ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 482-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 544-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.27-2026.05.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.04.2026
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
21.04.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

21 ապրիլի 2026 թ.

N 544-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 482-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան համայնքում 2026 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 482-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ լրացումները.

1) 20-րդ ենթակետում «տերմինալների» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ շենքերի, շինությունների արտաքին պատերի վրա ամրացված և անիվների վրա գտնվող շարժական վճարային տերմինալների» բառերը.

2) 20-րդ ենթակետից հետո լրացնել նոր 20.1-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

«20.1) Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով ծառայություններ մատուցելու նպատակով շենքերի, շինությունների արտաքին պատերի վրա ամրացված և անիվների վրա գտնվող շարժական վճարային տերմինալների տեղադրման թույլտվության համար 2026 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, այն սահմանելով՝

ա. Արաբկիր վարչական շրջանի տարածքում՝ յուրաքանչյուր ամսվա համար՝ 10000 /տաս հազար/ դրամ՝ մեկ սարքավորման համար.

բ. Կենտրոն վարչական շրջանի տարածքում՝ յուրաքանչյուր ամսվա համար՝ 13000 /տասներեք հազար/ դրամ՝ մեկ սարքավորման համար.

գ. Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքներում՝ յուրաքանչյուր ամսվա համար՝ 8000 /ութ հազար/ դրամ՝ մեկ սարքավորման համար.»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

3․ Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 482-Ն որոշման 1-ին կետում լրացվող նոր 20․1 ենթակետով նախատեսված կարգավորումները գործում են մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը ներառյալ:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2026 թ. ապրիլի 21

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2026 թվական: