ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի ապրիլի 16-ին
«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 2.2-րդ մասը «10-րդ,» բառից հետո լրացնել «11-րդ, 12-րդ,» բառերով։
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «վերահսկումը» բառից հետո լրացնել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի,» բառերով, իսկ «տրամադրումով,» բառից հետո՝ «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի,» բառերով․
2) 3-րդ մասը «նամակագրության,» բառից հետո լրացնել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը,» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մայիսի 7 Երևան ՀՕ-172-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2026 թվական: