ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 362-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 26-ի «Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովի կազմակերպման և անցկացման կոմիտե ստեղծելու և դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1069-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման N 2 հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետում «հանձնաժողովի» բառը փոխարինել «կոմիտեի» բառով․
2) որոշման N 2 հավելվածի 9-րդ կետի 2-րդ ենթակետում «աշխատանքային խմբի» և «հանձնաժողովի» բառերը փոխարինել «կոմիտեի» բառով․
3) որոշման N 2 հավելվածի 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Ձայնագրությունները պահվում են շրջակա միջավայրի նախարարությունում։»․
4) որոշման N 2 հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«14. Կոմիտեի քարտուղարը կոմիտեի նիստի ավարտից հետո 5-օրյա ժամկետում կազմում է արձանագրություն և պաշտոնական էլեկտրոնային փոստով ուղարկում է կոմիտեի նիստերին ներկա անդամներին՝ համաձայնեցման։ Արձանագրությունը ստանալուց հետո կոմիտեի նիստերին ներկա անդամների կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող է ներկայացվել առաջարկություն արձանագրության վերաբերյալ, իսկ չներկայացվելու դեպքում արձանագրությունը կհամարվի համաձայնեցված։
Կոմիտեի նիստերի արձանագրությունները սույն կետով սահմանված կարգով կոմիտեի նիստի ներկա անդամների համաձայնեցումից հետո ստորագրում են կոմիտեի նախագահը և քարտուղարը, և ոչ ուշ, քան ստորագրման օրվան հաջորդող աշխատանքային օրը կոմիտեի քարտուղարը պաշտոնական էլեկտրոնային փոստով արձանագրությունն ուղարկում է կոմիտեի անդամներին։»։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
28.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |