ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«27» ապրիլի 2026 թ. |
N 08-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 113-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի «Պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N 981-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 113-Ն հրամանի հավելվածի՝
1) 2-րդ կետը ներկայացնել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«2. Պետական ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն) հիմնվելու կամ խորհրդի ձևավորման կարգի փոփոխման դեպքերում Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը (2026 թվականի սեպտեմբերի մեկից՝ Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի ենթակայության, իսկ 2027 թվականի սեպտեմբերի մեկից՝ նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների լիազոր մարմինը համարվելու է Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը) (այսուհետ՝ լիազոր մարմին) 30-օրյա ժամկետում, սույն կարգի համաձայն, ըստ ենթակայության կազմակերպում և ապահովում է հաստատության խորհրդի անդամների ընտրության գործընթացը:»:
2) 5-րդ կետի 2-րդ ենթակետում «լիազորված մարմինը» բառերը փոխարինել «մարզպետի աշխատակազմը (Երևանի քաղաքապետարանը)» բառերով:
3) 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետրյալ բովանդակությամբ.
«8. Նախարարը և մարզպետի աշխատակազմը (Երևանի քաղաքապետարանը) հաստատությունների խորհուրդներում առաջադրում են մեկական անդամ:»:
4) 9-րդ և 10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
5) 12-րդ կետում «լիազորված մարմինի» բառերը փոխարինել «մարզպետի աշխատակազմի (Երևանի քաղաքապետարանի)» բառերով, հանել «, մանկավարժական խորհրդի» բառերը:
6) 16-րդ կետում «լիազորված մարմինի» բառերը փոխարինել «նախարարի և մարզպետի աշխատակազմի (Երևանի քաղաքապետարանի)» բառերով:
7) 26-րդ կետում «վայրի» բառին հաջորդող «և» տառը փոխարինել «,» կետադրական նշանով:
8) 17-րդ, 18-րդ և 27-րդ կետերում «լիազորված» բառը փոխարինել «լիազոր» բառով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:
|
ՆԱԽԱՐԱՐ`
4/27/2026 |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|