ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի ապրիլի 16-ին
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 46-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասի «հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում» բառերը փոխարինել «այդ մասով իրականացնում է հրապարակային ծանուցում» բառերով.
2) 8-րդ մասի «իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից» բառերը փոխարինել «հրապարակային ծանուցումից» բառերով.
3) 9-րդ մասի առաջին և երկրորդ պարբերությունների «իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում» բառերը փոխարինել «հրապարակային ծանուցման եղանակով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասում «իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում» բառերը փոխարինել «հրապարակային ծանուցման եղանակով» բառերով:
Հոդված 3. Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասում «այն հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում» բառերը փոխարինել «այդ որոշման կայացման մասին իրականացնում է հրապարակային ծանուցում» բառերով:
Հոդված 4. Օրենքի 74-րդ հոդվածի 6.1-ին մասում «իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում» բառերը փոխարինել «հրապարակային ծանուցման եղանակով» բառերով:
Հոդված 5. Օրենքի 76-րդ հոդվածի 5-րդ մասում «Կառավարիչն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում» բառերը փոխարինել «Կառավարիչը հրապարակային ծանուցման եղանակով» բառերով, իսկ «մամուլի միջոցներով» բառերը՝ «հրապարակային ծանուցմամբ» բառերով:
Հոդված 6. Օրենքի 80-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը «մասին» բառից հետո լրացնել «հրապարակային ծանուցման եղանակով» բառերով, իսկ նույն մասի «իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում» բառերը հանել:
2) 5.1-ին մասի «իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում» բառերը փոխարինել «հրապարակային ծանուցման եղանակով» բառերով:
Հոդված 7. Օրենքի 85-րդ հոդվածի 2.1-ին մասի «իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում» բառերը փոխարինել «հրապարակային ծանուցման եղանակով» բառերով:
Հոդված 8. Օրենքի 87-րդ հոդվածի 4.1-ին մասի «իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում» բառերը փոխարինել «հրապարակային ծանուցման եղանակով» բառերով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մայիսի 7 Երևան ՀՕ-155-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|