ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 2026 թվականի N 622-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2026 թվականի ապրիլի 3-ից մինչև 2027 թվականի ապրիլի 2-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
07.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 7-ի N 622-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
|
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Ան-վա-նումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չա-փի միա- վորը |
Քա-նա-կը |
Ծագ-ման եր-կիրը |
Ար-տա-հան-ման եր-կիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տե-ղե-կու- թյուն-ներ |
|
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ | |||||||||
|
1. |
8702400009 |
Տրոլեյ-բուս |
Արտադրություն` 2026 թվական, չշահագործված Մակնիշ` YUTONG ZK6128BEVG Անվտանգության ստանդարտներ` - բավարարում են ՀՀ-ում գործող ՄՄ հանձնաժողովի 09.12.2011 թ.-ի թիվ 877 որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջները: Չափանիշներ` - տրոլեյբուսներ, որոնք կարող են աշխատել էլեկտրաէներգիայի ստացման երկու եղանակով` հպակային ցանցից սնուցմամբ կամ կողեզրին ուժակուտակիչ մարտկոցից սնուցմամբ` ինքնավար ընթացքով: Գաբարիտային չափերը` - երկարությունը` - լայնությունը` 2550 մմ; - բարձրությունը` 3740 մմ (ներառյալ օդորակիչի և լծակաձև հոսանքընդունիչի բարձրությունները); - անվային բազան՝ - շրջադարձի անկյունագիծը՝ Զանգվածը` - առավելագույն համախառն զանգվածը` 19500 կգ-ից ոչ ավելի; - լիցքավորված` 13500 կգ-ից ոչ ավելի։
Տարողությունը` - առավելագույն տարողությունը՝ 85 մարդուց ոչ պակաս; 25+3 փափուկ ուղևորային նստարաններ; - հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված։ Բնութագիր՝ - առավելագույն հաղթահարելի վերելքը՝ առնվազն 17%; - առավելագույն արագությունը՝ հպակային ցանցից դուրս 60 կմ/ժ (լրիվ ծանրաբեռնվածությամբ); - արտաքին աղմուկի մակարդակը՝ 77 դԲ (Ա)-ից ոչ ավելի, ասֆալտապատ ճանապարհով 50 կմ/ժ արագությամբ ընթացքի ժամանակ։ Շարժաբեր էլեկտրաշարժիչ` - հզորությունը՝ 215 կՎտ, իսկ առավելագույնը՝ 350 կՎտ; - ՕԳԳ-ը՝ 97%; - շրջակա միջավայրի -40°C-ից մինչև 55 °C ջերմաստիճանների պայմաններում կանոնավոր աշխատելու հնարավորություն; - բարձր հուսալիություն և էներգիայի վերականգնման գործառույթ: Շարժաբեր էլեկտրահաղորդիչի կառավարման ինտեգրացված համակարգ` - կատարում է էլեկտրաշարժիչի, ղեկային կառավարման հիդրոուժեղացուցիչի, օդային ճնշակի հսկիչի գործառույթներ` ապահովելով տեխնիկական սպասարկման հարմարավետություն: Հոսանքընդունիչ համակարգ` - աշխատում է թեթև ալյումինե համաձուլվածքից պատրաստված, մեկուսիչ ծածկույթով - Օգտագործվում է էլեկտրոնային կառավարմամբ օդաճնշական հոսանքհանիչ։ Ցուցիչների վահանակի վրա տեղադրված է ձողային հոսանքընդունիչի կառավարման անջատիչ։ - Համակարգն ունի գերլարումից և կայծակից պաշտպանվելու համար նախատեսված սարքեր։ Ուժակուտակիչ մարտկոց` - օգտագործվում է լիթիում-երկաթ- ֆոսֆատային կուտակիչ; - կուտակիչ մարտկոցները ապահովում են տրոլեյբուսների ինքնավար ընթացքը (60 կմ) հպակային ցանցից դուրս; - մարտկոցի արկղի կափարիչը պատրաստված է կոմպոզիցիոն նյութից, որը այրման 1200°C ջերմաստիճանի դեպքում կդիմանա առնվազն 2 ժամ; - կուտակիչ մարտկոցն ունի կառավարման BMS համակարգ, որն իրականացնում է մարտկոցի ջերմաստիճանի կարգավորման, լիցքավորման վիճակի գնահատման, անսարքությունների վերլուծության և անվտանգ լիցքավորման կառավարման գործառույթներ; - ունի մշտադիտարկման համակարգ; - մարտկոցների ջերմային կառավարման համար առկա է հեղուկ սառեցման և հեղուկ տաքացման համակարգ` տրոլեյբուսի անվտանգությունը բարձրացնելու նպատակով:
Էլեկտրական օդային ճնշակ` - ունի լարման ավտոմատ նույնականացման գործառույթ: Առկա է հակավթարային պաշտպանություն, իսկ գերտաքացման, գերհոսքի, գերլարման, ցածր լարման և ֆազի ընդհատման դեպքերում ապահովում է էլեկտրաշարժիչի համակարգի ժամանակին ավտոմատ անջատումը: Ղեկային կառավարում՝ - ունի ղեկային կառավարման հիդրավլիկ ուժեղացուցիչ։
Անիվներ և դողեր` - օդաճնշական 305/70R 22.5 անխուց անվադողեր, ալյումինե համաձուլվածքից անվահեծ։ Ապակիներ՝ - դիմապակին ամբողջական է, եռաշերտ, դիմացկուն։ Ընթացքի ժամանակ ծանր առարկայի հարվածից չի կոտրվում և վնասում վարորդին։ Կոտրված ապակու միջով տեսանելի է մոտակա տարածությունը և հնարավոր է վարել տրոլեյբուսը՝ պահպանելով վարման անվտանգությունը։ Կողային ապակիներն ունեն 50% թողունակություն։ Տաքացման և սառեցման համակարգ՝ - տրոլեյբուսը կահավորված է տաքացման և սառեցման օդորակիչներով, օդային զտիչներով; - ուղևորասրահը և վարորդի խցիկը ձմեռվա ամիսներին տաքացվում են էլեկտրական ռադիատորներով։
Տեսահսկման համակարգ՝ - համակարգը ներառում է տեսախցիկներ, որոնք հնարավորություն ունեն տեսահսկել դռները, հետնամուտքը, ձողային հոսանքհանիչը, ուղևորասրահը։ Գրանցումները պահպանվում են կոշտ սկավառակի վրա։ |
հատ |
45 |
Չի-նաս-տան |
Չի-նաս-տան |
4 326 300 000 |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
4 326 300 000 |
||||||||
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
07.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|