ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-169-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.27-2026.05.10 Պաշտոնական հրապարակման օրը 08.05.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի ապրիլի 16-ին

 

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կատարողական վարույթի մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-179-Ն օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) «ոստիկանությունը» բառը փոխարինել «Ծառայությունը» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Իր լիազորություններն իրականացնելիս սույն օրենքի իմաստով հետախուզվող տրանսպորտային միջոց հայտնաբերելու դեպքում ոստիկանությունն իրավասու է իրականացնելու «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով նախատեսված գործողությունները՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով Ծառայությանը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. մայիսի 7

Երևան

ՀՕ-169-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան