիտ ժամկետում անհատույց կրկին վերանորոգել տվյալ աջակցող միջոցը` սահմանված նվազագույն պահանջներին համապատասխան.

գ. հետ գանձել վերանորոգման համար վճարված գումարն ամբողջությամբ, եթե ողջամիտ ժամկետում անհատույց իրականացված վերանորոգումը ոչ պատշաճ որակի է կամ չի հանդիսանում սույն պայմանագրի 2.4.2 կետով սահմանված պայմանին.

2.1.3 միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե Կատարողն էականորեն խախտել է Պայմանագիրը։ Կատարողի կողմից Պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե՝

ա. Կատարողը հրաժարվել է ողջամիտ ժամկետում անհատույց կրկին վերանորոգել կատարողի կողմից ոչ պատշաճ վերանորոգված աջակցող միջոցը Նվազագույն պահանջներին համապատասխան.

բ. Կատարողը ներկայացված հիմնավորումների հիման վրա ստանձնելով պարտավորություն՝ ողջամիտ ժամկետում անհատույց կրկին չի վերանորոգել ոչ պատշաճ որակի վերանորոգված աջակցող միջոցը Նվազագույն պահանջներրին համապատասխան.

գ. Կատարողի կողմից իրականացված վերանորոգման հետևանքով աջակցող միջոցի օգտագործումը առողջական վնաս է հասցրել շահառուին.

դ. եթե առկա են Պայմանագրի 7.4 կետով սահմանված դեպքերը:

2.2 Պատվիրատուն պարտավոր է`

2.2.1 ընդունել հաշվետու ամսում Կատարողի կողմից մատուցված Ծառայությունների մասին հաշվետվությունները (թղթային կամ էլեկտրոնային եղանակով)` համաձայն 3.1 կետով պահանջվող փաստաթղթերի, իսկ դրանցում անհապատասխանություններ և (կամ) թերություններ հայտնաբերելու դեպքում` այդ մասին անհապաղ գրավոր հայտնել Կատարողին.

2.2.2 հինգ աշխատանքային օրվա ընթացքում Կատարողի կողմից 2.2.1 կետով ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ և թերություններ չգտնելու դեպքում` ընդունելի համարել մատուցված Ծառայությունների արդյունքը և Կատարողին տրամադրել իր կողմից ստորագրված Արձանագրության մեկ օրինակ.

2.2.3 մատուցված Ծառայությունների արդյունքն ընդունելի համարելու դեպքում, Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցել ընդունված հաշվետվություններով նախատեսված գումարը, իսկ տուգանքների առկայության դեպքում` դրանք հաշվարկել Պայմանագրի 2.1.2 կետի համաձայն:

2.3. Կատարողն իրավունք ունի`

2.3.1 Պատվիրատուից պահանջել մատուցված Ծառայությունների դիմաց փոխհատուցման ենթակա գումարը վճարել Պայմանագրով սահմանված չափով, կարգով և ժամկետում.

2.3.2 Պատվիրատուից պահանջել չմիջամտելու Կատարողի կողմից Պայմանագրի շրջանակներում իրականացվող գործունեությանը.

2.3.3 ցանկացած պահի միակողմանիորեն լուծել Պայմանագիրը, եթե տվյալ պահին Պատվիրատուի նկատմամբ ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարված են:

2.4. Կատարողը պարտավոր է`

2.4.1 վերանորոգումն իրականացնել Նվազագույն պահանջներին համապատասխան, ՀՀ օրենսդրությամբ և Պայմանագրով սահմանված կարգի և պայմանների համաձայն.

2.4.2 վերանորոգումն իրականացնել շահառուի անհատական կարիքներին համապատասխան.

2.4.3 վերանորոգված աջակցող միջոցը Շահառուին տրամադրել` աջակցող միջոցը Շահառուի կարիքներին վերջնականապես հարմարեցնելուց հետո․

2.4.4 Շահառուին սպասարկել պատշաճ մակարդակով, սովորեցնել վերանորոգված աջակցող միջոցը օգտագործելու ձևը.

2.4.5 Պատվիարատուին տրամադրել տեղեկատվություն իր գործունեության վայրի, այլ սպասարկման կետերի և ներկայացուցչությունների վերաբերյալ (հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ և այլն): Իր գործունեության վայրի, այլ սպասարկման կետերի և ներկայացուցչությունների վերաբերյալ տեղեկատվության (հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ և այլն) փոփոխման դեպքում այդ մասին եռօրյա ժամկետում հայտնել Պատվիրատուին.

2.4.6 ողջամիտ ժամկետում անհատույց կրկին վերանորոգել Պայմանագրի նվազագույն պահանջներին չհամապատասխանող` կատարողի կողմից վերանորոգված աջակցող միջոցը.

2.4.7 Պայմանագրով նախատեսված դեպքերում վճարել Պայմանագրի 5.2, 5.3 կետերով նախատեսված տույժերն ու տուգանքները.

2.4.8. Վերանորոգման ծառայությունը մատուցել պատշաճ որակով։

2.4.9. Պայմանագրի գործողության ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել Պատվիրատուին.

2.4.10. Չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Շահառուների վերաբերյալ իրեն հայտնի դարձած տեղեկությունները և տվյալները, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

 

3. ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1 Պատվիրատուի կողմից Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են Պատվիրատուի և Կատարողի կողմից երկկողմ ստորագրված և կնքված Արձանագրությունով: Կատարողը, մինչև յուրաքանչյուր ամսվա 10-րդ աշխատանքային օրը, իսկ դեկտեմբեր ամսվա համար` մինչև դեկտեմբերի 20-ը, Պատվիրատուին է ներկայացնում նախորդ ամսում Շահառուներին տրամադրված վերանորոգման իրականացման մասին իր կողմից ստորագրված Արձանագրության (1 օրինակ), «Աջակցող միջոցների տրամադրման» տեղեկատվական համակարգից արտածած ամփոփ հաշվետվությունը (1 օրինակ), հաշիվ-ապրանքագիրը (1 օրինակ)։

3.2 Պատվիրատուի կողմից Արձանագրությունը ստորագրվում է, եթե վերանորոգումը համապատասխանում է Պայմանագրով նախատեսված պահանջներին։ Հակառակ դեպքում Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքները չեն ընդունվում, Արձանագրությունը չի ստորագրվում և Պատվիրատուն ձեռնարկում է նման իրավիճակի համար Պայմանագրով նախատեսված համապատասխան միջոցները:

3.3 Պատվիրատուն Արձանագրությունը ստանալու պահից հնգօրյա ժամկետում Կատարողին է ներկայացնում իր կողմից ստորագրված Արձանագրության մեկ օրինակը կամ վերանորոգման արդյունքը չընդունելու մասին պատճառաբանված մերժումը։

 

4. ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4.1 Վերանորոգման ծառայության արժեքը սահմանվում է ՀՀ պետական բյուջեով վերանորոգման ծառայությունների իրականացման համար նախատեսված միջոցների շրջանակներում, իսկ վերանորոգման մեկ միավորի գնային արժեքը հաստատվում ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի-ի N 1004-Ն որոշմամբ։ Վերանորոգման մեկ միավորի գնային արժեքը ներառում է նաև Կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը, հարկերն ու տուրքերը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ վճարները։

4.2 Վերանորոգման արժեքի փոփոխության դեպքում Պատվիրատուն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է Կատարողին:

4.3 Պատվիրատուն` Կատարողի կողմից մատուցված Ծառայությունների դիմաց փոխհատուցում է անկանխիկ` դրամական միջոցները Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով։ Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է երկկողմ ստորագրված Արձանագրության հիման վրա` փոխհատուցման համար նախատեսված ամսում` 20 բանկային օրվա ընթացքում, բայց ոչ ավելի, քան տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված միջոցների չափից։ Եթե մատուցված Ծառայությունների դիմաց փոխհատուցելու համար տվյալ ժամանակահատվածում նախատեսված միջոցները չեն բավարարում, ապա փոխհատուցումը, սույն կետի պայմաններով, իրականացվում է այն ամսում, որում դրամական միջոցները նախատեսված են, սակայն ոչ ուշ քան տվյալ տարվա դեկտեմբերի 20-ը։

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

5.1 Պայմանագրով չնախատեսված դեպքերում, կողմերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

