ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«28» ապրիլի 2026 թ. |
N 09-Ն |
ՖԻԹՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐԻ (ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ) ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 9-րդ հոդվածի Ժ.8-րդ կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչների հավաստագրման կարգը և պայմանները՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՆԱԽԱՐԱՐ`
4/28/2026 |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
|
|
Հավելված ՀՀ կրթության, գիտության, 2026 թվականի ապրիլի 28-ի N 09-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՖԻԹՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐԻ (ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ) ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչների հավաստագրման գործընթացը համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն), կամ Նախարարության կողմից լիազորված կազմակերպությունը:
2. Ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչների hավաստագրման համար կարող են դիմել այն անձինք ովքեր ունեն մասնագիտական բարձրագույն կրթություն, կամ առնվազն հարակից ոլորտների (աերոբիկայ, յոգայ, պիլատես, բոդիֆլեքս, զումբայ, սթրետչինգ) միջին մասնագիտական կրթություն և սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանող վերապատրաստման վկայական, կամ առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ՝ որպես ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչ և սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանող վերապատրաստման վկայական:
3. Հավաստագրման ենթակա են այն կազմակերպությունների, այն Ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) աշխատող մարզիչները ովքեր աշխատանքի ընդունվելու օրվանից՝ մեկ ամսվա ընթացքում դիմել են այն կազմակերպություններին, որոնք ընդգրկված են հավաստագրման գործունեության իրականացման ծանուցման ենթակա տեսակների աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքով հրապարակված ցանկում:
4. Եթե ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչը չունի մասնագիտական բարձրագույն կրթություն, ապա հավաստագրման համար պարտադիր է ստորև նշված պայմաններին բավարարող վերապատրաստման վկայականի առկայությունը:
1) Ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչների վերապատրաստումը պետք է ներառի առնվազն հետևյալ թեմաները՝ անատոմիա, ֆիզիոլոգիա, սպորտային բժշկություն, առաջին բուժ օգնություն, էնդոկրինոլոգիա, վնասքաբանություն, սննդաբանության հիմունքներ, վարժությունների մեթոդիկա, անվտանգության կանոններ՝ համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների ներգրավմամբ:
2) Ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչների վերապատրաստման տևողությունը չի կարող պակաս լինել 144 ժամից:
3) Ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչների վերապատրաստման գործնական բաղադրիչը չի կարող իրականացվել հեռավար ուսուցմամբ:
4) Ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչների վերապատրաստման դասընթացի ավարտին պետք է անցկացվի գիտելիքների ստուգում (քննություն), և ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչների վերապատրաստման վկայական կարող է տրվել միայն այն մասնակիցներին, ովքեր հաջողությամբ կհաղթահարեն գիտելիքների ստուգման նվազագույն շեմը, որը սահմանված է վերապատրաստում իրականացնող կազմակերպության ծրագրով:
5. Հավաստագիր ստանալու դիմումները ներկայացվում են էլեկտրոնային եղանակով:
6. Հավաստագիր ստանալու համար դիմումատուն պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
2) մասնագիտական բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն կամ հարակից ոլորտների առնվազն միջին մասնագիտական կրթության դիպլոմի պատճեն կամ տեղեկանք առնվազն երեք տարվա ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզչի աշխատանքի փորձի վերաբերյալ,
3) սյուն կարգի Կետ 4-ում նշված պայմաններին համապատասխանող վերապատրաստման վկայական,
4) հավաստագիր ստանալու համար լրացված դիմումը՝ համաձայն Ձև 2-ի:
7. Դիմումատուի ներկայացված փաստաթղթերը ուսումնասիրվում են Նախարարության կողմից՝ առավելագույնը 20 աշխատանքային օրվա ընթացքում:
8. Փաստաթղթերի մերժման հիմք կարող են հանդիսանալ սույն կարգի 2-րդ կետի պահանջներին չհամապատասխանելը, որի մասին Նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմումատուին:
9. Ուսումնասիրության արդյունքում բացակայող կամ պարզաբանման ենթակա փաստաթղթերի դեպքում դիմումատուին տրվում է հնարավորություն մեկ անգամ ևս հինգ աշխատանքային օրվա ընթացքում Նախարարություն ներկայացնել ճշտված փաստաթղթերը: Դրանց չներկայացման կամ ներկայացումից հետո անբավարար լինելու դեպքում դիմումը մերժվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում:
10. Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում, եթե փաթեթն ամբողջական է և համապատասխանում է սահմանված պահանջներին՝ վերապատրաստման վկայագիր ստացած անձին 5 աշխատանքային օրվա ընթացքում տրվում է հավաստագիր, որի վավերականության ժամկետը սահմանվում է հինգ տարի՝ համաձայն Ձև 1-ի:
11.Հավաստագրի վավերականության ժամկետը լրանալուց երկու ամիս առաջ մարզիչը պարտավոր է դիմել նոր Հավաստագիր ստանալու համար՝ սույն կարգի պահանջներին համապատասխան: Մարզչի հավաստագրի բացակայության կամ վավերականության ժամկետը լրանալու դեպքում կազմակերպության նկատմամբ կիրառվում է համապատասխան տուգանք՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 41.10 հոդվածի՝ «Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեությանն առաջադրված պահանջները խախտելը»:
12. Հավաստագրի վավերականության ընթացքում աշխատանքի տեղափոխության դեպքում հավաստագիրը պահպանվում է:
13. Ֆիթնես կենտրոնում կամ մարզասրահում (անկախ սեփականության ձևից) նոր աշխատանքի ընդունվող մարզիչները, եթե հավաստագրված չեն, պետք է աշխատանքի ընդունվելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, դիմեն հավաստագրման:
2. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
1. Հավաստագրի գործողությունը դադարեցվում է հետևյալ դեպքերում՝
1) հավաստագիր ստացած անձի կողմից հավաստագիր ստանալու համար ներկայացրած փաստաթղթերում կեղծ տեղեկատվություն հայտնաբերվելու.
