ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2026 թվականի N 590-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերը, 3-րդ մասը և 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի`
ա. 73-րդ կետի 3-րդ ենթակետում «2015 թվականի մարտի 19-ի N 274 որոշմամբ սահմանված կարգով» բառերը փոխարինել «2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1745-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 3-րդ կետի համաձայն» բառերով,
բ. 78-րդ կետում «2015 թվականի մարտի 19-ի N 274-Ն որոշմամբ սահմանված կարգով» բառերը փոխարինել «2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1745-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 3-րդ կետի համաձայն» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի «Բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 274-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2024-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում «2015 թվականի մարտի 19-ի N 274-Ն» բառերը փոխարինել «2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1745-Ն» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի «Բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, այդ պահանջների հիման վրա անձանց վերապատրաստման և բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավման կարգը սահմանելու մասին» N 1737-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի՝
ա. «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի «Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության կարգը հաստատելու մասին» N 1745-Ն որոշում,»,
բ. «դ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե» և «զ» պարբերություններով.
«ե. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի «Բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման կարգը հաստատելու մասին» N 2024-Ն որոշում,
զ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունվարի 15-ի «Շենքերի և շինությունների անձնագրավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 274-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 59-Ն որոշում»:
4. Սույն որոշման՝
1) 1-ին և 2-րդ կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից.
2) 3-րդ կետն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունիսի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
30.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|