5.2 Պայմանագրի N 1 հավելվածում նշված նվազագույն պահանջներին չհամապատասխանող ծառայություն մատուցելու յուրաքանչյուր դեպքում Կատարողից գանձվում է տուգանք` պայմանագրի 4.1 կետում նախատեսված գումարի 0,5 (զրո ամբողջ հինգ տասնորդական) տոկոսի չափով: Ընդ որում տուգանքը հաշվարկվում է նաև ծառայությունը սույն պայմանագրով սահմանված ժամկետում մատուցելու, սակայն պատվիրատուի կողմից այդ չընդունվելու դեպքում:

5.3 Պայմանագրով նախատեսված ծառայության մատուցման ժամկետը խախտելու դեպքում Կատարողից յուրաքանչյուր ուշացված աշխատանքային օրվա համար գանձվում է տույժ` մատուցման ենթակա, սակայն չմատուցված ծառայության գնի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերորդական) տոկոսի չափով։

5.3.1. Կատարողի շահույթը յուրաքանչյուր աջակցող միջոցի դեպքում չպետք է գերազանցի աջակցող միջոցի ինքնարժեքի 10%-ը։ Հակառակ դեպքում Կատարողից գանձվում է տուգանք՝ տվյալ աջակցող միջոցի գնի տասնապատիկի չափով։

5.4 Պայմանագրի 5.2, 5.3 և 5.3.1 կետերով նախատեսված տուգանքը և տույժը հաշվարկվում և հաշվանցվում են ծառայություն մատուցելու արդյունքում Կատարողին վճարման ենթակա գումարների հետ։

 5.5 Տույժերի և (կամ) տուգանքի վճարումը Կողմերին չի ազատում իրենց պայմանագրային պարտավորություններն ամբողջությամբ և պատշաճ՝ պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան կատարելուց։

 

6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

6.1 Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ընդունված իրավական ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է երեք ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

 

7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

7.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու պահից:

7.2 Պայմանագիրը կնքվում է անժամկետ:

7․2․1 Ֆինանսական փոխհատուցում տրամադրող կազմակերպության հետ պայամանագիրը կնքվում է————— տարի ժամկետով։

7.3 Կատարողը կարող է լուծել պայմանագիրը եթե մարված են պայմանագրով նախատեսված պարտավորությունները, կամ եթե այդ պարտավորությունները Կատարողը, օրենսդրությամբ սահմանված կարգով, փոխանցել է այլ կազմակերպության, որը հանդիսանում է Պատվիրատուի կողմից որակավորված աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպություն:

7.4 Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության և (կամ) վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ վերանորոգման գործընթացում, Կատարողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ աջակցող միջոցների որակավորման ընթացակարգի արդյունքում Կատարողին որակավորված ճանաչելու մասին արձանագրությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո Պատվիրատուն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու Պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև Պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում հիմք կհանդիսանային Պայմանագիրը չկնքելու համար։ Ընդ որում, Պատվիրատուն չի կրում Պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով Կատարողի համար առաջացող վնասների (այդ թվում բաց թողնված օգուտի) ռիսկը, իսկ Կատարողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով Պատվիրատուի կրած վնասները:

7.5 Պայմանագիրը միակողմանի լուծվելու դեպքում Կատարողը կարող է Պատվիրատուի հետ նոր Պայմանագիր՝ համաձայն Որոշման N 1 հավելվածի 55-րդ կետի։

7.6 Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա Պայմանագրի անբաժանելի մասը: Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

7.7 Պայմանագիրը կարող է լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

7.8 Պայմանագրի գործողության ժամկետը դադարում է, եթե Պատվիրատուի մոտ վերացել է վերանորոգումը որակավորված կազմակերպությունների միջոցով տրամադրելու անհրաժեշտությունը: Այս մասին Պատվիրատուն անհապաղ տեղեկացնում է Կատարողին:

7.9 Պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում կողմերի օգուտները (խնայողություններ) կամ կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են:

7.10 Երրորդ անձանց նկատմամբ Պայմանագրի կողմերի պարտավորությունները, ներառյալ՝ Պայմանագրի կատարման շրջանակում Կատարողի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են Պայմանագրի կարգավորման դաշտից և չեն կարող ազդել Պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու վրա։ Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման համար պատասխանատվությունը կրում է Կատարողը:

7.11 Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

7.12 Պայմանագրի հավելվածները հանդիսանում են դրա անբաժանելի մասը:

