ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի ապրիլի 16-ին
«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-320-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետը «պապը,» բառից հետո լրացնել «թոռը,» բառով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության «Նախազգուշացումը կիրառվում է» բառերը փոխարինել «Նախազգուշացում կիրառելու մասին որոշումը կայացնում և կիրառում է ոստիկանության իրավասու ծառայողը» բառերով, իսկ նույն մասը երրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Նախազգուշացում կիրառելու մասին որոշման ձևը սահմանում է ներքին գործերի նախարարը։»։
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Անհետաձգելի միջամտության որոշման ձևը սահմանում է ներքին գործերի նախարարը։».
2) 8-րդ մասից հանել երրորդ նախադասությունը․
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8․1-ին մասով․
«8․1․ Այն դեպքերում, երբ առկա է բռնության կրկնման կամ շարունակման վտանգի վերաբերյալ հիմնավոր ենթադրություն, ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը կամ նրա խնամքի տակ գտնվող անձը ոստիկանության իրավասու ծառայողին հայտնում է ապաստարանում տեղավորվելու իր ցանկության մասին, ոստիկանության իրավասու ծառայողը միջոցներ է ձեռնարկում նրան ապաստարան տեղափոխելու ուղղությամբ, չի հեռանում մինչև նրա կողմից բնակության վայրից անձնական իրերը հավաքելը և կազմում է անվտանգային արձանագրություն, որում նշվում են բռնության կրկնման կամ շարունակման առկա ռիսկերը և դրանց նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցները։ Անվտանգային արձանագրության ձևը սահմանում է ներքին գործերի նախարարը։»։
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 3-րդ կետի «սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով որոշում է կայացնում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի տակ գտնվող անձանց ապաստարանում տեղավորելու մասին» բառերը փոխարինել «միջոցներ է ձեռնարկում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց կամ նրանց խնամքի տակ գտնվող անձանց ապաստարան տեղափոխելու ուղղությամբ» բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով․
«8) սահմանում է ընտանեկան և կենցաղային բռնության վերաբերյալ առավել տարածված ահազանգերով ու դեպքերով ոստիկանության ծառայողների ստանդարտ գործառնական ընթացակարգերը։»։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մայիսի 7 Երևան ՀՕ-171-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|