ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-156-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.27-2026.05.10 Պաշտոնական հրապարակման օրը 08.05.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի ապրիլի 16-ին

 

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34-րդ հոդվածի 5-րդ մասի «մամուլի ու» և «մյուս» բառերը հանել:

 

Հոդված 2. Օրենքի 84-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի՝

ա. 1-ին կետի «: Ընդ որում, Ընկերությունները պարտավոր են սույն կետում նշված ֆինանսական հաշվետվությունները հրապարակել նաև մամուլում» բառերը հանել,

բ. 2-րդ կետի «: Ընդ որում, Ընկերությունները պարտավոր են տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարությունը հրապարակել նաև մամուլում» բառերը հանել,

գ. 6-րդ կետի «մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.

2) 3-րդ մասի «մամուլում» բառը փոխարինել «իրենց ինտերնետային կայքերում» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետությունում առնվազն 2000 տպաքանակով հրատարակվող մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 132-րդ հոդվածում «մամուլում» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 136-րդ հոդվածի 6-րդ մասում «առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում» բառերը փոխարինել «Ընկերության ինտերնետային կայքում, http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 137-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի «առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում» բառերը փոխարինել «Ընկերության ինտերնետային կայքում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.

2) 6-րդ մասի՝

ա. առաջին նախադասության «հաշվեկշիռը հրապարակած թերթի մեկ օրինակը» բառերը փոխարինել «հաշվեկշռի վերաբերյալ հրապարակային ծանուցման նույնականացման համարը կամ հայտարարությունը հրապարակված լինելու փաստը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթը, ինչպես նաև հրապարակային ծանուցման հղումը» բառերով,

բ. երկրորդ նախադասության «առնվազն 2000 տպաքանակ ունեցող այլ հանրապետական մամուլում» բառերը փոխարինել «Ընկերության ինտերնետային կայքում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 138-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասի «առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլով» բառերը փոխարինել «Ընկերության ինտերնետային կայքում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակմամբ» բառերով.

2) 8-րդ մասի՝

ա. առաջին նախադասության «առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլով» բառերը փոխարինել «Ընկերության ինտերնետային կայքի, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով» բառերով,

բ. երկրորդ նախադասության «առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլով» բառերը փոխարինել «Ընկերության ինտերնետային կայքում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 139-րդ հոդվածի 3-րդ մասում «առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում» բառերը փոխարինել «Ընկերության ինտերնետային կայքում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. մայիսի 7

Երևան

ՀՕ-156-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան