ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի ապրիլի 16-ին
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 83-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «կամ մամուլում» բառերը հանել.
2) 2-րդ մասի «, մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով» բառերը հանել:
Հոդված 2. Օրենքի 84-րդ հոդվածի 5-րդ մասում «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում» բառերը փոխարինել «ընկերության ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 88-րդ հոդվածում «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 4. Օրենքի 91-րդ հոդվածի 6-րդ մասում «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում» բառերը փոխարինել «ներդրումային ընկերության ինտերնետային կայքում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 5. Օրենքի 92-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասի «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում» բառերը փոխարինել «ներդրումային ընկերության ինտերնետային կայքում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.
2) 6-րդ մասի՝
ա. առաջին նախադասության «հաշվեկշիռը հրապարակած թերթի մեկ օրինակը» բառերը փոխարինել «հաշվեկշռի վերաբերյալ հրապարակային ծանուցման նույնականացման համարը կամ հայտարարությունը հրապարակված լինելու փաստը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթը, ինչպես նաև հրապարակային ծանուցման հղումը» բառերով,
բ. երկրորդ նախադասության «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում» բառերը փոխարինել «ներդրումային ընկերության ինտերնետային կայքում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 6. Օրենքի 93-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասի «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում» բառերը փոխարինել «ներդրումային ընկերության ինտերնետային կայքում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակմամբ» բառերով.
2) 8-րդ մասի առաջին և երկրորդ նախադասությունների «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում» բառերը փոխարինել «ներդրումային ընկերության ինտերնետային կայքում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 7. Օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասում «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում» բառերը փոխարինել «ներդրումային ընկերության ինտերնետային կայքում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մայիսի 7 Երևան ՀՕ-157-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2026 թվական: