ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի ապրիլի 16-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 214-րդ հոդվածի 3-րդ մասը «փաստաթղթեր վերցնելու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի առգրավման» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 239-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին մասով.
«11.1. Բանկային կամ հարակից գաղտնիք կազմող փաստաթղթերի առգրավումը կարող է կատարվել նաև էլեկտրոնային եղանակով: Այդ դեպքում առգրավման որոշումը և առգրավման ենթակա փաստաթղթերը հանձնվում են էլեկտրոնային եղանակով:».
2) 12-րդ մասը «ներկայացուցչին:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Եթե բանկային կամ հարակից գաղտնիք կազմող փաստաթղթերի առգրավումը կատարվում է էլեկտրոնային եղանակով, ապա արձանագրությունում այդ մասին նշում է կատարվում: Առգրավման արձանագրության պատճենն այն անձին, որից առգրավվել են բանկային կամ հարակից գաղտնիք կազմող փաստաթղթերը, հանձնվում է էլեկտրոնային եղանակով:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով.
«13. Էլեկտրոնային եղանակով առգրավում կատարելու դեպքում առգրավման արձանագրությանը կցվում է առգրավման կատարման փաստը հավաստող փաստաթուղթը, որը ներբեռնվում է ինքնաշխատ եղանակով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մայիսի 7 Երևան ՀՕ-174-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|