2) հավաստագիր ստացած անձի կողմից պաշտոնավարման ընթացքում մարզչական գործառույթների հետ անհամատեղելի արարք թույլ տալու.
3) հավաստագիր ստացած անձի՝ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու.
4) շահառուին առողջական վնաս հասցնելու.
5) հավաստագիր ստացած անձի՝ դատական կարգով մարզչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելու.
6) հավաստագիր ստացած անձի այնպիսի հիվանդությամբ տառապելու, որը կարող է խոչընդոտել մարզչական գործունեության կատարմանը.
7) հավաստագիր ստացած անձի՝ հանցագործության համար դատապարտվելու և դատվածությունը սահմանված կարգով վերացված կամ մարված չլինելու, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:
2. Սույն կարգի 2-րդ գլխի 1-ին կետով սահմանված դեպքերից որևէ մեկի հայտնաբերման դեպքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը համապատասխան հրամանով դադարեցնում է մարզչին տրված հավաստագրի գործողությունը: Հավաստագիրը դադարեցված մարզիչը, ում տրված հավաստագրի գործողությունը դադարեցվել է սույն կարգի 2-րդ գլխի 1-ին կետի 1-7-րդ ենթակետերով սահմանված դեպքերում դադարեցումը հանվում կամ մարվում է 2 տարի անց, որից հետո կարող է դիմել նոր հավաստագիր ստանալու համար:
Ձև 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖԻԹՆԵՍԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐԻ (ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ) ՄԱՐԶԻՉՆԵՐԻ
Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր
|
ՍԵՐԻԱ Ա |
N 0000 |
_________________________________________________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն)
|
Նախարար _________________________ (ստորագրություն) |
__________________________________ (անուն, ազգանուն) |
|
«_____» _________________ 20____ թ. | |
|
Կ.Տ. |
|
|
Հավաստագիրը վավեր է մինչև «___» ______20__ թ. |
Ձև 2
ԴԻՄՈՒՄ
Կից ներկայացնում եմ փաստաթղթերի փաթեթը և խնդրում եմ դիտարկել ինձ որպես ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզչի հավաստագիր ստանալու հավակնորդ:
Իմ մասին հայտնում եմ.
Քաղաքացիությունը
_____________________________________________________________________
(Հայաստանի Հանրապետության, իսկ երկքաղաքացիության դեպքում` նշել
կարգավիճակի ստացման ժամկետը և երկիրը)
Դատարանի օրինական ուժի մեջ դատավճռի հիման վրա
_________________________________________________
(դատապարտվել եմ, չեմ դատապարտվել)
Սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն
__________________________________________________
(ունեմ, չունեմ)
Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ
__________________________________________________
(ճանաչվել եմ, չեմ ճանաչվել)
Դատական կարգով մարզչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից
__________________________________________________
(զրկվել եմ, չեմ զրկվել)
Մարզչական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությամբ
_________________________________________________
(տառապում եմ, չեմ տառապում)
Լեզուների իմացությունը
_______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
(հայերենի և առնվազն մեկ օտար լեզվի տիրապետման մակարդակները)
Համակարգչային գրագիտությունը
___________________________________________________________________
___________________________________________________________________
(տիրապետման մակարդակը, համակարգչային ծրագրերի իմացությունը)
Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
Դիմող` ______________________ «___» _________20___ թ.
ստորագրություն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մայիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|