7.13 Պայմանագիրը և դրա հավելվածները կազմված են ____ էջից, կնքվում են երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Յուրաքանչյուր կողմին տրվում է Պայմանագրի մեկ օրինակ:

7.14 Պայմանագրից ծագած կողմի վճարային պարտավորությունը չի կարող դադարել այլ պայմանագրից ծագած՝ հակընդդեմ պարտավորության հաշվանցով, առանց կողմերի գրավոր և կնիքով հաստատված համաձայնության։ Պայմանագրից ծագած պահանջի իրավունքը չի կարող փոխանցվել այլ անձի, առանց պարտապան կողմի գրավոր համաձայնության:

7.15 Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։

 

8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Պ Ա Տ Վ Ի Ր Ա Տ ՈՒ

Անվանումը`

Հասցեն`

Բանկի անվանումը`

Հ/Հ

ՀՎՀՀ

Գլխավոր քարտուղար`

 

....................................

Կ.Տ. (ստորագրություն)

 

Կ Ա Տ Ա Ր Ո Ղ

Անվանումը`

Հասցեն`

Բանկի անվանումը`

Հ/Հ

ՀՎՀՀ

Տնօրեն`

 

...............................

Կ.Տ. (ստորագրություն)

Հավելված N 1

 «________» «___________________» 20__ թ.

N «__________________________» պայմանագրի

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի հունվարի 10-ի N 2-Ն հրամանի՝ Վերանորոգումը համարվում է աջակցող միջոցների հիմնական դետալների և նյութերի փոխարինման ու տեղադրման և նվազագույն պահանջով նախատեսված այլ մասնագիտական ծառայությունները:

Ստորև նշված վերանորոգման ժամանակ օգտագործվող դետալները պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին և ունենան այդ ստանդարտների համապատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր:

Վերոնշյալ ծառայությունների հետ առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշումով:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշումով վերանորոգման ծառայությունների ցանկը․

 

Հավելված N 2

 «________» «___________________» 20__ թ.

N «__________________________» պայմանագրի

 

 Պատվիրատու

___________________________

___________________________

գտնվելու վայրը ______________

հհ _________________________

___________________________

հվհհ _______________________

Կատարող

_____________________________

_____________________________

 գտնվելու վայրը ________________

հհ____________________________

______________________________

 հվհհ___________________________

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՄ ԴՐԱ ՄԻ ՄԱՍԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«___» «__________________» 20__թ.

 

Պայմանագրի /այսուհետ` Պայմանագիր/ անվանումը` _______________________________

Պայմանագրի կնքման ամսաթիվը` «____» «__________________» 20__թ.

Պայմանագրի համարը` __________

Պատվիրատուն՝ ի դեմս __________________________________________________________________ և

Կատարողը՝ ի դեմս________________________________________________, հիմք ընդունելով Պայմանագրի կատարման վերաբերյալ «____» «__________________» 20__թ. կազմված` գնման հայտը նախագծած ներկայացուցչի N ___եզրակացությունն այն մասին, որ Պայմանագրով նախատեսված` ստորև նշված ծառայությունները համապատասխանում են Պայմանագրով ամրագրված տեխնիկական բնութագրերին և գնման ժամանակացույցին` կազմեցին սույն արձանագրությունը հետևյալի մասին.

Պայմանագրի շրջանակներում Կատարողը մատուցել է հետևյալ ծառայությունները՝

 

N

Մատուցված ծառայությունների

անվանումը

տեխնիկական բնութագրի համառոտ շարադրանքը

քանակական ցուցանիշը

կատարման ժամկետը

Վճարման ենթակա գումարը /հազար դրամ/

Վճարման ժամկետը /ըստ վճարման ժամանակացույցի/

փաստացի

փաստացի

   
 
         

Վերը նշված ծառայությունների մատուցման վերաբերյալ բոլոր հաշիվ-ապրանքագրերը հանդիսանում են սույն արձանագրության բաղկացուցիչ մասը և կցվում են:

 

Ծառայությունը հանձնեց

Ծառայությունն ընդունեց

___________________________
ստորագրություն

___________________________
ստորագրություն

___________________________
ազգանուն, անուն

___________________________
ազգանուն, անուն

Կ.Տ.

Կ.Տ.

(հավելվածը փոփ., լրաց. 20.04.26 N 52-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.04.2026, N 52-Ն 10.07.2025, N 66-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան